Հույս ունեմ, որ իշխանությունները չեն փորձի 85-ամյա բուհը կործանել. ՇՊՀ դասախոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+11.09 oC

Հույս ունեմ, որ իշխանությունները չեն փորձի 85-ամյա բուհը կործանել. ՇՊՀ դասախոս

23:04 13.06.2019

Շիրակի պետական համալսարանը կարող է լուծարվել կամ միավորվել: Այսպիսի հայտարարություն է արել երեկ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը Ազգային ժողովի հանձնաժողովների միացյալ նիստում: Իսկ նման հայտարարության համար, ըստ նախարարի, հիմք է հանդիսացել, բուհի բարոյահոգեբանական մթնոլորտը, բուհում հակադիր խմբերի գոյությունը , որոնք անառողջ մթնոլորտ են ստեղծել:

Հիշեցնենք, որ մեկ տարուց ավելի է՝ բուհում լարված իրավիճակ է: Նախ մի քանի դասախոսներ էին չարաշահումների ու ապօրինությունների մասին բարձրաձայնում, որին հաջորդեց նախկին ռեկտորի հրաժարականը: Բայց սրանից հետո էլ կրքերը Շիրակի պետական համալսարանում չհանդարտվեցին: Ձևավորված հոգաբարձուների խորհուրդը  2 անգամ չընտրեց ռեկտոր: Կրթության ու գիտության նախարարի հայտարարությանն արձագանքելու համար Շիրակի պետական համալսարանում այսօր գիտական խորհրդի նիստ է անցկացվել:

Նախարարի հայտարարութունը Շիրակի պետական համալսարանի դասախոսները տարբեր կերպ են ընկալել՝ հնարավոր միավորումը կամ լուծարումը ակնարկ է, սպառնալիք, թե ռեալ ծրագիր, թե սթափության կոչ: Համենայնդեպս, դասախոսների համոզմամբ, հայտարարությունը իրականություն դառնալուց շատ հեռու չէ:

«Եթե սթափության կոչ լիներ, ես մտածում եմ, որ նույն նախարարությունը հակված կլիներ, որ երկու անգամ անցկացված ռեկտորի ընտրությունների արդյունքում ունենայինք ռեկտոր: Սթափության կոչը դա կլիներ, այլ ոչ այն, որ կառավարությունն աներ ամեն ինչ  ռեկտորի ընտրությունները տապալելու համար: Հույս ունեմ, որ իշխանությունները չեն փորձի 85-ամյա բուհը կործանել, իրենց նեղ անձնական, թիմային շահերը առաջ տանելու համար»,- SHANTNEWS-ին ասել է ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը:

Ըստ նրա` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությունը բուհին միայն ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակումն է եղել անցած տարի: Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը Արայիկ Հարությունյանի հայտարարությունը այլ կերպ է մեկնաբանում.

«Կոչը դասախոսների մի մասի կողմից սպառնալիք է ընկալվում, ես չեմ ընկալում որպես սպառնալիք: Նախարարը թվարկել է ուղիները, որոնք հնարավոր են, եթե, իհարկե չենք գտնի մեր ներքին պրոբլեմը: Այդ պրոբլեմներից է երկու անգամ ռեկտոր չընտրելը»,- SHANTNEWS-ին ասել է ՇՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը:

Ռեկտոր չընտրելը, բուհում անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտը, այս ամենը, դասախոսներն էլ չեն ժխտում, որ ազդել է իրենց աշխատանքի վրա: Բայց և սրանք չեն համարում այն խնդիրները, որոնք կարող են բուհի լուծարմանը հանգեցնել: Կրթության ու գիտության նախարարությունից, քննադատությունից բացի, աջակցություն են ակնկալում:

Բուհի լուծարման կամ միավորման հարցում արդեն Շիրակի պետական համալսարանում տարակարծություն ու խմբավորումներ չկային: Լուծարմանը ոչ ոք կողմ չէ: Իսկ այն, որ դասախոսները խմբերի են բաժանված, սա էլ չեն թաքցնում: Տարակարծություններ շատ հարցերի շուրջ ունեն: Այս իրավիճակը ստեղծվել է անցած տարի ու դեռ շարունակվում է: Ոչ միայն Շիրակի պետական համալսարանի, այլ Գյումրիում գործող բոլոր բուհերի մասնաճյուղերի միավորման գաղափար վաղուց կար: Այդ ժամանակ սակայն խոսքը Շիրակի պետական համալսարանի շուրջ միավորման մասին էր: Ըստ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի, եթե անգամ միավորումը ռեալ ծրագրի տեսք ստանա, դեմ կամ կողմ լինելուց առաջ պետք է պայմանները հստակեցնեն ու ուսումնասիրեն: Գիտխորհուրդը դռնփակ նիստում քննարկել է անելիքները ու թե ինչպիսին է լինելու արձագանքը նախարարի հայտարարությանը: Թեժ քննարկումից հետո ՇՊՀ հանրույթը հանդես է եկել կոչով, որում ասված է.

 

«Ի պատասխան Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ա. Հարությունյանի՝ 12.06.2019թ. ԱԺ-ում՝ հանձնաժողովների համատեղ նիստում արված հայտարարության՝ ՇՊՀ-ի հանրույթը կոչ է անում.

Հարգելի՛ պարոն նախարար, ՇՊՀ-ի վերաբերյալ Ձեզ ներկայացված տեղեկատվությունը կողմնակալ է և ընտրողական: ՇՊՀ-ն այսօր ապրում է իր բնականոն կյանքով: Այս տարի նշելու ենք մեր բուհի 85-ամյակը և այսուհետ ընդունելով ժամանակի մարտահրավերները՝ հաստատակամ կերպով Ձեզ հետ նշելու ենք նաև բուհի 90-ամյակը:

Ներկայացվող բարոյահոգեբանական լարված մթնոլորտը վատ ղեկավարման և իրականացվող նպատակադիր քաղաքականության հետևանք է, որին երկար ժամանակ չէինք ուզում հավատալ: Որոշ ուժերի հեռահար հավակնությունների և հուսահատ ճիգերի գործադրման արդյունքում բուհի ճակատագիրը զոհասեղանին դնելը Շիրակի մարզի և Գյումրի քաղաքի համար կունենա կործանարար հետևանքներ:

Ակնհայտ է, որ ՀՀ կրթական համակարգը կարոտ է բարեփոխումների, բայց նման վերաբերմունքն աշխատակիցների, սովորողների և 85-ամյա պատմություն ունեցող բուհի նկատմամբ պարզապես չի կարող նպաստել բուհի հետագա զարգացմանը:

Լիահույս ենք Ձեր պետական մտածողության և կամքի դրսևորմանը. բուհի դերակատարությունը մեծ է մարզի զարգացման գործում և նախարարության ջանքերով ևս կարժևորվի այն՝ Շիրակի մարզը չտանելով ծերացման»:

13.06.2019թ.
ՇՊՀ Գիտական խորհուրդ

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP