Ո՞վ է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի հավանական թեկնածուն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Ո՞վ է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի հավանական թեկնածուն

14:37 22.06.2019

Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է: Բաժնի նախկին պետ Հայկ Սուլթանյանը օրեր առաջ նշանակվեց Գյումրիի քաղաքապետի տեղակալ, ըստ այդմ, կրթության բաժնի պետի պաշտոնը թափուր է և առայժմ նույնիսկ ժամանակավոր պաշտանակատար չի նշանակվել:

SHANTNEWS.am-ի հետ զրույցում Գյումրիի քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանն է ներկայացրել ընթացակարգը, թե ինչպես է թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարվելու:

«Բաժնի պետի պաշտոնը առայժմ թափուր է: Համայնքային ծառայության մասին օրենքով մենք պետք է հարցում կատարենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` ճշտելու համար, թե արդյոք համայնքային ծառայության ռեզերվում կան համապատասխան մարդիկ: Այդ ռեզերվում մեկ տարով ընդգրկվում են այն մարդիկ, ովքեր համայնքային ծառայության մրցույթներին մասնակցել են, բայց մրցույթի հաղթող չեն ճանաչվել: Եթե այդ ռեզերվում համապատասխան հավակնորդներ չլինեն, այդ դեպքում նոր Գյումրիի քաղաքապետը կնշանակի կրթության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար: Այս գործընթացը մոտ 15 օր կտևի»,- SHANTNEWS.am-ին ասել է Հայկ Սուլթանյանը:

Ըստ շրջանառվող լուրերի` քաղաքապետարանի կրթության բաժնի պետի մրցույթին պատրաստվում է մասնակցել հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մայրը՝ Շողիկ Ալեքսանյանը, որը  Գյումրիի թիվ 18 միջնակարգ դպրոցի տնօրենն է:

«Եթե թափուր տեղի համար մրցույթ հայտարարվի, ես կմասնակցեմ: Լավ աշխատանքի առաջարկից ոչ ոք չի հրաժարվի, բայց թողեք, որ ամեն ինչ տեղի ունենա, նոր խոսենք այդ մասին: Թող մրցույթը հայտարարվի, իսկ մինչ այդ ես, համենայն դեպս, կմտորեմ այդ մասին»,- SHANTNEWS.am-ին հայտնել է Շողիկ Ալեքսանյանը:

Իսկ քաղաքապետի տեղակալ Հայկ Սուլթանյանը նշել է, որ Շողիկ  Ալեքսանյանի թեկնածության շուրջ դեռ որոշակիություն չկա: Ըստ Սուլթանյանի` Ալեքսանյանը համայնքային ծառայության ռեզերվում չէ, բայց կարող է ժամակավոր պաշտոնակատարի թեկնածու լինել:

Նշենք, որ Շողիկ Ալեքսանյանը 8 տարի աշխատել է Գյումրիի քաղաքապետարանի կրթության բաժնում, նախ` որպես կրտսեր, ապա գլխավոր մասնագետ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP