16:22 18.06.2019
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ դատարան գրություն է ստացվել, որ դիմելով դատարանին` Պետական գույքի կառավարման կոմիտեն նշել է, որ Մանվել Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը 2018թ. հոկտեմբերի 17-ին վարչապետին դիմում է ներկայացրել այն մասին, որ Մանվել Գրիգորյանը ցանկանում է իրեն պատկանող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում: Դատավորը նաև նշել է, որ 2019-ի ապրիլին դիմումատուն նույն խնդրանքով կրկին դիմել էր ՀՀ վարչապետին:
SHANTNEWS.am-ն այս առիթով զրուցել է ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի հետ, որը մեզ հետ զրույցում տեղեկացրեց` իրենք դիմել են ոչ թե դատարան, այլ դատախազություն.
«Մենք դիմել ենք դատախազություն, որպեսզի ծանոթանանք գործի ընթացքին: Մենք դիմել ենք դատախազություն և ոչ թե դատարան և դիմել ենք գործի ընթացքին իրազեկվելու, ոչ թե գույքը նվիրելու խնդրանքով կամ պահանջով»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանվել Գրիգորյանի՝ Ակնալճի տարածքը պետությանը նվիրաբերելու գործընթացի մասին խոսելիս, Նարեկ Բաբայանը հայտնել էր, որ Ակնալճի տարածքի հետ կապված՝ կառավարությունը պետք է համապատասխան դիրքորոշում հայտնի, բայց դա էլ պայմանավորված է դատախազության համապատասխան դիրքորոշմամբ:
«Առայժմ դիրքորոշում չկա: Որևէ իրավական ակտով ժամկետ արտահայտելու որոշում սահմանված չէ: Խնդիրն այն է, որ մարդիկ դիմում են ինչ-որ մի բանը նվիրելու ցանկությամբ այն դեպքում, որ չի բացառվում, որ դատական գործընթացի հետևանքով այդ նույն բանը բռնագանձվի: Ստացվում է, որ նվիրեց նախապես, վերջացավ, այլևս բռնագանձվելու բան չունի»,- ասել էր նա:
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...
14:02 11.04.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ […] ...
13:53 11.04.2025
Առատաշեն գյուղում Տեսչական մարմինն ամբողջությամբ դադարեցրել է արտադրամասի գործունեությունըՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձարարականի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի Իսահակյան փողոց 46 հասցեում շահագործվող արտադրամասում։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ։ Հաշվի առնելով արտադրամասում արձանագրված հրդեհային անվտանգության պահանջների խախտումների […] ...