Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է հրթիռակոծված Քեսաբ և Լաթաքիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
5:56:44
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.01
  • RUBLE
    4.56
  • 427.33
WEATHER
+14.09 oC

Սիրիայում ՀՀ դեսպանն այցելել է հրթիռակոծված Քեսաբ և Լաթաքիա

15:39 17.06.2019

Հունիսի 12-15-ը Սիրիայում ՀՀ դեսպան Տիգրան Գևորգյանն այցելել է Սիրիայի հյուսիսարևմտյան շրջաններ: Դեսպան Գևորգյանը եղավ Լաթաքիայում և հայաբնակ Քեսաբում, որտեղ հանդիպումներ ունեցավ տեղական ինքնակառավարման իշխանության ներկայացուցիչների և հայ համայնքի հետ:

Հունիսի 12-ին Տիգրան Գևորգյանին ընդունել է Լաթաքիայի նահանգապետ Իբրահիմ Խդրուր ալ-Սալեհը (Ibrahim Khudr al-Salem): Զրուցակիցները քննարկել են մարզային մակարդակով հայ-սիրիական հարաբերությունների հեռանկարները, ինչպես նաև անդրադարձել Լաթաքիայի նահանգում բնակվող հայկական համայնքի խնդիրներին և դրանց լուծման հնարավոր ուղիներին:

Նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի ներդրումը նահանգի սոցիալ-տնտեսական զարգացման գործում և հույս հայտնել, որ հայությունը կարող է կամուրջ հանդիսանալ երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար: Գևորգյանը շնորհակալություն է հայտնել նահանգային ղեկավարությանը հայ համայնքի և, մասնավորապես, քեսաբահայության նկատմամբ ջերմ և հոգատար վերաբերմունքի համար: ՀՀ դեսպանը և Լաթաքիայի նահանգապետը պայմանավորվել են պարբերաբար նման հանդիպումներ ունենալ:

Լաթաքիայի հայ համայնքի ներկայացուցիչների և սբ․ Աստվածածին եկեղեցու թաղական խորհրդի ղեկավար անդամների հետ հանդիպմանը ՀՀ դեսպանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական և ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ինչպես նաև Հայաստան-Սփյուռք համագործակցության հեռանկարները: Քննարկվել է նաև համահայկական 7-րդ խաղերին սիրիահայ մարզիկների հնարավոր մասնակցության հարցը:

Հունիսի 15-ին դեսպան Գևորգյանն այցելել է հայաբնակ Քեսաբ, որտեղ հանդիպումներ է ունեցել Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանի և համայնքի հետ, ինչպես նաև եղել Քեսաբի հայկական եկեղեցիներում: ՀՀ դեսպանը քեսաբահայերից տեղեկացել է համայնքի առջև ծառացած խնդիրների մասին և քննարկեց դրանց լուծման հնարավորությունները: Տիգրան Գևորգյանի հետ առանձնազրույցի ընթացքում Վազգեն Չափարյանը ներկայացրել է հայ համայնքին առնչվող արդի մարտահրավերները` մտահոգություն հայտնելով պարբերաբար իրականացվող ռմբակոծությունների կապակցությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

09:51 09.04.2025

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 19:20-22:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև […] ...

ԱՄՆ նախագահի ավագ որդին կայցելի Ռումինիա

09:50 09.04.2025

ԱՄՆ նախագահի ավագ որդին կայցելի Ռումինիա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ կրտսերի որդին Ռումինիա կժամանի ապրիլի 28-ին՝ երկրի նախագահական ընտրությունների առաջին փուլից մեկ շաբաթ առաջ։ Այս մասին հայտնում է g4media.ro պորտալը։ Պորտալի աղբյուրների համաձայն՝ Ռումինիա այցը Արևելյան Եվրոպայի երկրներ ուղևորության մի մասն է, որի ընթացքում Թրամփ կրտսերը կայցելի նաև Պրահա, Բրատիսլավա, Բուդապեշտ, Բելգրադ և Սոֆիա։ Նա Բուխարեստում նախատեսված հանդիպումներ չունի քաղաքական գործիչների […] ...

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

09:42 09.04.2025

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...

Al Jazeera. ԱՄՆ ավիակիր Carl Vinson-ը կժամանի Մերձավոր Արևելք

09:40 09.04.2025

Al Jazeera. ԱՄՆ ավիակիր Carl Vinson-ը կժամանի Մերձավոր Արևելք

ԱՄՆ նավատորմի Carl Vinson ավիակիրն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք՝ աջակցելու Եմենի հութի ապստամբների դեմ գործողության մեջ: Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Vinson ավիակիրի գլխավորած հարվածային խումբն այս շաբաթ կժամանի Մերձավոր Արևելք»,- ասել է նա։ Հեռուստաալիքի զրուցակիցը հավելել է, որ ամերիկյան ռազմական ներկայության ուժեղացման շրջանակներում զորքերի և տեխնիկայի […] ...

Դեպի Սյունիքի ամենահեռավոր համայնք՝ Մեղրի. Աննա Հակոբյան

09:30 09.04.2025

Դեպի Սյունիքի ամենահեռավոր համայնք՝ Մեղրի. Աննա Հակոբյան

Ապրիլի 12-ին սպասում ենք բոլորիդ Մեղրիի մարզամշակութային կենտրոնում` Ագարակի մշակույթի տանը` մասնակցելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի բանախոսություններին: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և հրապարակել տեսանյութ։   ...

Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը

09:18 09.04.2025

Դեսպան Հարությունյանը Ջամայկայում կմասնակցի «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը

Մարտի 10-14-ը համատեղության կարգով Ջամայկայում ՀՀ դեսպան Ն.Գ. Անահիտ Հարությունյանը (նստավայրը՝ Օտտավա) Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարարության կողմից կազմակերպած «Դիվանագիտական շաբաթ 2025» միջոցառմանը (#DiplomaticWeek2025) մասնակցելու նպատակով աշխատանքային այց է կատարել Ջամայկա: Այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից։ «Այցի ընթացքում ՀՀ դեսպանը հանդիպումներ է ունեցել Ջամայկայի արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Կամինա […] ...

BACK_TO_TOP