Հայաստանում բացվել է աշխարհի առաջին «Կայուն զարգացման» կենտրոնը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Հայաստանում բացվել է աշխարհի առաջին «Կայուն զարգացման» կենտրոնը

15:19 14.11.2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մասնակցությամբ այսօր բացվել է Հայաստանի կառավարության և ՄԱԿ-ի կողմից հիմնադրված Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը: Այն, իր բնույթով առաջինն է աշխարհում և աջակցելու է Հայաստանին բացահայտելու զարգացման նոր հորիզոններ:  Առաջինն է, քանի որ առաջին անգամ է, երբ  պետությունը ՄԱԿ-ի գրասենյակի հետ ստեղծել է մի  նորարարական հարթակ՝  նպատակ ունենալով խթանել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրագործումը պետական մակարդակով:

ՀՀ վարչապետ կարեն Կարապետյանն իր խոսքում նշել է.

«Նորարարական կենտրոնի հիմնակական դերը կլինի ներգրավել աշխարհում առկա ինովացիոն տեխնոլոգիաները և փորձը, բազմաշերտ խնդիրների ասիմետրիկ լուծումներ տալու համար: Ես տեղյակ եմ, որ ՄԱԿ-ի մեր գործընկերները այս փորձը կիսել են Նյու Յորքի իրենց գործընկերների հետ և պատրաստվում են այն առաջարկել նաև այլ երկրներում՝ որպես կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված պետություն և ՄԱԿ-ի համագործակցության հաջող օրինակ»:

Ըստ վարչապետի՝ ստեղծված է և արդեն իսկ ակտիվ գործում է աշխատանքային խումբ, կայուն զարգացման նպատակաները Հայաստանում նախապատրաստելու և իրականացնելու համար:

«Հաջորդ տարի հուլիսին ՄԱԿ-ում ներկայացնելու ենք Հայաստանում կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացը: Հույս ունեմ, որ մեր փորձն և այս ժամանկահատվածում կատարած աշխատանքը, կարող է լավ օրինակ ծառայել, թե ինչպես են համագործակցում պետությունը և ՄԱԿ-ը և ինչպես կարելի է օգտագործել նորարարական՝ ոչ ստանդարտ մոտեցումներն առկա բարդ խնդիրների ավելի արդյունավետ լուծում տալու համար», – ասել է գործադիրի ղեկավարը:

ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի կողմից հիմնադրված աշխարհում առաջին Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը ը կիրառելու է աշխարհում գործող նորարարական մեթոդաբանությունները, ինչպես նաև հենց ՄԱԿ-ի նորարական մոտեցումները և գործիքները:

«Մենք աջակցություն ենք հայտնում վարչապետի տեսլականին՝ զարգացման հարցերի լուծման ավելի խելացի  և ճկուն համակարգ ունենալու ուղղությամբ: Եվ այդ համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ոգևորությամբ համագործակցել Հայաստանի և աշխարհի մեր մմիջազգային ընկերների հետ», -հավաստիրացրել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն

Բացման ժամանակ նշվել է, որ կայուն զարգացման 17 նպատակները սերտորեն փոխկապակցված են Հայաստանում իրականացվող ազգային բարեփոխումների գործընթացներին, այդ թվում՝ այժմ մշակվող Հայաստան 2030 զարգացման ռազմավարությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

11:16 29.04.2025

Բասկետբոլի Եվրոպայի Մ-20 B դիվիզիոն. Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը

Երևանում հուլիսի 11-20-ը կկայանա բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունը: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակացույցը: Հայաստանի հավաքականը ընդգրկվել է B խմբում, որտեղ կմրցի Չեռնոգորիայի, Էստոնիայի, Լատվիայի և Իռլանդիայի հետ: Առաջին հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի հուլիսի 11-ին՝ մրցելով Լատվիայի հավաքականի հետ: Հուլիսի 12-ին կկայանա Մոնտենգրո-Հայաստան հանդիպումը: Հուլիսի 13-ին մեր ընտրանին […] ...

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

11:10 29.04.2025

Լատվիան անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ է ուղարկել Ուկրաինա

Լատվիայի իշխանությունները Ուկրաինա են ուղարկել 1500 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հերթական խմբաքանակը։ Այս մասին հայտարարել է Բալթյան Հանրապետության պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։ «Լատվիայից Ուկրաինա է ուղարկվում ևս 1500 մարտական ​​անօդաչու թռչող սարք։ Տարվա առաջին կեսին լատվիական երկու ընկերություններ Կիևին կմատակարարեն 12000 անօդաչու թռչող սարք՝ անօդաչու թռչող սարքերի կոալիցիայի շրջանակներում», – գրել է գերատեսչության ղեկավարը X-ում։ […] ...

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:05 29.04.2025

Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Ապրիլի 30-ին Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Բերքաշատ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում՝ ժամը 12։00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

10:59 29.04.2025

Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և առողջությունը պաշտպանելու անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է․ ՀՀ ԱՆ

Իմունիտետը մարդու օրգանիզմի պաշտպանական համակարգն է: Այն պատնեշում է արտաքին վնասակար գործոններից՝ մանրէներից, վիրուսներից, թույներից և օտար բջիջներից։ Իմունիտետն ակտիվորեն պայքարում է հիվանդությունների դեմ: Վարակիչ հիվանդությունները կանխարգելելու և մարդու առողջությունը պաշտպանելու լավագույն, անվտանգ և արդյունավետ միջոցը պատվաստումն է, հիշեցնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստումները՝ կանխում են հիվանդության առաջացումը, նպաստում են առողջության պահպանմանը, նվազեցնում են մահացության […] ...

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

10:54 29.04.2025

Պայթյուն՝ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում

Այսօր՝ ապրիլի 29-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել գազալցակայանի հետնամաում՝ […] ...

Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո

10:51 29.04.2025

Ավտոբուսի վարորդ է ազատվել աշխատանքից քաղաքացու հետ վեճից հետո

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ մամուլի խոսնակ Գեղամ Ասատրյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկվա միջադեպից հետո ավտոբուսի վարորդն ազատվել է աշխատանքից։ «Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից»,-գրել է «Երեւանի […] ...

BACK_TO_TOP