52 երկրների շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹՆ-ի նախագահության հատուկ մրցանակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+20.09 oC

52 երկրների շարքում Հայաստանն արժանացել է ԱՃԹՆ-ի նախագահության հատուկ մրցանակին

15:40 19.06.2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը հունիսի 18-ին մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) 2019թ. Համաշխարհային համաժողովին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից: Երեք տարին մեկ անցկացվող այս համաժողովը ԱՃԹՆ-ի 52 անդամ երկրների և արդյունահանող ոլորտի շահառուների համար բացառիկ հարթակ է հանդիսանում բնագավառի կառավարման և ԱՃԹՆ-ի ազդեցության հետ կապված բազմաբովանդակ քննարկումների համար:

Համաժողովի առաջին օրը տեղի է ունեցել ԱՃԹՆ-ի ազգային համակարգողների հանդիպումը, որտեղ ներկայացվել են ԱՃԹՆ-ի ստանդարտի նոր պահանջները։ ԱՃԹՆ-ի խորհուրդը հաստատել է ԱՃԹՆ-ի վերանայված ստանդարտը, որը համալրվել է պայմանագրերի հրապարակման, բնապահպանական հաշվետվողականության, տվյալների համակարգային բացահայտման, գենդերային և մի շարք նոր պահանջներով։ ԱՃԹՆ-ի խորհրդի նախագահ է ընտրվել Նոր զելանդիային նախկին վարչապետ, ՄԱԶԾ-ի նախկին ադմինիստրատոր տիկին Հելեն Քլարքը։

52 երկրների շարքում Հայաստանը և ևս երկու պետություններ ԱՃԹՆ Համաշխարհային համաժողովի ժամանակ արժանացան ԱՃԹՆ-ի նախագահության մրցանակին, որի առնչությամբ համաժողովի բացման ժամանակ ԱՃԹՆ նախագահ Ֆրեդրիկ Ռայնֆելդը նշել է․ «Նորեկ երկրի անդամակցումն ԱՃԹՆ-ին սկսվեց նորարարությամբ և բարձր տեմպերով։ Խթանելով կառավարության, արդյունահանող կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև համագործակցությունը՝ ԱՃԹՆ-ն օգնել է բազմաշահառու կողմերի համար ստեղծել բնական ռեսուրսների կառավարման շուրջ երկխոսության նոր մշակույթ: Հետևելով համակարգային տվյալների բացահայտման ուղուն՝ Հայաստանի ԱՃԹՆ-ն ստեղծել է համակարգային տվյալների բացահայտման առցանց հաշվետվությունների համակարգ, որն էլ ծառայում է որպես տվյալների պորտալ»:

Հիշեցնենք, որ Հայաստանը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանն անդամակցության գործընթացը սկսել է դեռևս 2017 թվականից: Հայաստանը հաջողել է ոչ միայն կարճ ժամկետներում և արդյունավետորեն իրականացնել միջազգային ստանդարտի ներդրման աշխատանքները, այլև հանդես է եկել նորարարական լուծումների ներդրմամբ՝ մշակելով տվյալների հավաքագրման առցանց համակարգ, որը տրամադրում է անհրաժեշտ տեղեկատվությունը բաց ձևաչափերով:

Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը (ԱՃԹՆ) բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող համաշխարհային ստանդարտ է: ԱՃԹՆ-ի նպատակն է ավելի թափանցիկ և հաշվետվողական պետական ու գործարար համակարգերի ստեղծումն է, ինչպես նաև հանրային երկխոսության կայացմանը խթանելն է՝ դրանով իսկ երաշխավորելով կողմերի միջև փոխըմբռնումը: ԱՃԹՆ-ի արժեքավոր առանձնահատկությունը որոշում ընդունող եռակողմ մարմնի՝ բազմաշահառու խմբի (ԲՇԽ) ձևավորումն ու գործունեությունն է։ Հայաստանի ԲՇԽ առաջին կազմը ստեղծվել է 2016 թվականին, որը բաղկացած է ՀՀ կառավարության, հանքարդյունահանող ընկերությունների և քաղաքացիական հասարակության իրավահավասար ներկայացուցիչներից, որոնց որոշումներն ընդունվում են ընդհանուր համաձայնությամբ՝ կոնսեսուսով։

ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ներկայացված ԱՃԹՆ-ի անդամակցության հայտը հաստատվել է 2017 թվականի մարտի 9-ին Բոգոտայում կայացած ԱՃԹՆ-ի խորհրդի նիստում: Երկիրը թեկնածու անդամ դառնալուց հետո ԱՃԹՆ-ի միջազգային խորհրդի կողմից սահմանված ժամկետներում ԱՃԹՆ-ի առաջին ազգային զեկույցը հրապարակել է 2019թ. հունվարին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

15:14 07.04.2025

Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչ

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։ ...

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

15:05 07.04.2025

Վթարային ջրանջատում Արարատի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

SHANTNEWS

15:00 07.04.2025

SHANTNEWS

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

14:46 07.04.2025

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչ

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

14:33 07.04.2025

Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքում

Իրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

14:25 07.04.2025

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...

BACK_TO_TOP