Փողոցաշինական աշխատանքների ակտիվացում Գյումրիում․ hինը քանդում, նորն են շարում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Փողոցաշինական աշխատանքների ակտիվացում Գյումրիում․ hինը քանդում, նորն են շարում

20:52 15.06.2019

Գյումրու փողոցաշինական աշխատանքներում փոփոխություն է նկատվում: Թեև դարձյալ տեմպերն անհամեմատ են ծավալների հետ, այնուամենայնիվ, աշխատանքային ընթացքի տեղաշարժ կա, որի մի մասն էլ անցած տարվա գործի թերությունների վերացումն է: Օրինակ՝ Վազգեն Սարգսյան փողոցում աշնանը շարած եզրաքարերը քանդում, նորն են շարում: Իսկ եզրաքարերը նույն ընկերության արտադրանքն են, գործն անում է նույն շինարարը, ուղղակի պահանջվել է շիննորմերին համապատասխան շարվածքով կառուցել:

Հիմա շինարարն ինչ անում է՝ որոշ փողոցների համար արդեն ոչ թե կրկնակի, այլ եռակի աշխատանք է: Ավարտելու փոխարեն թերությունները վերացնելու մասին խոսելիս ասում են, որ հունիսի 30-ը փողոցների վերակառուցման վերջնաժամկետ չէր կարող լինել: Աշխատանքների ձգձգման պատճառները պատվիրատուի համար մնում են նույնը, որոնք վերագրվում են նախագծողներին  ու շինարարներին: Որակի մասին կարծիք ասողներ չկան, առանց խոսքի, շինարարն է թերություններով կատարած գործը շտկում: Անցած տարի Տիգրան Մեծում, հիմա էլ Վազգեն Սարգսյան փողոցում շինարարը քանդում է իր շարած եզրաքարերը:

Վազգեն Սարգսյան փողոցում անցած տարվա աշնանը շինընկերության բանվորներն արագ ու շտապ մայթերը փորեցին, նույն տեմպով էլ եզրաքարերը շարեցին: Քարը՝ տակը, ձյունը՝ վրան, եզրաքարերն այդպես մնացին, մինչև հերթը հասավ խճապատմանը: Այդ ժամանակ երևացին շիննորմերին ոչ համապատասխան,  ծուռուշիտակ շարվածքները։

Հին եզրաքարերը նորերից տարբերվում են միայն վնասված հատվածներով: Շինարարն ասում է ՝ տեղադրվող նորերի որակը չի փոխվել, նույն ընկերության արտադրանքն է:  Հիշեցնենք, որ  եզրաքարերի որակը կասկածի տակ դրվեց, երբ Տիգրան Մեծ փողոցում էին աշխատանքները գնում:

Հարաբերական հանգիստ վիճակից փողոցաշինական աշխատանքերում ակտիվացում է նկատվում, գործի ծավալները համեմատաբար մեծացել են: Մոտ 2 կմ երկարության Վազգեն Սարգսյան փողոցում և՛ եզրաքարեր են փոխում, և՛ խճապատում, և՛ ասֆալտ անում, բայց առայժմ ասֆալտը հասել է միայն մայթերին:

Ոչ միայն Վազգեն Սարգսյանում է այդպես, մյուսներում ևս փողոցաշինական աշխատանքների անփոփոխ աշխատաոճն է՝ մի մայթին ասֆալտապատում են անում, մյուսում դեռ ջրահեռացման ցանցի համար փոսեր են փորում: Անցած տարվանից կիսատ մնացած կոմունիկացիոն ցանցն են փոխում: Այժմ 12 փողոցում և 2 հրապարակում է շինարարություն ընթանում,  որոնց ավարտի ժամկետներն անորոշ են, այսինքն՝ պատվիրատուն ժամկետներ չի հստակեցրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP