Իտալիայում կցուցադրվեն Փարաջանովի և վրացի կինովարպետների ֆիլմերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Իտալիայում կցուցադրվեն Փարաջանովի և վրացի կինովարպետների ֆիլմերը

23:59 19.06.2019

Իտալիայի Բոլոնիա քաղաքում  հունիսի 22-30-ը կայանալիք «Il Cinema Ritrovato»  կինոփառատոնում կցուցադրվեն վրացական կինոյի վարպետների` Օթար Իոսիելյանիի, Գոդերձի Չոխելիի, Սերգեյ Փարաջանովի և այլոց ֆիլմերը: Ցուցադրվող ֆիլմերը վերականգնվել և թվայնացվել են 2018-2019 թթ.:

Բոլոնիայի փառատոնում վրացական կինոֆիլմերը կցուցադրվեն հունիսի 27-ին: Նույն հատվածում ցուցադրության համար ընդգրկված են համաշխարհային կինեմատոգրաֆիայի դասականներ՝ Ժան Ռենուարի «Թոնի», Լուիս Բունյուելի «Ոսկե դար», Ֆեդերիկո Ֆելինիի «Ծաղրածուներ», Ջոն Կասավետիսի «Հերոսներ» և այլ ֆիլմեր:

Բոլոնյան ֆիլմերի  Il Cinema Ritrovato-ն ամենամյա փառատոնը հիմնադրվել է 1986 թվականին: Այստեղ, ի տարբերություն Կաննի և Բեռլինալեի, աղմկահարույց պրեմիերաներ չեն ցուցադրվում, փոխարենը այցելուները ներգրավվում են կինոյի ստեղծման պատմության մեջ:

Իտալական փառատոնի շրջանակներում բոլոր ֆիլմերը կարելի է դիտել Բոլոնիայի գլխավոր հրապարակում, Պիացա Մաջորե և Cineteca կինոթատրոնի բակում՝ երեկոյից մինչև մայրամուտ:

Ավանդաբար, կինոֆորումի ծրագրում ընդգրկված են հարյուրավոր ֆիլմեր,  տեսահամերգներ, բանավեճեր, ինչպես նաև կինոյի նվիրված գրքերի ցուցահանդես:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

12:27 22.11.2024

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը: Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանում առկա մարտահրավերները վերածելով հնարավորությունների՝ կայուն խաղաղության […] ...

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

12:18 22.11.2024

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

Իրանն այլևս հաշվի չի առնի իր միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումները և կարագացնի ուրանի հարստացման գործընթացը մինչև ցանկալի մակարդակը՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձևի։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարան) Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին։ «Եթե այս պահին Իրանի կողմից ինքնակամ ստանձնած որոշ սահմանափակումները պահպանվում են, […] ...

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

12:10 22.11.2024

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

11:53 22.11.2024

Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...

BACK_TO_TOP