18:05 13.06.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն – Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նստավայրում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր սկսվեց կաշառք ստանալու համար մեղադրվող դատավոր Գագիկ Հեբոյանի և փաստաբան Վահագն Դանիելյանի գործով արտագնա դատական նիստը: Հիշեցնենք՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանին մեղադրանք է առաջադրված՝ 2500 դոլար կաշառք ստանալու, իսկ փաստաբան Վահագն Դանիելյանին կաշառք ստանալուն օժանդակելու համար:
2019 թվականի մարտի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել են Կոտայքի մարզի դատավոր Գագիկ Հեբոյանը և, որպես օժանդակող, փաստաբան Վահագն Դանիելյանը: Երևան-Սևան մայրուղում Հեբոյանի վարած մեքենան կանգնեցրել են ԱԱԾ աշխատակիցները, խուզարկել և հայտնաբերել 2500 դոլար հատուկ նյութով մշակված գումար:
Ըստ մեղադրանքի՝ Հեբոյանն այդ գումարը ստացել է քաղաքացի Բենիկ Հարությունյանից՝ մոտ 3.5 մլն դրամ պետական տուրքերից վերջինիս ազատելու խոստումով: Կաշառք ստանալուն օժանդակել է փաստաբանը: Նա է ուղղորդել քաղաքացուն գումարը ոչ թե առձեռն տալ, այլ նետել փաստաբանի մեքենայի սրահը: Դատավորի լիազորությունները դադարեցվել են ԲԴԽ որոշմամբ: Երկուսն էլ կալանքի տակ են:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 4 դատավոր ինքնաբացարկ է հայտնել այս գործով և այն մակագրվել է Տաթևիկ Գրիգորյանին: Հենց առաջին դատական նիստին պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավորին այն հիմնավորմամբ, որ կողմերը պատշաճ ծանուցված չեն եղել մայիսի 27-ի դատական նիստի մասին: Պաշտպան Արմեն Նադիրյանի խոսքերով՝ գործը դատաքննության նախապատրաստելիս դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Հեբոյանի պաշտպաններին պատշաճ չի ծանուցել նրա խափանման միջոցի գործով մայիսի 27-ին տեղի ունեցած նիստի մասին, պաշտպանների բացակայությամբ նիստ է անցկացրել՝ չնայած Հեբոյանի պնդումներին, որ նիստը հետաձգվի: Իսկ ամբաստանյալ Հեբոյանը, իր կամքին հակառակ, բռնությամբ է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել դատարան: Ամբաստանյալը ցույց է տվել նաև իր նկատմամբ կիրառված բռնության հետևանքով ստացված վնասվածքները:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժել է ինքնաբացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Պետական մեղադրողը հրապարակել է մեղադրանքը:
Ըստ այդմ՝ Հեբոյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է 1999 թվականից:
«2019 թվականի մարտի 27-ին Բենիկ Հարությունյանը, իր մոտ ունենալով «Կաշառք տալու-ստանալու նմանակում» օպերատիվ հետախուզական միջոցառման շրջանակում հատուկ քիմիական նյութով մշակված 2500 ԱՄՆ դոլար գումարը, գնացել է հիշյալ փաստաբանական գրասենյակ և հանդիպել է Վահագն Դանիելյանին գումարը նրան փոխանցելու համար: Դատավոր Հեբոյանի հանցավոր արարքին օժանդակող Վահագն Դանիելյանը ևս, խուսափելով գումարն առձեռն վերցնելուց, Բենիկ Հարությունյանին ասել է, որ վերջինս այն պատուհանից գցի դրսում կայանված անձնական օգտագործման «Լեքսուս» մակնիշի մեքենայի սրահը, ինչը Բենիկ Հարությունյանը կատարել է»:
Երեկոյան փաստաբանը Կոտայքի մարզի գյուղերից մեկում գումարը տալիս է դատավորին: Երկու ամբաստանյալներն իրենց մեղքը չընդունեցին: Դատավորը պարզաբանեց, որ նրանք մեղադրվում են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, որը նախատեսում է պատիժ՝ 7-12 տարվա ազատազրկում՝ գույքի ամբողջական բռնագանձմամբ կամ առանց դրա:
Ի դեպ, թե՛ Գագիկ Հեբոյանը և թե՛ Վահագն Դանիելյանը հրաժարվեցին տեսանկարահանումից: Դատարանը որոշեց ապացույցների հետազոտման կարգը. նախ՝ կհրապարակվեն քրեական գործի գրավոր ապացույցները, կհետազոտվեն իրեղեն ապացույցները, կհարցաքննեն սկզբում վկաներին, վերջում՝ ամբաստանյալներին:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...