16:01 20.06.2019
Ինչպես արդեն հայտնել ենք, Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ մի խումբ վրացի պատգամավորներ դադարեցրել էին համաժողովի աշխատանքները և պահանջում էին ռուս պատվիրակների հրաժարականը, հայկական պատվիրակությունը լքել է նիստերի դահլիճը:
SHANNTNEWS.am-ը զրուցել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության անդամներ Իվետա Տոնոյանի և Հովհաննես Հովհաննիսյանի հետ, ովքեր ներկայացրել են միջադեպի մանրամասները:
Իվետա Տոնոյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ համաժողովը սկսվել էր բնականոն և աշխատանքային օրակարգը սկսելուց մոտ 1,5 ժամ հետո Վրաստանի խորհրդարանի մի խումբ պատգամավորներ ցուցարարների ուղեկցությամբ բողոքի ակցիա են իրականացրել խորհրդարանի միջանցքում:
«Ռուսաստանի պատվիրակությունը իրականացնում է նախագահությունը, բողոքի ակցիան դրանից հետո տեղափոխվեց նիստերի դահլիճ, նախագահության հատվածը շրջափակեցին և մոտ 1 ժամ պարալիզացված էին նիստի աշխատանքները: Ցուցարարները ջրով լի բաժակներ էին դահլիճի ուղղությամբ նետում, ինչպես նաև վանկարկում էին, որ Ռուսաստանը հեռանա»,- մանրամասներ հաղորդեց Իվետա Տոնոյանը:
Իվետա Տոնոյանը նշեց, որ, հավանաբար, համաժողովն իր աշխատանքները կշարունակի վաղը, իսկ այժմ 23 երկրների պատվիրակությունները վերադարձել են հյուրանոց, սակայն այս պահին բազմաթիվ ցուցարարներ «Ռեդիսոն» հյուրանոցի մուտքի առջև բողոքի ակցիա են իրականացնում:
Պատվիրակության անդամ Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այնպես չէ, որ հայկական պատվիրակությունը միայնակ դուրս է եկել, այլ որոշում է կայացվել, և բոլոր պատվիրակությունները միաժամանակ դուրս են եկել Վրաստանի խորհրդարանից:
«Այնպես չէ, որ մենք առանձին ենք դուրս եկել, մենք դուրս եկանք բոլորի հետ: Ցուցարարները հիմնականում Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներն էին, նրանք պահանջում էին, որ ռուսերեն լեզվով խոսք չհնչի: Կային մարդիկ, որ շատ ագրեսիվ էին, Էստոնիայի պատվիրակի վրա ցանկանում էին ջուր շփել, նա էլ տարիքով մարդ էր, վերջին պահին հասցրեց ցուցանակը բարձրացնել, որ տեսնեն` ռուս չէ. սլավոնական արտաքին ուներ և նման էր ռուսի»:
Հովհաննես Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում հավելեց, որ հայկական պատվիրակությունը իրեն պահում էր հնարավորինս չեզոք և հետևողի դերում էր:
23:44 09.04.2025
Թրամփը վստահեցրել է, որը պատրաստ է կնքել արդար առևտրային համաձայնագրերՎաշինգտոնի վարչակազմը պատրաստ է արդար առևտրային համաձայնագրեր կնքել ինչպես Չինաստանի, այնպես էլ այլ կողմերի, այդ թվում՝ ԵՄ պետությունների հետ։ Այս մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Հնարավոր է գործարք կնքել բոլորի հետ», – վստահեցրեց նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն հնարավոր է համարում ԵՄ երկրների հետ առևտրի ոլորտում փոխշահավետ համաձայնագրերը։ «Չինաստանի […] ...
23:35 09.04.2025
Հյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառովՀյուսիսային Օսիայում արտակարգ դրություն է հայտարարվել վատ եղանակի պատճառով։ Այս մասին հայտնել են Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունից։ «Անբարենպաստ եղանակային պայմանների և Հյուսիսային Օսիայում Վրացական Ռազմավիրական ճանապարհի փակման պատճառով, 2025 թվականի ապրիլի 9-ի, ժամը 14:00-ից հայտարարվել է արտակարգ դրություն։ Հիշեցնենք, որ Վերին Լարսի անցակետի ուղղությամբ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների անցումը ժամանակավորապես սահմանափակվում է 2025 թվականի […] ...
23:27 09.04.2025
Նոր Նորքում ծառը պոկվել և ընկել է կայանված «Toyota»-ի և «Opel»-ի վրաԱպրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Գայի պողոտայում՝ Բաղյան և Հովհաննիսյան փողոցների խաչմերուկում ուժեղ քամու հետևանքով ծառը կոտրվել և ընկել է կայանված «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաների վրա: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Պարզվել է, որ ծառը շրջվել և ընկել է Ռուբեն Շեղոյանին պատկանող «Opel» մակնիշի […] ...
23:15 09.04.2025
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Վրաստանի ֆուտբոլի հավաքականին՝ Հայաստանի դեմ խաղում տեղի ունեցած միջադեպի համարՈՒԵՖԱ-ն Վրաստանի ազգային հավաքականի նկատմամբ պատիժ է կիրառել: Պատճառը Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպն է: ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով: Բացի այդ, Վրաստանն Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։ Այս մասին հայտնել է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ «ՈՒԵՖԱ-ի որոշմամբ Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է […] ...
23:06 09.04.2025
Թրամփը 90 օրով կասեցրել է որոշ երկրների նկատմամբ մաքսատուրքերըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 90 օրով կասեցնում է մի շարք երկրների նկատմամբ փոխադարձ հիմունքներով սահմանված լրացուցիչ ներմուծման մաքսատուրքերը։ Truth Social-ում ամերիկացի առաջնորդը նշել է, որ «ավելի քան 75 երկիր դիմել է ԱՄՆ ներկայացուցիչներին՝ բանակցելու առևտրի, առևտրային արգելքների, մաքսատուրքերի, արժութային մանիպուլյացիաների և ոչ դրամական սակագների հետ կապված հարցերի շուրջ»։ Այդ պետությունները, ըստ Թրամփի, […] ...
22:56 09.04.2025
Մեծամորում բախվել են «Jeep»-ն ու «Opel»-ըԱպրիլի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:00-ի սահմաներում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամոր քաղաքի վարչական տարածքում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Սերոբ Գասպարյանի վարած «Jeep» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 65-ամյա Արկադյա Նանյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել […] ...