19:30 14.06.2019
Գյումրիում 50 սոցիալական բնակարան կկառուցվի: Այսպիսի առաջարկություն Շիրակի մարզպետարանին արել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Սոցիալական բնակարանները ոչ թե նոր շենքի կառուցում են ենթադրում, այլ նախկին հանրակացարանային ու վթարային մասնաշենքի վերակառուցում:
Խոսքը նախկին ռադիոգործարանի հանրակացարաններից մեկի մասին է: Քառահարկ վթարային շենքը ֆինանսապես ավելի ձեռնտու է վերակառուցելը: Բոլոր հաշվարկները համապատասխան կառույցները կատարել են և արդեն կառավարության որոշման նախագիծը պատրաստ է, որով Գյումրիի գործարանային 2Ա շենքը սեփականության իրավունքով հանձնվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
«Լրամշակեցինք կառավարության նախագիծը՝ ելնելով առաջարկություններից: Ասեմ, որն առաջարկություններ էին տրամադրել Քաղշինկոմիտեն, ֆիննախը, Պետգույքի կառավարման վարչությունը: Հիմա գտնվում է այդ նախագիծը քննարկման փուլում, կառավարությունում դրել են շրջանառության մեջ տարածքային կառավարման նախարարության կողմից: Բնականաբար, վատ տեխնիկական վիճակում է շենքը, գրեթե երրորդ աստիճանի վթարային է, բայց, համենայնդեպս, ավելի էժան կլինի այդ շենքում 50 բնակարանի կառուցումը, քան եթե զրոյից նոր շենք կառուցվի»,- SHANTNEWS.am-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Մինչև գործը բուն շինարարությանը հասնելը դեռ ամիսներ կպահանջվեն, բայց այս, ինչպես նաև հարևան շենքի բնակիչներին արդեն իրենց հարցն է հետաքրքրում, թե արդյոք 50 բնակարաններից իրենց բաժին կհասնի:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը երկու շենքերի բնակիչներին էլ հաշվառել է: Թե ում են հատկացվելու սոցիալական բնակարանները, որոշելու է հիմնադրամը, բայց քաղաքաշինության վարչության պետը չի բացառում, որ առաջին շահառուները հենց շենքերի բնակիչները կլինեն:
Հանրակացարանային երկրորդ մասնաշենքում էլ բնակիչների տեղափոխության հարցը քննարկվում է մեկ այլ ծրագիր իրականացնելու համար՝ հանրակացարանը քաղաքապետարանը հատկացրել է ներդրողին ժամացույցի գործարան հիմնելու համար:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...