23:50 17.06.2019
Այսօր «Երկխոսության մեդիա կենտրոնում» քննարկման թեման եղել է ՇՊՀ -ի հավանական լուծարման կամ միավորման հարցը: Խնդիրը ակտուալ դարձավ մի քանի օր առաջ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո:
«Նախարարի արած հայտարարությունը ես մեկնաբանել չեմ ցանկանում, որովհետև մարդն արել է հայտարարություն, իսկ ես շատ ուշադիր եմ կարդացել յուրաքանչյուր բառն ու տառը: Էնտեղ հնչում է «եթե» բառը, որը էս պարագայում շատ կարևոր է, էնտեղ հնչում է «ս» տառը՝ բոլորս, որը ևս շատ կարևոր է»,- ասել է ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:«Եղել է նախարարի էմոցիոնալ հայտարարությունը, որովհետև ՇՊՀ-ն այնտեղ չէ, ինչպես ներկայացնում է նախարարը, այնտեղ էլ չէ, ինչպես ներկայացնում են շատ դասախոսներ: Էն շեշտադրումները՝ 85 տարվա բուհը, շուտով 90-ը բոլորող բուհը, բաժակի վրա լավ արտահայտություններ են, իրականության մեջ բուհում առկա վիճակը էդ 85 տարեկանի հետ ինչ կապ ունի»,- մեկնաբանել է ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Սեյրան Մարտիրոսյանը:
«Դուք չեք կարող լուծարել մեր բուհը, հենց այնպես խփել մեկ այլ բուհի հետ, որովհետև ամեն բուհ ունի իր մշակույթը, ունի իր տեսլականը և մենք պարտավոր ենք քննարկել, երկխոսել և մեկս մյուսիս հիմնավորել անհրաժեշտությունը միավորման, հակառակ դեպքում միավորման անհրաժեշտությունը հենց այնպես մեկի ցանկությամբ չի լինում»,- իր կարծիքն է արտահայտել ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը, որն իր այս տեսակետը պնդել է նաև նախկին նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնավարման ժամանակ ևս:
Այսօրվա քննարկման մասնակիցները այս համատեքստում խոսել են բուհում տիրող վիճակի մասին և կարծիքներ հայտնել ռեկտորի պաշտոնի համար հայտարարված երկու մրցույթների չհաջողված ելքի մասին, որոնց արդյունքում այդպես էլ թեկնածուներից և ոչ մեկը ռեկտոր չընտրվեց:
Հենց այդ ընթացքում էլ համացանցում քննարկվեց այն տարբերակը, որ հոգաբարձուները կանխամտածված ռեկտոր չեն ընտրում, որպեսզի Գյումրիում բուհերի միավորման գործընթաց սկսվի, իսկ միավորված բուհի ռեկտոր կդառնա Արայիկ Հարությունյանի ընկեր Կարեն պետրոսյանը: SHANTNEWS-ի հարցմանն ի պատասխան՝ Կարեն Պետրոսյանն այս խոսակցությունները համարել է անհիմն:
«Ես այդ պրոցեսում որևէ ակտիվ դերակատարում չեմ ունեցել և այս պահին էլ չունեմ, և ես չգիտեմ, արդյոք նմանատիպ գործընթաց, ըստ էության, կա, թե չէ: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի օրակարգում չկա հարց, որ ինքը դառնա առաջատարը բուհերի միավորման գործընթացում»,- ասել է Կարեն Պետրոսյանը:ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարը նշել է, որ այդ խոսակցությունները տարածողներին պատասխանատվության ենթարկելու ժամանակ չունի, իսկ ինքը ազդեցություն ունենալ չի կարող Հոգաբարձուների խորհրդի անդամների, պատգամավորների վրա, որ մրցույթների ժամանակ դիտավորյալ ռեկտոր չընտրեն ու իր համար ենթադրյալ միավորված բուհերի ռեկտոր դառնալու հնարավորություն ստեղծեն:
21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:24 22.11.2024
Եվրոպական պարբերականը բացահայտել է, թե ինչպես է Ադրբեջանը վերադրոշմավորում ռուսական գազը ու վերավաճառում այն Արևմուտքին որպես ադրբեջանականԵվրոպական «Պոլիտիկո» տեղեկատվավերլուծական պորտալը ծավալուն հոդված է հրապարակել, որում բացահայտվում են Ադրբեջանի անoրինական գործարքները, որոնք Ռուսաստանին հնարավորություն են տալիս շրջանցել Արևմտյան երկրների պատժամիջոցները: Հեղինակավոր պարբերականը պարզել է, որ Ադրբեջանի կողմից Եվրոպա մղվող գազը իրականում ռուսական է: Ի՞նչ փաստերի հիման վրա է պարբերականի մեկնաբանը գալիս այդպիսի եզրակացության: Միայն ռուսակա՞ն գազն է Ադրբեջանը վերավաճառում, թե նաև այլ […] ...
22:16 22.11.2024
Ձյան տեղումների պատճառով Ֆրանսիայում տրանսպորտային խնդիրները շարունակվում ենՖրանսիան պատուհասած ձնաբուքը շարունակում է խափանումներ առաջացնել տրանսպորտում, ուրբաթ հաղորդում է Le Figaro-ն։ Փոթորիկը տապալել է ծառեր Պայս դե լա Լուարի, Նորմանդիայի, Նոր Ակվիտանիայի և Փարիզի շրջաններում՝ խաթարելով երկաթուղային տրանսպորտը։ Ձյան տեղումներից տուժած Ֆրանսիայի մի շարք դեպարտամենտներում դադարեցվել է աշխատանքը, չի գործում նաև դպրոցական տրանսպորտը։ Բացի այդ, եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են տասնյակ ավտովթարների։ Մի […] ...
22:08 22.11.2024
Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոնՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...
21:53 22.11.2024
Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համարՎլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...
21:45 22.11.2024
Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներովԳորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...