22:42 20.06.2019
«Իմ քայլը հանուն Շիրակի» ներդրումային համաժողովը Գյումրիում կանցկացվի հուլիսի 20-ին: Մարզի արտադրանքի ու սպասարկման ծառայությունների ցուցահանդեսից բացի, համաժողովում նախատեսվում է ներդրումային գաղափարների ներկայացում: Շիրակի մարզպետարանը մարզի ձեռներեցներին այսօր ներկայացրել է ձևաչափ, որով մարդիկ կարող են իրենց բիզնես գաղափարները մշակել ու համաժողովի ժամանակ քննարկել ներդրողների հետ: Բիզնես գաղափարների հեղինակները պետք է նաև հակիրճ ներկայացնեն իրենց արտադրանքի սպառման հնարավորությունները, մրցակիցների առկայությունը, ներդրումների ու եկամուտների չափը, ստեղծվող աշխատատեղերի թիվը:
Բիզնես գաղափարներից լավագույն 60-ը կներկայացվի ներդրումային համաժողովում, որին կմասնակցեն գործարարներ, ձեռներեցներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, նաև Շիրակի մարզում ներդրումային հետաքրքրություն ունեցող անհատներ:
Ըստ Շիրակի մարզպետի՝ այս ձևաչափով կազմված բիզնես գաղափարները հետագայում էլ հետաքրքրվողների համար կլինեն ուղեցույց մարզում ներդրումներ ապահովելու հարցում: Մարզպետի խոսքերով՝ մի քանի միջազգային հրավերներ արդեն ունի ու մարզի գործարարների բիզնես գաղափարներն իր հետ Ռուսաստանի Դաշնություն, նաև Եվրոպա կտանի:
21:48 29.07.2025
Mix Fight 58-ին Հայաստանը կներկայացնի 12 մարզիկ12 մարզիկ կներկայացնի Հայաստանը Երևանում կայանալիք խառը մենամարտերի Mix Fight 58 մրցաշարում։ 1․Արմեն Օհանյան 2․Կամո Ունանյան 3․Հրաչ Ազիզյան 4․Ռաֆայել Աբրահամյան 5․Արման Ավանեսյան 6․Գեորգի Օհանյան 7․Գեղամ Վարդանյան 8․Գագիկ Հայրապետյան 9․Նարեկ Աղաջանյան 10․Կառլեն Թևոյան 11․Մաքսիմ Խաչատրյան 12․Հովհաննես Ղազարյան։ Հայ մարզիկների մրցակիցների անունները կհրապարակվեն ավելի ուշ։ Մրցաշարը կկայանա սեպտեմբերի 13-ին ու կհեռարձակվի ավելի քան 200 երկրում։ ...
21:34 29.07.2025
Ախուրյան գյուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները. կան տուժածներՀուլիսի 29-ին, ժամը 18։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ախուրյանի խճուղում բախվել են «Opel» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները: Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի […] ...
21:19 29.07.2025
էկոնոմիկայի նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստինՀուլիսի 29-ին Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության մայրաքաղաք Ադիս Աբեբայում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մասնակցել է ՄԱԿ-ի սննդի համակարգերի 2-րդ գագաթնաժողովի եզրափակիչ նիստին։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Գագաթնաժողովին ներկա են գտնվել բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եթովպիայի նախագահ Թայե Ացկե Սելասիեն, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Ջեյն Մոհամմեդը, ՄԱԿ֊ի անդամ երկրների և միջազգային կազմակերպությունների […] ...
21:00 29.07.2025
Ֆուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոնՖուտբոլի կանանց Անգլիայի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Շվեյցարիայում կայացած մրցաշարի եզրափակչում բրիտանուհիները հետխաղյա 11-մետրանոցներով հաղթել է աշխարհի գործող չեմպիոն Իսպանիայի թիմին: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գոլ չի արձանագրվեց։ Անգլիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ է նվաճում տիտղոսը։ 2022 թվականին էլ բրիտանուհիները վճռորոշ խաղում 2-1 հաշվով հաղթել էին Գերմանիայի […] ...
20:52 29.07.2025
Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում տեղի ունեցած վերջին բարեփոխումներըԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի փոխնախագահ Ֆիլիպ Ժաֆեի հետ․ քննարկվել է նախորդ տարի Ժնևում տեղի ունեցած ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ պարբերական գործառնական եզրակացություններից բխող աշխատանքների ընթացքը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից: «Հանդիպման ընթացքում գործընկերոջը ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության […] ...
20:42 29.07.2025
Լեհաստանը ԵՄ ռազմականացման հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի վարկ է խնդրելԼեհաստանը Բրյուսել է ներկայացրել ԵՄ ռազմականացման SAFE հիմնադրամից 45 միլիարդ եվրոյի չափով վարկերի հայտ, որը կազմում է 150 միլիարդ եվրո ընդհանուր ֆոնդի 30%-ը: Այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը: «Լեհաստանը նախնական հայտ է ներկայացրել Եվրահանձնաժողովին՝ ԵՄ SAFE ծրագրի շրջանակներում վարկ ստանալու համար: Մենք ցանկանում ենք այս հիմնադրամից գումար ստանալ՝ լեհական բանակի […] ...