22:28 15.06.2019
Գյումրին ու Շիրակի մարզը հարուստ են որմնանկարներով: Դրանք հիմնականում պատկանում են հայտնի նկարիչ-քանդակագործների վրձիններին ու պատկերվել են մշակութային նշանակության կառույցների, գործարանների կամ ռեստորանների պատերին:
Տասնամյակներ անց էլ նախկին արտադրական նշանակության շինություններում հայտնաբերվում են որմնանկարներ, որոնց հեղինակներն անհայտ են մասնագետների համար: Գյումրու նախկին Մսի կոմբինատի ավերակ մասնաշենքերից մեկում, բաց երկնքի տակ գտնված որմնանկարի պատմությունն էլ է այդպիսին:
Գյումրու Մսի և պահածոների կոմբինատը 1935 թվականին կառուցվել է վաստակավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի նախագծով: Հսկա գործարանն իր ամբողջ ծավալով աշխատեց մինչև 90-ականների սկիզբը, հետո ինչպես տասնյակ գործարաններում էր, սկսեցին թալանել ու քանդել, հիմա էլ տարածքն ավերակ է: Այդ ավերակների ներսում հեռվից աչքի է ընկնում գունեղ մի որմնանկար:
Այն հուշարձանագետները գործարաններում անցկացրած ուսումնասիրությունների ժամանակ են հայտնաբերել: Թե ով է վառ գույներով որմնանկարի հեղինակը, որոնումները հասել են գյումրեցի վաստակավոր գեղանկարիչ Խաչատուր Վարդպարոնյանին, որին հաջորդել են նկարչի թոռան մասնագիտական ուսումնասիրությունները:«Այցելելով տարածք՝ ուսումնասիրեցի տվյալ որմնանկարը, որոշակի տեղեկություններ հավաքեցի, թե՛ ազգականներից, թե՛ Վարդպարոնյանի ընկերներից, կարող ենք եզրակացնել, որ տվյալ որմնանկարը պատկանում է հենց Խաչատուր Վարդպարոնյանին»,- ասում է նկարչի թոռ Միքայել Վարդպարոնյանը։
Հայտնի նկարչի թոռն արդեն որերորդ անգամ գալիս է տարածք, նոր մոտեցումներ ու էլեմենտներ գտնում: Կարծում է, որ որմնանկարը պապի՝ 60-ականներին կատարված աշխատանքներից է: Ձեռագրային նմանությունից բացի՝ Միքայելը կապ հաստատել Մսի կոմբինատի նախկին տնօրեն Ջուլիետա Մամիկոնյանի ու ճարտարապետ Ռաֆայել Եղոյանի հետ: Նրանք էլ հավաստիացրել են, որ որմնանկարի հեղինակը Խաչատուր Վարդպարոնյանն է:
Որմնանկարի ներքևի հատվածը այժմ մոտ կես մետր բարձրությամբ փակում են քարակույտերը, հեղինակի ենթադրյալ ստորագրությունը տեսնել դեռևս հնարավոր չէ: Նկարչի թոռը՝ Միքայել Վարդպարոնյանը, որմնանկարում պատկերված սիմվոլներն ու կերպարները համեմատեց նաև պապի մյուս աշխատանքների լուսանկարների և էսքիզների հետ ու շատ ընդհանրություններ հայտնաբերեց:
Մոտ 15 մետր երկարության որմնանկարը ավերակների տակ բավականին լավ է պահպանվել։ Գաղտնիքը ռեստավրատորը բացում է՝ պրոֆեսիոնալ գեղանկարչի աշխատանքի շնորհիվ է ու նաև օգտագործված նյութերի ու տեխնոլոգիաների: Որոշ հատվածներում միայն արդեն սկսել է քայքայվել:
Գունեղ որմնանկարին, թե ինչ անուն է տվել գեղանկարիչը, հայտնի չէ: Այն բնության գեղեցիկ տեսարան է, իսկ կերպարայիններում պատկերված են նետ ու աղեղով տղամարդ, հայկական տարազով կանայք ու աղջիկներ:
Ըստ ռեստավրատորի՝ իր պապի որմնանկարը վաղ շրջանի դեկորատիվ աշխատանքներից է համարվում, չի բացառում նաև, որ Խաչատուր Վարդպարոնյանի էսքիզներով ու նրա մասնակցությամբ նկարած լինեն նաև մի քանի նկարիչներ: Ով էլ լինի հեղինակը, գեղանկարչի թոռը նշում է՝ պետք է մշակութային ժառանգությունը փրկել ոչնչացումից:
Որմնանկարով պատը ենթադրաբար կա՛մ եղել է Մսի կոմբինատի նիստերի դահլիճի մի հատված, կա՛մ՝ ճաշարանային մասնաշենքի ինտերիերի բաղկացուցիչը, ինչպես Գյումրու մի շարք ֆաբրիկաներում ու գործարաններում էր: Որմնանկարի հարևանությամբ ու զուգահեռ՝ ճակատային մասում, կա նաև սրբատաշ ու անհարթ քարերի համադրությամբ կառուցված գունավոր խճանկար, որի հեղինակն առայժմ անհայտ է:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...