18:33 20.06.2019
«Հրայր Թովմասյանը ճիշտ կանի՝ վաղը դատարան չգնա, որովհետև ինքն այլևս այդ դատարանի դատավոր չէ և չի էլ եղել այդպիսին: Ոստիկանությունը պետք է թույլ չտա ոչ դատավորին մուտք գործել վարչական տարածք»,- հունիսի 20-ին լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ այսօր խորհրդարանում արած հայտարարությանը, թե ստանձնում է ՍԴ նախագահի լիազորություններն ու պարտականությունները, պատգամավորը նշեց՝ նոր Սահմանադրությունը նախատեսում է, որ դատավորը պետք է ընտրվի այն կարգով, ինչ կարգով խորհրդարանում ընտրեցին Վահե Գրիգորյանին և չընտրեցին տարբեր թեկնածուների: Նա հայտնեց՝ նոր Սահմանադրությամբ ընթացակարգն այդպիսին է, այսինքն՝ ՍԴ մնացած անդամները, բացի Արման Դիլանյանից, դատավոր չեն:
Բաղդասարյանը կրկնեց՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է վաղը դատարան չգնա, քանի որ հասկացավ՝ այլևս ՍԴ նախագահ չէ:
SHANTNEWS.am-ի հարցին՝ հնարավո՞ր է Սահմանադրության նույն դրույթը Հրայր Թովմասյանը, օրինակ, այլ կերպ մեկնաբանի, պատգամավորը պատասխանեց.
«Հնարավոր է ամեն ինչ, բայց ի՞նչ եք կարծում՝ եթե Սահմանադրության մեջ գրած է «ՍԴ դատավոր», գրած է, որ ՍԴ անդամը հետայսու չի՞ կարող համարվել դատավոր, Դուք ի՞նչ եք կարծում: Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»:
09:50 22.12.2024
Մեր «Բոլերոն»․ Փաշինյանի գրառումը16:20 22.12.2024
Հունաստանի վարչապետ. Սահմանային անվտանգությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության մի մասն էԵՄ սահմանների պաշտպանությունը ԵՄ միգրացիոն ռազմավարության անբաժանելի մասն է և պահանջում է հետագա ֆինանսավորում ընդհանուր եվրոպական հիմնադրամներից: Այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Հյուսիսային և Հարավային Եվրոպայի առաջնորդների գագաթնաժողովի ավարտին, որը տեղի է ունեցել ֆիննական Լապլանդիայում։ Վարչապետի խոսքերը հեռարձակել է հունական ERT-news հեռուստաալիքը։ Միցոտակիսն ասել է, որ «կարևոր հանդիպում է կայացել՝ հասկանալու համար […] ...
16:00 22.12.2024
Բայրուն ստանձնում է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնը պատմական ցածր վարկանիշովՖրանսիայի նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն ստանձնում է պաշտոնը պատմական ցածր ժողովրդականության վարկանիշով՝ 34%, հայտնում է IFOP-ի սոցիոլոգիական կազմակերպությունը: Journal du Dimanche-ի համար IFOP-ի հարցումը ցույց է տվել, որ 1959 թվականից ի վեր կազմակերպության բոլոր հարցումներում վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր երբևէ չի եղել այդքան բարձր ժողովրդականություն չվայելող վարչապետ՝ -66%: Հարցվածների միայն 34%-ն է հայտնել, որ […] ...
15:40 22.12.2024
Arise news. Նիգերիայում սննդի բաժանման ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդՆիգերիայի տարբեր քաղաքներում անվճար սնունդ բաժանելու ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել։ Նիգերիայի նախագահ Բոլա Թինուբուն չեղարկել է իր մասնակցությունը առաջիկա օրերի բոլոր տոնական միջոցառումներին՝ հարգանքի տուրք մատուցելու զոհերի հիշատակին, հաղորդում է նիգերիական Arise news հեռուստաալիքը։ Նիգերիայի ոստիկանապետ Կայոդե Էգբետոկունը հրամայել է մանրակրկիտ հետաքննել Աբուջա և Անամբրա նահանգի դաշնային մայրաքաղաքային […] ...
15:20 22.12.2024
Կատարը սպառնացել է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ՝ բնապահպանական օրենսդրությամբ նախատեսված տուգանքների դեպքումԴոհան կարող է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ, եթե ԵՄ երկրները հետևեն նոր օրենքին, որը տուգանքներ է սահմանում ընկերություններին ջերմոցային գազերի արտանետումների, աշխատանքի և մարդու իրավունքների պահանջները չկատարելու համար։ Այս մասին Financial Times-ին ասել է Կատարի էներգետիկայի նախարար Սաադ ալ-Քաաբին: FT-ն նշում է, որ օրենքի համաձայն, որը պետք է ուժի մեջ մտնի 2027 թվականին, երկրները կարող […] ...
15:00 22.12.2024
FT. Թրամփի թիմը պնդում է, որ երդմնակալության օրը ԱՄՆ-ն դուրս գա ԱՀԿ-իցԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը պնդում է, որ Վաշինգտոնը դուրս գա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ) հունվարի 20-ին Սպիտակ տան ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես նշում է հրատարակությունը, ԱՄՆ-ի դուրս գալը կզրկի ԱՀԿ-ին ֆինանսավորման հիմնական աղբյուրից և կխաթարի արտակարգ իրավիճակներին դիմակայելու նրա կարողությունը։ Ջո Բայդենի վարչակազմի […] ...
14:40 22.12.2024
Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 393 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 398 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 416 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ: ...