Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ. Սիրիայի արտգործնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+13.09 oC

Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ. Սիրիայի արտգործնախարար

23:30 18.06.2019

Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ Սիրիան չի ցանկանում ռազմական բախում ունենալ Թուրքիայի հետ: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ Անկարան Սիրիայի Իդլիբ քաղաքում իր դիտակետերի նկատմամբ հարձակման դեպքում պատասխան կտա, արտգործնախարար Մուալլեմն ասել է.

«Առաջին հերթին, մենք չենք ցանկանում պատերազմ մեր և թուրք զինվորների միջև: Սա մեր սկզբունքային դիրքորոշումն է»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ անցած շաբաթ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Իդլիբում իր դիտակետերից մեկի ուղղությամբ արձակված կրակոցի մասին: Կրակոցն արձակվել էր Սիրիայի կառավարական բանակի հսկողության տակ գտնվող տարածքից, ինչի հետևանքով 3 թուրք զինվորականներ թեթև վնասվածքներ էին ստացել:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 20.09.2024

SHANTNEWS

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

21:55 20.09.2024

Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով. Միշել Պլատինի

Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին ֆուտբոլում կարևոր փոփոխության կողմնակից է: «Միգուցե, հարկավոր է կրճատել ֆուտբոլիստների քանակը և խաղալ 10 հոգով: Նախորդ դարում մենք խաղում էինք 11 ֆուտբոլիստով, բայց այն ժամանակ խաղացողներն ավելի քիչ էին վազում, ավելի դանդաղ էին և այդքան ուժեղ չէին: Միգուցե, վատ չէր լինի յուրաքանչյուր թիմից մեկական ֆուտբոլիստ հանել, այդպես […] ...

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

21:50 20.09.2024

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

Սեպտեմբերի 15-ից Ստամբուլի Քարթալ թաղամասից մեկնարկած երթը կազմակերպվել է «Թուրքիայի ժողովրդի ներկայացուցիչների խորհրդի» կողմից: Այդպիսով մարդիկ իրենց բողոքն են արտահայտում Ինջիրլիքում Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ռազմաբազայի տեղակայման դեմ: Այս մասին հայտնում է ermenihaber-ը։ Շարժումը նախատեսում է սեպտեմբերի 19-22-ը լինել Անկարայում, իսկ սեպտեմբերի 23-ից շարժվել դեպի Քոնիա, որտեղից էլ Ադանա: Նախատեսվում է սեպտեմբերի 28-ին ակցիան ավարտել Ինջիրլիքում: […] ...

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

21:40 20.09.2024

Իսրայելը բարձրացրել է «Հեզբոլլահ»-ի հետ առճակատման մակարդակը

Իսրայելն անցել է լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման հետ առճակատման նոր մակարդակի, նախկին կարմիր գծերը չեն գործում, ցանկացած արմատական ​​այժմ օրինական թիրախ է իսրայելական կողմի համար։ Նման հայտարարություն է արել Իսրայելի վարչապետի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ «Հյուսիսի բնակիչների անվտանգ վերադարձը իրենց տներ պատերազմի նպատակների մեջ ներառելով՝ Իսրայելը անցել է առճակատման նոր մակարդակի: Այլևս չկան անցյալի կարմիր […] ...

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

21:30 20.09.2024

«Մանչեսթեր Յունայթեդը» կհրաժարվի «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել «Օլդ Թրաֆորդից», եթե նոր ստադիոն կառուցի, հայտնում է Daily Mail-ը: Ակումբում հասկանում են, որ նստատեղերի քանակը կրճատել ու ակադեմիայի, ինչպես նաև կանանց թիմի հանդիպումներն այնտեղ անցկացնել բարդ կլինի ու ծախսատար: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» համասեփականատեր Ջիմ Ռետկլիֆը կրճատել էր ակումբի ծախսերը և չեղարկել էր աշխատակիցներին տրամադրվող մի շարք […] ...

Մյուռոնօրհնեք և Մայր Տաճարի վերաօծում. Հայ առաքելական Եկեղեցու Սրբազան արարողությունները

21:16 20.09.2024

Մյուռոնօրհնեք և Մայր Տաճարի վերաօծում. Հայ առաքելական Եկեղեցու Սրբազան արարողությունները

Հայաստանյայց առաքելական եկեղեցու համար հաջորդ շաբաթը կնշանավորվի երկու կարեւոր իրադարձությամբ՝ Մայր Աթոռի վերաօծմամբ եւ Մյուռոնօրհնության արարողությամբ։ Թե ինչով  են դրանք առանձնահատուկ պատմել է Մայր Աթոռի Գեւորգյան ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը` «Հորիզոնում»: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP