Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
4:21:17
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում

16:33 17.06.2019

Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 12։55-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207 կմ հատվածում բախվել են Սիսիան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Արեն Հախվերդյանի վարած Opel մակնիշի 98 XX 880 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 30-ամյա Արմեն Ավետիսյանի վարած Lada մակնիշի 936 OC 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lada-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի զինվորական հոսպիտալ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ Lada-ի վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարները։ Օպերատիվ են գործել նաև բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հոսպիտալ տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

08:10 09.04.2025

Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Չինաստանի հյուսիսում ծերանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին) Հեբեյ նահանգի Չենգդե քաղաքի Լոնգհուա շրջանում: «Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ մնացած տարեցները […] ...

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

08:01 09.04.2025

Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

00:00 09.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերը

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:59 08.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

23:57 08.04.2025

Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

23:55 08.04.2025

Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ, արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է․ Ավինյանն ընդունել է Դպրոցական օլիմպիադայի քաղաքային փուլի դիպլոմակիր աշակերտներին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր հանդիպում է ունեցել դպրոցականների օլիմպիադայի քաղաքային փուլի 1-ին կարգի դիպլոմակիր աշակերտների հետ: «Սիրելի’ աշակերտներ, Կրթվելը միայն մրցույթում հաղթելը չէ. դա ձեր անձնական կայացման, ինքնուրույն ընտրություն անելու և արժանապատիվ կյանք կառուցելու հիմքն է։ Մեզ համար կրթության զարգացումն անհրաժեշտություն է և մեր նպատակն է կրթության միջոցով […] ...

BACK_TO_TOP