Ինչո՞ւ են հրաժարական տալիս ԲԴԽ անդամները. քննարկում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Ինչո՞ւ են հրաժարական տալիս ԲԴԽ անդամները. քննարկում

13:40 17.06.2019

«Այդ համակարգի մասին գործ ունենալիս մենք պետք է մեր մտքում ունենանք` պետք է սկսել զրոյից: Հույս ունենալ, որ այդ համակարգը կառողջանա կամ մեկ տարի կարելի է տալ, որպեսզի այն առողջանա, հարմարվի նոր իրականությանը, թյուրիմացություն է: Դատավորների մոտ 100 տոկոսը հասկանում է, որ մեր իրականությունից դուրս է: Նրանք բոլորը` վերից վար, ներգրավված են եղել արդարադատության դեմ գործողություններում»,- խոսելով ԲԴԽ-ում շարունակվող հրաժարականների մասին՝ այսօր ասել է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը:

«Նոր իրականության մեջ այդ համակարգը չպետք է տեղավորվեր և այդպես էլ կա: Նրանք դուրս են մղվում: Պետք է գա մի պահ, որ մենք հայտարարենք, որ ունենք նոր դատարաններ, արդարադատության նոր համակարգ և նոր դատավորներ»,- կարծում է իրավապաշտպանը:

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցն էլ ասել է, որ դատական համակարգը չէր ծառայում իր նպատակին.

«Էդ հրաժարականները, որ տալիս են, նրանք հասկանում են, որ վեթինգի գործընթացներից խուսափելու տարբերակ է: Այդպես եղավ նաև Ուկրաինայում: Մենք չենք ունեցել ԲԴԽ: Երբ դատավորին զանգահարել են ու հրահանգավորել, էդ ԲԴԽ-ն չի պաշտպանել  դատավորին: ԲԴԽ-ն հենց զանգողներից մեկն է եղել: Էդ նույն ԲԴԽ-ի ղեկավարը եղել է  Սահմանադրական դատարանի նախագահ, ով տարիներ շարունակ կեղծված ընտրությունների մասին որոշումներ է  կայացրել»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP