Թմրանյութի խոշոր խմբաքանակը Իրանից փորձել են Ադրբեջանով տեղափոխել Եվրոպա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Թմրանյութի խոշոր խմբաքանակը Իրանից փորձել են Ադրբեջանով տեղափոխել Եվրոպա

14:25 19.06.2019

Բացահայտվել է հերթական դեպքը, երբ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները Իրանից իրենց ապրանքը Եվրոպա տեղափոխելիս որպես տրանզիտային պետություն ընտրել են Ադրբեջանը։ Այնտեղ այսօր առգրավվել է 129 կիլոգրամ հերոին։

Թմրանյութերը Ադրբեջանի տարածքով փորձել են անցկացնել բեռնատարի ոչ թե բեռնախցիկում, այլ վարորդի նստատեղի տակ հարմարեցված թաքստոցում։ Ադրբեջանական կողմում, սակայն, բեռնատարի դատարկ լինելը կասկածի տեղիք է տվել, ու ստուգումների արդյունքում հայտնաբերվել է այդ թաքստոցը։

Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է թմրանյութի 251 փաթեթ՝ 128 կիլոգրամ 689 գրամ ընդհանուր քաշով։

Հարկ է նշել, որ Ադրբեջանով թմրանյութերի տրանզիտը մեծ հռչակ է վայելում։ Այստեղ պարբերաբար բռնվում են թմրանյութերի վիթխարի խմբաքանակներ։ Նման կրկնությունները թույլ են տալիս ենթադրել, որ թեև որոշ խմբաքանակների բռնվելուն, այս ուղին ամենանախընտրելին է թմրանյութ տեղափոխողների համար, քանի որ նրանք, միևնույն է, չեն դադարում դրանից օգտվել։

Տեղին է շեշտել, որ ամփոփ տվյալների համաձայն՝ 2018 թվականին Ադրբեջանում կատարված բոլոր 26 հազար հանցագործությունների 12.3 տոկոսը կապված է եղել թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ։ Այս բոլոր հանցագործությունների կատարման հետ կապ է ունեցել ընդհանուր առմամբ 2492 մարդ։

Ադրբեջանը՝ որպես տարանցիկ երկիր

Իսկ Ադրբեջանով տարանցվող թմրանյութերի քանակի մասին խիստ մեղմ պատկերացում կարելի է կազմել նախորդ դեպքերի հիման վրա։

Մարտի 15-ին Իրանի հետ սահմանին Ադրբեջանի մաքսային ծառայության աշխատակիցները բացահայտել են մի քանի տասնյակ կիլոգրամ հոգեմետ դեղերի ներկրման փորձ։ Թմրավաճառներն այդ ապրանքը մտադիր էին Իրանից տեղափոխել Ուկրաինա:

56 կիլոգրամ ընդհանուր զանգվածով հոգեմետ դեղամիջոցները հայտնաբերվել են բեռնատար մեքենայի կցորդիչում։ Ադրբեջանական կողմի պնդմամբ՝ այդ քանակով այդպիսի դեղամիջոցների գինը սև շուկայում 5-6 միլիոն դոլար կկազմեր։

Նույն անցակետում ընդամենը 3 շաբաթ առաջ Ադրբեջանի մաքսային ծառայությունը Իրանից ադրբեջանական տարածքով Ուկրաինա մեկնող բեռնատարի կցորդիչի պատի մեջ հայտնաբերել էր 28,4 կիլոգրամ հերոին՝ 54 առանձին փաթեթով։ Դրանք նախատեսված էին հենց Ուկրաինայի տարածքում իրացման համար։

Թմրանյութերի նման խոշոր խմբաքանակի տարանցման ևս մեկ դեպք Ադրբեջանում բացահայտվել է 2018 թվականի հուլիսին։ Իրան-Ադրբեջան սահմանի Աստարա բնակավայրի անցակետում ադրբեջանական մաքսային ծառայությունները այդ ժամանակ բացահայտել էին Իրանից եվրոպական երկրներ 50 կգ թմրանյութերի տարանցման փորձ։

Նույն վիճակն է նաև Ադրբեջանի անկլավում՝ Նախիջևանում։ Նոյեմբերին բացահայտվել է դեպք, երբ Թուրքիայի քաղաքացին Նախիջևանի տարածքով փորձել է Թուրքիա փոխադրել 105 կգ հերոին։ Թմրանյութի ամբողջ զանգվածը եղել է 104 փաթեթների մեջ ու նախատեսված է եղել Ստամբուլի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

12:41 22.11.2024

ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի մասին

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Զեյնալյանը 2024 թվականի նոյեմբերի 22-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի […] ...

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

12:35 22.11.2024

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

Ողջ աշխարհն այժմ ամենաանհանգստացնող ժամանակաշրջանն է ապրում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, դրա լուծման հույսը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք երդմնակալության հետ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։ «Հիմա եկել է ամենամութ ժամը, բայց լուսաբացից առաջ միշտ ամենամութն է լինում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ […] ...

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

12:27 22.11.2024

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը: Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանում առկա մարտահրավերները վերածելով հնարավորությունների՝ կայուն խաղաղության […] ...

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

12:18 22.11.2024

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

Իրանն այլևս հաշվի չի առնի իր միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումները և կարագացնի ուրանի հարստացման գործընթացը մինչև ցանկալի մակարդակը՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձևի։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարան) Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին։ «Եթե այս պահին Իրանի կողմից ինքնակամ ստանձնած որոշ սահմանափակումները պահպանվում են, […] ...

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

12:10 22.11.2024

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

BACK_TO_TOP