23:51 19.06.2019
Մոսկվայի մարզի Պուտիլկովո գյուղում տեղի ունեցած միջադեպի մասնակիցներից մեկն անհետ կորել է: Նշենք, որ այդ միջադեպի հետևանքով մահացել է նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինը:
Կորած երիտասարդի հայրը՝ Ռոմիկ Հայրապետյանը, դիմել է ոստիկանություն՝ որդու նկատմամբ հետախուզում հայտարարելու համար։
Հովհաննես Հայրապետյանը, որը կասկածվում է նախկին հատուկջոկատայինի սպանության մեջ, միջադեպի ժամանակ հրազենային վնասվածք է ստացել։
«Չի բացառվում, որ նա մահացել է ստացած վնասվածքներից։ Հնարավոր է, նրան ձերբակալել են, բայց թաքցնում են։ Քննչական մարմինները, հնարավոր է, սպասում են մինչև հանրային հետաքրքրությունը նվազի։ Վնասվածքները թաքցնել անհնար է, դրանք կատարվածի պատկերն ամբողջությամբ փոխում են»,- «Московский комсомолец»-ին մեկնաբանել է Հովհաննես Հայրապետյանի փաստաբան Կարեն Ներսիսյանը։
Փաստաբանի խոսքերով՝ Հովհաննես Հայրապետյանին, ամենայն հավանականությամբ, կրակել է մահացած հատուկջոկատայինը, քանի որ միայն նա է զենք ունեցել։
Հովհաննես Հայրապետյանը միջադեպին մասնակցել է իր եղբայրների՝ Համլետի և Հրանտի հետ։ Նրանք նշելիս են եղել Հրանտի ծննդյան օրը։
Համլետ և Հրանտ Հայրապետյանները ներկայումս կալանավորված են։
22:26 26.04.2025
Կան հավաստի փաստեր, որ ամերիկյան գործընկերները հստակ ուղերձ են փոխանցել Ալիևին, չգնալու իրավիճակի սրման․ Արա Պապյան«Հեռանկարն» այսօր զրուցել է քաղաքագետ Արա Պապյանի հետ և ամփոփել անցնող շաբաթվա կարևոր արտաքին և ներքաղաքական իրադարձությունները։ Ի՞նչ փոխվեց նրանից, որ Թրամփը նորից խուսափեց «ցեղասպանություն» եզրույթից, ինչո՞ւ է դրան այդքան մեծ կարևորություն տրվում, ի՞նչ կարևոր շեշտադրուներ էր պարունակում Թրամփի ուղերձը, օրինակ այն խոսքը, որ ԱՄՆ-ը պատրաստակամ է շարունակելու Հայաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և պահպանելու տարածաշրջանային […] ...
22:14 26.04.2025
Հովտաշատ գյուղում բախվել են «Infiniti»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ կոտրել է բետոնե էլեկտրասյունը. կա վիրավորԱպրիլի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 42-ամյա Մհեր Պ-ի վարած «Infiniti» մակնիշի և Վրաստանի Հանրապետության քաղաքացի 31-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Mercedes»-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բնակչի տան […] ...
21:47 26.04.2025
Օմանը կհայտարարի ԱՄՆ-Իրան բանակցությունների չորրորդ փուլի անցկացման վայրըԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների չորրորդ փուլի վայրը կհայտարարեն Օմանի իշխանությունները, որոնք միջնորդի դեր են կատարում Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման գործընթացում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Հաջորդ փուլը, ամենայն հավանականությամբ, կկայանա շաբաթ օրը։ Օմանի կառավարությունը զբաղվում է բոլոր հարցերով։ Նրանք երկու կողմերին կփոխանցեն ողջ տեղեկատվությունը, այդ […] ...
21:28 26.04.2025
Աշտարակի խճուղու հատվածում, շուրջ 3 հա տարածքի վրա հիմնվել է քաղաքային անտառԵվս մեկ նոր կանաչ գոտի Երևանում. Աշտարակի խճուղու հատվածում, շուրջ 3 հա տարածքի վրա հիմնվել է քաղաքային անտառ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Տնկվել են շուրջ 1250 ծառաթփատեսակներ, որոնց թվում՝ հացենի, կատալպա, ծիրանենի, նշենի, խնձորենի, տանձենի և գիհի: Տարածքն ապահովված է ոռոգման համակարգով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:16 26.04.2025
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-ն․ կան տուժածներԱպրիլի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են 44-ամյա Անդրեյ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի, 26-ամյա Տիգրան Կ․-ի վարած «Nissan Teana» մակնիշի և 61-ամյա Արծրուն Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում […] ...