22:04 20.06.2019
Հունիսի 20-ի վաղ առավոտյան Իրանը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք է խոցել: Սակայն տեղի ունեցածի վերաբերյալ Վաշինգտոնի և Թեհրանի հայտարարությունները տարբերվում են: Իրանը հայտարարում է, որ դրոնը խոցել է իր երկրի օդային տարածքում, մինչդեռ ԱՄՆ-ի պնդմամբ՝ դրոնը թռչում էր միջազգային օդային տարածքում: Այս միջադեպը է’լ ավելի է սրել երկու երկրների միջև առանց այդ էլ լարված հարաբերությունները:
Իրանի կողմից խոցված MQ4C Triton կոչվող անօդաչու թռչող սարքը կարող է հետախուզական առաքելություն իրականացնել 24 ժամ շարունակ: ԱՄՆ ռազմածովային ուժերը պատվիրել է 68 նման ինքնաթիռ՝ գրեթե 13 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Դրոնի խոցման մասին հայտարարություն է տարածել «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը»:
«Հորմուզի նեղուցի արևմտյան հատված վերադառնալիս դրոնը խախտել է Իրանի օդային տարածքը և զբաղվել տեղեկատվության հավաքագրմամբ և լրտեսությամբ: Տեղի ժամանակով առավոտյան ժամը 4:05-ին, երբ ինքնաթիռը Իրանի երկնքում էր, «Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» խոցել է այն», – նշված է հայտարարության մեջ:
Այնուհետև պահապանների կորպուսի ղեկավար, գեներալ-մայոր Հոսեին Սալամին հայտարարել է, որ այս քայլի միջոցով Իրանը նախազգուշական ուղերձ էր հղում ԱՄՆ-ին:
«Ամերիկյան դրոնի խոցումը բաց, պարզ և կտրուկ ուղերձ է, որը նշանակում է, որ Իրանի սահմանները պաշտպանողները վճռորոշ քայլեր կձեռնարկեն ցանկացած օտարերկրյա ագրեսորի դեմ: Մեր թշնամիները կարող են ապահով լինել միայն այն դեպքում, եթե հարգեն Իրանի ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունը և ազգային շահերը: Մենք մտադրություն չունենք կռվելու որևէ երկրի դեմ, սակայն լիովին պատրաստ ենք պատերազմի»,- ասել է Սալամին:
Վաշինգտոնը, սակայն, հերքում է, որ խախտել է Իրանի օդային տարածքը: CNN-ի փոխանցմամբ՝ ամերիկյան պաշտոնյաները հայտարարել են, որ անօդաչու թռչող սարքը խոցվել է միջազգային օդային տարածքում՝ Հորմուզի նեղուցի երկնքում:
Տեղի ունեցածի վերաբերյալ թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Իրանը շատ մեծ սխալ է գործել», – գրել է Սպիտակ տան ղեկավարը:
Iran made a very big mistake!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 20, 2019
Սպիտակ տունը հանդիպում է անցկացրել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը: Հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շանահանը, բանակի հարցերով նախարարի պաշտոնակատար Մարկ Էսփերը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները ավելի են սրվել անցյալ շաբաթ Օմանի ծոցում նավթակիր տանկերների վրա տեղի ունեցած պայթյուններից հետո: Վաշինգտոնը կատարվածի մեջ մեղադրում է Թեհրանին: Վերջինս կտրականապես հերքում է իր առնչությունը պայթյուններին:
Հունիսի 17-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մերձավորարևելյան տարածաշրջանում 1000 հոգանոց լրացուցիչ զորախումբ է տեղակայելու՝ ի պատասխան Իրանի գործողությունների: Ամերիկյան զինուժն արդեն ավիակիր հարվածային խումբ և B-52 ռմբակոծիչներ է ուղարկել տարածաշրջան:
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները12:10 22.11.2024
Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքներըՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...
12:04 22.11.2024
ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնինԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արելՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...
11:46 22.11.2024
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժինՆոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...
11:41 22.11.2024
Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է ԿիևՉեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...