Շիրակի մարզի ձկնորսները բողոքում են մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմանափակումների դեմ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

Շիրակի մարզի ձկնորսները բողոքում են մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմանափակումների դեմ

21:12 17.06.2019

Շիրակի մարզի ձկնորսները բողոքում են Բավրայի մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմափակումների դեմ: Արդեն մի քանի օր է՝ մարզի ձկնորսներին չեն թույլատրում 5 կգ-ից ավելի ձուկ տեղափոխել Հայաստան։

Նշենք, որ Շիրակի մարզից մոտ 130 ձկնորս հիմնականում Ջավախքի շրջանում է ձկնորսություն անում, քանի որ մարզում ձկնային պաշարները քիչ են, տարածքներն էլ՝ սահմանափակ։ Իրենց խնդիրները ձկնորսներն այսօր ներկայացրել են Շիրակի մարզպետարանում։

Շիրակի մարզի ձկնորսների համար արդեն 5 տարի է, որ Վրաստանի Կարծախի լիճը դարձել է այն վայրը, որտեղ սիրողական ձկնորսությամբ զբաղվելով՝ ընտանիքի եկամուտ են ապահովում: Հարևան երկրի ջրային տարածքը հարուստ է ձկնատեսակներով, շատ լինելուց բացի, նաև խոշոր են: Որսն էլ թույլատրվում է ոչ թե ցանցով, այլ կարթով: Ձկան հաջողակ որսն էլ անարգել ու առանց կգ-ի սահմանափակումների միշտ տեղափոխվել է Շիրակի մարզ: Բայց մի քանի օր է՝ Բավրայի մաքսակետում ձկնորսները բախվում են մի խնդրի՝ նրանց արգելվում է 5 կգ-ից ավելի ձուկ անցկացնել։

Մարզի ձկնորսները հայ-վրացական սահմանն անցնելու, ձուկ բռնելու համար 10 լարի են վճարում: Բայց հակառակն էլ է լինում, կարող է ամբողջ օրը լճի մոտ անցկացնեն ու առանց ձկան վերադառնան։ Մարզի ձկնորսները Հայաստանի տարածքում ձկնորսությամբ զբաղվելու համար ունեն լիցենզիաներ, ըստ որոնց՝ պարտադիր կատարում են բնապահպանական մուծումներ: Բայց տեղի լճերում ու ջրամբարներում որսի պաշարներ ու տարածք չկա։

Հայ-թուրքական սահմանին գտնվող Ախուրյանի ջրամբարին հարակից ընդամենը 500 մետր տարածք է հատկացրել ռուսական սահմանապահ ուղեկալը, իսկ որսի թույլտվություն ունեցող ավելի քան 4000 ձկնորս կա մարզում: Ձկնորսների բողոքը հասել էր մարզպետարան: Ուզում էին հստակ պարզաբանումներ լսել, թե ինչ օրենքով ու կարգով է մաքսային անցակետում սահմափակում դրվել ձկան քանակի տեղափոխման համար:

Նրանք վստահ էին, որ քաղցրահամ ջրի ձուկ է, որի տեղափոխման սահմանափակման արգելք չպետք է լինի: Տեղում ձկնորսությամբ զբաղվելու խնդիրը կարգավորելու համար մարզպետարանում առաջարկեցին ձկնորսներին գրություն ներկայացնել, որը կուղարկվի Ռուսական սահմանապահ ուղեկալին, որպեսզի թույլատրվի Ախուրյանի ջրամբարի ձկնորսական տարածքը 500 մ-ից դարձնել 2000 մետր։ Մարզպետարանն այս առաջարկի մասին պատասխան կունենա մի քանի օրից։

Պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ Բավրայի մաքսակետում Վրաստանի տարածքից թարմ ձկան տեղափոխման քանակի սահմափակումների մասին որոշումը նոր չէ, որ ընդունվել է։ Դեռ 2017 թվականին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշմամբ՝ սահմանվել էր անձնական օգտագործման ապրանքների ցանկ, որոնց թվում նաև ձուկն է։

Ըստ այդ որոշման՝ Հայաստան կարող է անվճար ձուկ կամ այլ ապրանքներ արտահանվել առավելագույնը 5 կգ, ավելին տեղափոխելու համար պետք է վճարել։ Ըստ ՊԵԿ մամուլի պատասխանատուի՝ մոտ 2 տարի առաջ ընդունված այս որոշումն ընդամենը կիրառության է դրվել։ Այն փոփոխության ենթարկելու համար պետք է կառավարությունը միջնորդի, քանի որ այս որոշումը գործում է ԵԱՏՄ բոլոր երկրների համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

14:03 22.11.2024

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան, ասիական շուկաներում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Խորհուրդն այս տարի արդեն 2-րդ անգամ է այցելել Չինաստան: Այս անգամ Շանհայում կայացել է «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսը: Արդյունքներն ամփոփող ասուլիսով է հանդես եկել խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

13:57 22.11.2024

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին լուրերը: «Ես զբաղվում եմ մենամարտեր կազմակերպելով, իսկ դա դաժան բիզնես է: Այս ոլորտում մարդիկ հաճախ են վիճում և ատում իրար, սակայն դա ավելի կեղտոտ բան չէ, քան քաղաքականությունը: Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ»,- 55-ամյա Ուայթի խոսքերը մեջբերում […] ...

Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ

13:51 22.11.2024

Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը՝ ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն. կոմիտեն ներդրել է մի շարք միջազգային ստանդարտներ

Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ անցկացվել է «Հարկային թափանցիկությունն ու որոշակիությունը որպես ՀՀ ՊԵԿ առաջնահերթություն» խորագրով միջոցառում, որի նպատակն է հասարակությանն իրազեկել հարկային թափանցիկության և որոշակիության բարձրացման ուղղությամբ ՊԵԿ կողմից իրականացվող աշխատանքներին։ Միջոցառմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Համլետ Սահակյանը, ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, կոմիտեի մի շարք աշխատակիցները, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի, ինչպես նաև մասնավոր […] ...

«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են». Գևորգ Պապոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

13:35 22.11.2024

«Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են». Գևորգ Պապոյանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին: Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ նախարար Գևորգ Պապոյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Նիդերլանդների միջև բազմաոլորտ համագործակցությունը կշարունակի զարգանալ ու ամրապնդվել: «Մեր երկու երկրներն էլ ժողովրդավարության և օրենքի գերակայության ջատագովներ են, և մենք մեծապես կարևորում ենք […] ...

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

13:29 22.11.2024

Կկատարվի քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի քահանայական ձեռնադրություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ կարժանանան քահանայական օծման և ձեռնադրության։ Սուրբ Պատարագի սկիզբը՝ 10.30։ Նույն օրը՝ Երեկոյան ժամերգության ընթացքում, Մայր Տաճարում կկատարվի նաև վեղարի տվչության արարողություն: Նոյեմբերի 23-ին ՝ երեկոյան […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

13:22 22.11.2024

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-26-ին, 27-ի գիշերը սպասվում են տեղումներ։ Մարզերում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ին, 27-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-ի գիշերն առանձին շրջաններում, 25-ի ցերեկը , 26-ի և 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ […] ...

BACK_TO_TOP