Խոզերի անկում Շիրակի մարզում. հիվանդությունը դեռ հայտնի չէ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Խոզերի անկում Շիրակի մարզում. հիվանդությունը դեռ հայտնի չէ

19:30 19.06.2019

Արթիկի տարածաշրջանի Գեղանիստ գյուղում խոզերի անկման դեպքեր կան: Խոզապահությամբ զբաղվող տնտեսությունում երկու շաբաթում սատկել է 120 խոզ և խոճկոր:

Բնակիչների և գյուղապետի ահազանգերով գյուղ են եկել անասնաբույժներ և նշել, որ կենդանիների զանգվածային անկումը կարող է աղիքային վարակների հետևանք  լինել:

Մասնագետների ցուցումներով գյուղացիներն առողջ թվացող խոզերին դեղորայքային բուժում են կատարում, բայց ցածր  իմունիտետ ունեցող ախտահարված խոճկորներին փրկել չի ստացվում:

Վոլոդյա Ղազարյանը ընդամենը երեք ամիս առաջ է սկսել զբաղվել խոզապահությամբ: Գյուղատնտեսական վարկով 3 միլիոն դրամով գնել էր 40 խոճկորներ: Տնտեսությունն ընդլայնելու ծրագիր ուներ, բայց տեղի ունեցածից հետո որոշել է դադարեցնել  անասնապահական ֆերմա ստեղծելու աշխատանքները: 10-ը օրում 40 խոճկորից 25-ը սատկել է:

«Արդեն 20 հատ կորուստ կա: Այս պահի դրությամբ անկումները հասնում են հիսուն տոկոսի»,- պատմում է Վոլոդյա Ղազարյանը։

Տասը օրերի ընթացքում խոզերի անկման դեպքերն ավելացել են, Ղազարյանները հետո իմացել են, որ միայն իրենց տնտեսությունը չէ, որ վնաս է կրել գյուղում: Խոշոր վնաս կրած տնտեսությունների թիվը հասնում է 15-ի: Վերջին տարիներին Գեղանիստում շատերն են սկսել խոզապահությամբ զբաղվել:

«42 խոզ եմ ունեցել, 31-ը սատկել է, օրական երկու-երեք հատով կսատկին, հիմի մնացել է 11 հատ»,- կրած վնասներն է ներկայացնում Կարինե Գրիգորյանը։

Բայց տասնյակ տնտեսություններում անկումները միայն խոճկորների մոտ են, մայրացու խոզերն առայժմ չեն սատկել: Թե ինչի պատճառով են նման համատարած անկումներ սկսվել, գյուղացիներն անհայտ է մնացել: Ասում են` պատվաստումներն արել են ժամանակին, անցած ամիսներին որևէ հիվանդություն կենդանիների շրջանում չի գրանցվել:

«Առավոտ մտել եմ գոմ, կեր եմ տվել, շատ լավ, աշխույժ կերել են։ Ցերեկը մտա գոմ, խոզի աչքերը ուռած էին, չէին կարողանում քայլել, շատ խեղճացած էին»,- ասում է Գեղանիստ գյուղի բնակիչ Արևիկ Ղազարյանը։

Գյուղացիները նկարագրում էին այն նախանշանները, որոնք անմիջապես նկատելի են եղել խոճկորների մոտ: Գյուղում անասնաբույժ չունեն, որ գոնե ժամանակին կանչեին օգնության: Երբ մի քանի օրում ավելացել են անկումները, Արթիկից են մասնագետներ հրավիրել: Ուսումնասիրություններ արել են տուժած տնտեսություններում և նախնական կարծիք հայտնել, թե անկումները հնարավոր է` աղիքային ինֆեկցիայի հետևանք լինեն:

Դեղորայքներն ու սրսկումներից հետո էլ առայժմ չպարզված վիրուսը չի նահանջել: Գյուղապետի ահազանգով Գեղանիստ են այցելել նաև մարզի վարակաբանն ու սննդի անվտանգության տեսչության մասնագետները, բայց դարձյալ հստակ ու կոնկրետ  հիվանդության ախտորոշում չի տրվել:

Լաբորատոր հետազոտություն Գյումրիում կատարել հնարավոր չէ։ Սննդի անվտանգության տեսչության մարզային ծառայության  գլխավոր մասնագետ Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ ամիսներ առաջ բացված ժամանակակից լաբորատորիան փակվել է: Գյուղացիները մտահոգ են, որ մինչև պատասխանը ստացվի, մյուս խոճկորներն էլ կսատկեն: Կանխարգելիչ լուրջ միջոցառումներ գյուղում չեն ձեռնարկվել, գյուղացիներն էլ, որպես կանխարգելիչ քայլ, անկած խոզերին թաղում են։

Խոզերի անկման որպես հավանական պատճառ առայժմ շրջանառվում է միայն աղիքային վարակը, այլ ոչ խոզերի դասական ժանտախտը: Պատճառը հստակ պարզելուց հետո գյուղապետը կդիմի մարզպետարան վնաս կրած տնտեսությունների օգնություն վարկային գումարները սուբսիդավորելու խնդրանքով:

Նախնական հաշվարկներով` վնասը կազմում է 20 միլիոն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP