08:30 21.09.2017
Բարի լույս: Իհարկե, շատերը նախընտրում են առավոտյան քնել մինչև վերջին վայրկյանը, բայց կգտնվեն նաև այնպիսի մարդիկ, որոնց համար, անկախ զբաղվածության աստիճանից, նախաճաշելը ամենակարևոր ու նաև հաճելի գործերից է: Յուրաքանյուր մարդ իր նախաճաշի անհատական ճաշացանկն ունի: Իսկ ShantNews-ը ներկայացնում, թե ինչպես են նախաճաշում աշխարհի տարբեր երկրներում:
1, Մեծ Բրիտանիա
Միացյալ թագավորությունում արդեն դարեր շարունակ նախաճաշի ճաշացանկը չի փոխվում: Բրիտանացիները նախընտրում են առավոտյան ուտել հիմնականում սունկ, տոմատ, շոգեխաշած վարսակ, տապակած լոբի, ձվածեղ, կարտոֆիլով խրթխրթան կոտլետ և տապակած երշիկ: Այո, այսքանը միասին՝ փոքր չափաբաժիններով, մեկ ափսեի մեջ: Բրիտանացիների համար ոսկե կանոն է նախաճաշից հետո սուրճ, թեյ կամ նարնջի հյութ խմելը, որը անպայման պետք է մատուցվի ջեմով, մեղրով կամ մարմելադով: Շոտլանդացիների նախաճաշը նման է անգլիականին, բայց նրանց մոտ ընդունված է նաև նախաճաշին մատուցել ոչխարի լյարդ:
2, Սկանդինավիա
Դանիացիների թեթև նախաճաշը հիմնականում բաղկացած է ելակի ջեմով տոստերից, մուգ կամ սպիտակ հացով և պանրի զանազան տեսակներով պատրաստված բուտերբրոդներից: Այս նախաճաշի ավելի հարուստ տարբերակն էլ կա, որի մեջ ներառված են թերխաշած ձու, երշիկի տեսականի, խոզապուխտ, մյուսլի շիլա և եգիպտացորենի փաթիլները՝ կաթով խառնած: Դանիացիները սովորաբար առավոտյան խմում են սուրճ կամ թեյ: Իսկ շվեդական նախաճաշի սեղանին պետք է լինեն հատապտղային ջեմով բլիթներ, ապխտած ձկով կամ ձկան սառը մսով պատրաստված փոքրիկ բուտերբրոդներ: Շվեդները նախաճաշն ավարտում են տաք սուրճով կամ տեղական բարձր խտություն ունեցող կաթով, որին տեղացիները անվանում են կաթնային յոգուրտ և նրա մեջ սովորաբար ավելացնում են զանազան հատապտուղներ, ջեմ կամ դարչին: Իսկ իսլանդացիները նախընտրում են ձկնատեսակներով կերակուրներ, ընկույզով ու շագանակագույն շաքարով համեմված վարսակի փաթիլներով շիլա:
3, Գերմանիա
Գերմանացիները սովորաբար նախաճաշում են առավոտյան 7-8-ն ընկած ժամանակահատվածում և նախընտրում են օրվա սննդի մեծ մասը հենց առավոտյան ընդունել: Գերմանական նախաճաշի սեղանին պետք լինեն եփած ձու, ջեմով բուլկիներ, ձեթի մեջ տապակած խոզապուխտով հաց, յոգուրտ, պանրի տեսականի և մրգեղեն: Խմում են քաղցր սուրճ, կաթնային թեյ, տաք շոկոլադ կամ մրգային հյութեր: Վերջին շրջանում Գերմանիայում ավելի շատ տարածվեցին, այսպես ասած, չոր նախաճաշերը, որոնք ներառում են եգիպտացորենի փաթիլներ՝ մյուսլի շիլայով խառնած, որին ավելացնում են պանիր, մրգեր, պաշտետ կամ երշիկեղեն:
4, Ֆրանսիա
Ֆրանսիայում նախաճաշին երբեք չեն ուտում միս, ձկնամթեք, աղցաններ, պանիր: Իսկական ֆրանսիական նախաճաշը ունի նաև անվանում՝ «le petit déjeuner», որը թարգմանաբար նշանակում է «փոքրիկ նախաճաշ»: Այն ներառում է տաք շոկոլադ, կակաո կամ սուրճ, բայց ոչ թունդ սև, այլ՝ կաթնային էսպրեսսո կամ լատտե: Այս ըմպելիքները մատուցվում են ֆրանսիական թարմ հացի վրա քսված հատապտղային ջեմով: Ֆրանսիական նախաճաշի կարևորագույն ատրիբուտը կրուասանն է: Ասում են՝ եթե ֆրանսիացին առավոտյան կրուասան չի կերել, ապա օրվա ընթացքում մտածել և գործել չի կարողանա:
5, Իտալիա
Իտալացիները նույնպես առավոտյան նախընտրում են ուտել կրուասան՝ տարբեր միջուկներով և խմում են թունդ սև կամ կաթնային սուրճ: Հնարավոր է խմել նաև ուղղակի կապուչինո: Իտալացի երեխաները ամեն առավոտ խմում են կաթ կամ թաք շոկոլադ: Կրուասաններից բացի, նաև ուտում են տարբեր միջուկներով բլիթներ, երշիկով հաց կամ կարագով ու պանրով պատրաստված բուտերբրոդներ:
Բարի ախորժակ և ուրախ օր…
Պատրաստեց Լիլիթ Խաչատրյանը
23:25 29.11.2024
Պոգբան գրավիչ առաջարկ է ստացել Անգլիայից22:50 29.11.2024
Յամալը շարք է վերադարձել21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS00:00 30.11.2024
Չինացի միլիոնատերը պատմել է, թե ինչով է 6,2 միլիոն դոլարով գնված բանանը տարբերվում մյուսներիցTRON բլոկչեյն պլատֆորմի ստեղծող Ջասթին Սունը կերել է 6,2 մլն դոլարով գնած բանանը, որը ամրացված է եղել պատին: Հատուկ կազմակերպված ասուլիսի ժամանակ երևում է, թե ինչպես է 34-ամյա Ջասթին Սունը պատից պոկում ժապավենով ամրացված բանանը, մաքրում այն և ուտում։ Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ համ ունի միրգը, ձեռնարկատերը պատասխանել է, որ այն շատ ավելի համեղ […] ...
23:55 29.11.2024
Ո՞վ է ՉԼ 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստըԼևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը։ 21-ամյա ֆուտբոլիստն ավստրիական «ՌԲ Զալցբուրգի» դեմ խաղում (5-0) դարձել է երկու գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։ ...
23:50 29.11.2024
Չադը խզել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության համաձայնագիրըՉադի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Ֆրանսիայի հետ պաշտպանական համագործակցության պայմանագրի դադարեցման մասին, հայտնում է Associated Press-ը։ Չադի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբդերաման Կուլամալլայի խոսքով՝ համաձայնագրի խզման որոշումը երկրին թույլ կտա վերանայել ռազմավարական համագործակցությունը՝ հիմնված ազգային շահերի վրա։ Հայտարարության մեջ չի նշվում, թե երբ պետք է լքեն երկիրը Չադում տեղակայված մոտ 1000 ֆրանսիացի զինվորականները: Փարիզը դեռ […] ...
23:45 29.11.2024
ԱՄՆ-ն ավիակիր է ուղարկել Հարավչինական ծով՝ տարածաշրջանում Չինաստանի հետ լարվածության ֆոնինԱՄՆ ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ միջուկային էներգիայով աշխատող USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորությամբ, մտել է Հարավչինական ծով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայությունը։ Վաշինգտոնի խոսքով՝ ամերիկյան ռազմանավերի այցելությունները Հարավչինական ծով ուղղված են միջազգային իրավունքի և տարածաշրջանում նավագնացության ազատության ապահովմանը։ «Մենք շատ անհանգստացած ենք Հարավ-չինական ծովում չինական վտանգավոր և անօրինական գործունեության աճով, որը […] ...
23:40 29.11.2024
Աշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղելԱշխարհի երկրորդ ռակետ Իգա Շվյոնտեկի դոպինգ թեստ արդյունքը դրական է եղել, հայտնում է Թենիսի էթիկայի միջազգային գործակալության (ITIA) պաշտոնական կայքը։ Ըստ աղբյուրի` լեհ թենիսիստուհին թեստը հանձնել է 2024 թ. օգոստոսի 12-ին։ Նրա օրգանիզմում հայտնաբերվել է տրիմետազիդին։ Անկախ հետաքննությունը պարզել է, որ Շվյոնտեկի օրգանիզմում տրիմետազիդինի առկայությունը պայմանավորված է մելատոնինով, որը նա ընդունել է քնի հետ կապված […] ...
23:35 29.11.2024
Իսրայելը 14 ամսում ոչնչացրել է «Հըզբոլլահի» մոտ 3 հազար մարտիկ«Հըզբոլլահի» հետ 14 ամիս շարունակվող ռազմական գործողությունների ընթացքում իսրայելական զինվորականները հարձակվել են այս շարժման ավելի քան 12,5 հազար օբյեկտների վրա, ուրբաթ հաղորդում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի պաշտպանության բանակի վիճակագրությունը։ Մասնավորապես, հարձակման են ենթարկվել 1,6 հազար հրամանատարական կետ և հազար զենքի պահեստ։ Զինվորականները նաև 100-ից ավելի հատուկ գործողություններ են իրականացրել։ Պաշտպանության բանակում «Հեզբոլլահի» […] ...