15:28 18.06.2019
SHANTNEWS.am-ը մի քանի անգամ է անդրադարձել Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ԴՏՏ-ի գերեզմանոցին՝ նաև արձանագրելով, որ գերեզմանոցի ցանկապատը պոկված է, և գողություն է կատարվում:
Հիշեցնենք, որ ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ն թաղվել է ցորենի արգելանոցի դիմաց:
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի աշխատակիցներ են տարածք այցելել, հողի, ջրի փորձանմուշներ վերցրել: Վարակվա՞ծ է հողը ԴՏՏ-ով կամ այլ թունաքիմիկատով՝ լաբորատոր փորձաքննությամբ են այս հարցի պատասխանը տալու, որը ևս ուշանում է:
Ավելի վաղ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից SHANTNEWS.am-ին ասվել է, որ Էրեբունի վարչական շրջանի տարածքում թաղված ավելի քան 1000 տոննա ԴՏՏ-ի գերեզմանոցի խնդրով զբաղվելու համար հանձնաժողով ձևավորելու առաջարկ են արել:
«Համապատասխան դիմումները ներկայացված են եղել քաղաքապետին: Յուրաքանչյուր խմբակցությունից առաջարկվել է երեքական անդամ: Դրական պատասխանել են «Իմ քայլը»-ը դաշինքը, «Լույս» դաշինքը, սակայն, իրավաբանական վարչությունից մերժում է եղել մի պարզ պատճառով, որ նշված չի եղել, թե ժամանակավոր խումբը, հանձնախումբը ինչ ժամկետով է ստեղծվում: Բոլորս էլ գիտենք, որ ժամանակավոր հանձնախումբը ստեղծվում է ընդամենը երկու ամսով»,- ասել է Մանրիկյանը:
Ըստ Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի՝ իրենք հանդիպել են Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանի հետ, ով ասել է, որ կառավարությունում խումբ է ստեղծվել: Խոստում կա, որ վերջնական պարզաբանումներ կտրվեն մինչև հունիսի 24-ը: Ամեն դեպքում, ըստ Մանրիկյանի, խոսվում է միայն Նուբարաշենի գերեզմանոցի մասին:
«Հետագայում անպայման կլինեն բաց լսումներ, որը կկազմակերպի մեր խմբակցությունն այդ թեմայի շուրջ: Կհրավիրեն կառավարության հանձնախմբի անդամներին, որպեսզի զեկուցեն՝ մինչ այսօր ինչ աշխատանքներ են կատարվել, բայց, կարծես, տեղում դոփում են աշխատանքները: Կառավարության խումբը չի ընդունում, որ խոսքը տարբեր գերեզմանոցների մասին է: Եթե ընդուներ, բնապահպանության վարչության պետը տեղեկացված կլիներ, ինքը շատ զարմացավ, երբ մենք նշեցինք, որ երկու գերեզմանոց է, որովհետև պարոն Հակոբյանը այդ հանձնախմբի աշխատող է, որը ներկայացնում է Երևանի քաղաքապետարանը: Նաև երկրորդ դիմումը կներկայացնենք մեր հարգարժան գործընկերների համար` նշելով, որ խումբը ստեղծվում է երկու ամիս ժամկետով»,- հավելել է Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարը:
Ինչ վերաբերում է բաց լսումներին, ապա դա, Միքայել Մանրիկյանի խոսքերով, կկազմակերպվի հուլիսի սկզբին: Տարածքում ապրող բնակիչներից բազմաթիվ բողոքներ են ստացել:
«Անձամբ այցելել ենք, զգացել տոքսիկ նյութերի առկայությունը թե´ գլխապտույտների, թե´ սրտխառնոցների, թե´ մաշկի ցանի արտահայտությամբ: Ես բժիշկ եմ և շատ լավ տիրապետում եմ դրան: Սա մեր ամենօրյա հսկողության տակ է, ուղղակի կա պայմանավորվածություն 10 օր սպասելու, մենք այդ 10 օրը սպասում ենք»,- ասել է Միքայել Մանրիկյանը:
15:14 07.04.2025
Արման Անդրեասյանը հաղթել է և դուրս եկել քառորդ եզրափակիչԱզատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը տիտղոսի պաշտպանությունը սկսել է հաղթանակով։ Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակչում 10-0 հաշվով առավելության է հասել լեհ Մատեուժ Լուսժինսկիի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։ Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակչում, որտեղ կգոտեմարտի ուկրաինացի Օլեքսիյ Բորուտայի հետ։ ։ ...
15:05 07.04.2025
Վթարային ջրանջատում Արարատի մարզում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 8-ին ժամը 09:00-21:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Մասիս քաղաքի, Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:46 07.04.2025
Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին և դուրս եկել 1/4 եզրափակիչԲրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի, UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Իսլամ Գուսեյնովի հետ և հաղթել 3-0 հաշվով։ Վազգեն Թևանյանը դուրս է եկել 1/4 եզրափակիչ։ ...
14:33 07.04.2025
Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ ցանկացած արտաքին սպառնալիքի դեպքումԻրանական կողմը ցանկացած արտաքին սպառնալիքի կպատասխանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կոշտ և անհապաղ պատասխանով, երկուշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության չգան։ «Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացման, և վերջին հինգ […] ...
14:25 07.04.2025
Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն մի քանի հարցեր, որոնք առայժմ օդում կախված են։ Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը հարվածները դադարեցնելու անհրաժեշտության մասին։ «Նախագահ Պուտինն իսկապես աջակցում է հրադադարի անհրաժեշտության գաղափարին, սակայն մինչ այդ […] ...