Ռուսաստանում մտադիր են հարկային դաշտ բերել բիթքոինը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

Ռուսաստանում մտադիր են հարկային դաշտ բերել բիթքոինը

14:54 14.11.2017

Կրիպտոտարադրամների «արտադրությունը» (մայնինգը)՝ որպես իրավաբանական անձանց ու անհատ-ձեռներեցների գործունեություն, պետք է գրանցվի ու մտնի հարկային դաշտ։ Նման դիրքորոշում է հայտնել Ռուսաստանի Կենտրոնական բանկի փոխնախագահ Օլգա Սկորոբոգատովան։

Կրիպտոթղթադրամների վերաբերյալ օրենքը Ռուսաստանում նախատեսում են ներկայացնել 2018 թվականի ամռանը։ Ընդ որում՝ սա միակ օրենքը չի լինելու այս ոլորտում։ Ռուսաստանի իշխանությունները մտադիր են ընդհանուր օրենսդրական կարգավորումներ տալ թվային-ցանցային տնտեսության ոլորտին։

Մինչ այս՝ հոկտեմբերին, կրիպտոտարադրամների և Ռուսաստանում դրանց շրջանառության վերաբերյալ քննարկում է անցկացրել երկրի նախագահը։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ էլեկտրոնային տարադրամների օգտագործումը մեծ ռիսկեր է պարունակում։

Ավելին, Ռուսաստանի Կենտրոնական բանկը մտադիր է սահմանափակել կրիպտոտարադրամներով գործարքների իրավունքը և նման հնարավորություն տալ միայն որակավորված մասնագետներին։ Մինչդեռ կրիպտոտարադրամների գոյության «փիլիսոփայությունը» հենց անկախությունն ու ազատությունն է։

Այս տարադրամները, որոնցից առավել հայտնին բիթքոինն է, «արտադրվում են» (ոլորտում ընդունված տերմինը մայնինգն է) ոչ թե կենտրոնական բանկերի, այլ պարզապես համակարգիչ ունեցողների կողմից։ Բիթքոին ստեղծելու համար անհրաժեշտ է ունենալ հզոր համակարգիչ ու դրա մայնինգի համար նախատեսված ծրագիրը։

Այսօրվա փոխարժեքով՝ 1 բիթքոինն արժե ավելի քան 6000 դոլար։ Գրաֆիկում ներկայացված է բիթքոինի փոխարժեքի փոփոխությունը վերջին 1 ամսվա ընթացքում։

Մայնինգի գործընթացը հետևյալն է․ համակարգիչը համապատասխան ծրագրով միանում է ցանցին ու պարզ ասած՝ սկսում է լուծել մաթեմատիկական խնդիրներ։ Ամեն լուծված խնդրի համար համակարգիչը ստանում է սահմանված քանակի բիթքոիններ։ Հետևաբար, որքան հզոր է համակարգիչը (մասնավորապես՝ դրա վիդեոքարտը), այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ հենց այդ համակարգիչն առաջինը կգտնի ու կլուծի այդ մաթեմատիկական խնդիրը։

Սակայն բիթքոինի ու մյուս կրիպտոտարադրամների «որբ» լինելը (թողարկող կենտրոնական բանկ չունենալը) իրավամբ նաև ռիսկային է դարձնում դրանք, քանի որ դրանց փոխարժեքները որևէ կերպ չեն կարգավորվում։ Որպես օրինակ՝ ծրագրային ապահովման անհաջող փոփոխությունների արդյունքում վերջին շաբաթվա ընթացքում բիքքոինը երկու խոշոր անկում է գրանցել փոխարժեքում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

10:45 23.11.2024

Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...

Աշխարհում առաջին անգամ թոքերի  կրկնակի փոխպատվաստում է  կատարվել ռոբոտի միջոցով

10:36 23.11.2024

Աշխարհում առաջին անգամ թոքերի կրկնակի փոխպատվաստում է կատարվել ռոբոտի միջոցով

Մանհեթենի NYU Langone Առողջապահական կենտրոնում կատարվել է աշխարհում առաջին լիովին ռոբոտացված եղանակով թոքերի փոխպատվաստում: Վիրահատության ենթարկված անձը Շերիլ Մեհրքարն է, բժիշկ, ով տառապում էր թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությամբ մեկ տասնամյակ շարունակ։ Հիվանդությունն ավելի էր սրացել Covid-ից հետո: Տեխնիկան հիմնված է նվազագույն ինվազիվ վիրահատությունների վրա և նպատակ ունի նվազեցնել հիվանդանոցում մնալու օրերը, ինչպես նաև արագացնել վերականգնման […] ...

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

10:25 23.11.2024

Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լոս Անջելես

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք: Երկկողմ համագործակցության հարցերի քննարկման նպատակով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կհանդիպի Լոս Անջելեսի գործընկերոջ՝ քաղաքապետ Քերըն Բասսի հետ: Երևանի և Լոս Անջելեսի միջև կստորագրվի Փոխըմբռնման հուշագիր: Այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամները կծանոթանան նաև քաղաքային կառավարման կենտրոնների գործունեությանն ու թվային տեխնոլոգիաների կիրառմամբ «խելացի» լուծումներին, […] ...

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

10:15 23.11.2024

Ջեյք Փոլին առաջարկվել է մենամարտ անցկացնել WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 6 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Օսկար Դե Լա Խոյային պատկանող Golden Boy Promotions ընկերությունը հանրահայտ ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլին առաջարկել է մենամարտ անցկացնել առաջին ծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով աշխարհի գործող չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսի հետ: «Ջեյք, եթե պատրաստ ես հանդիպել «Զուրդոյի» հետ, ապա արի կազմակերպենք այդ մենամարտը: Նա քեզ նոկաուտի […] ...

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

10:03 23.11.2024

Թրամփն ընտրել է Սորոսի հիմնադրամի նախկին մենեջերին որպես ֆինանսների նախարար

Ամերիկացի ներդրող Սքոթ Բեսենտը կարող է զբաղեցնել ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնը նախագահ Դոնալդ Թրամփի նոր վարչակազմում: Նորընտիր նախագահն այս պաշտոնում Բեսենտի ընտրության մասին հայտարարել է ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, Truth սոցիալական ցանցի իր էջում։ Սպիտակ տան նախկին ղեկավարի խոսքով՝ Բեսենտը «հարգված է որպես աշխարհի առաջատար միջազգային ներդրողներից և աշխարհաքաղաքական ու տնտեսական ստրատեգներից մեկը»։ «Սքոթը կաջակցի իմ […] ...

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

09:48 23.11.2024

Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու դեպքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառում միմյանց դեմ միջազգային ատյաններում հայցեր չներկայացնելու վերաբերյալ գործարքի գնալը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում ադրբեջանական կողմից հնչող՝ միջազգային իրավական ատյաններում միմյանց դեմ հայցեր ներկայացնելուց հրաժարվելու վերաբերյալ պահանջին: «Եթե սկզբունքի տեսակետից մոտենանք […] ...

BACK_TO_TOP