15:56 14.06.2019
Բարձրագույն դատական խորհրդում հրաժարականներն իրար են հաջորդում: Ստեղծված իրավիճակի հիմքերի ու հետևանքների մասին SHANTNEWS.am-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ: Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, թե ովքեր են հրաժարական ներկայացրել առաջին հերթին:
«Եթե նայեք ԲԴԽ կազմավորման կարգը և կառուցվածքը, ԲԴԽ-ն կազմված է 10 անդամից, որոնցից 5-ը դատավորներ են, իսկ 5-ը՝ իրավաբան-գիտնականներ, և այս հրաժարականների ցանկը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ հրաժարական են տալիս ԲԴԽ իրավաբան-գիտնականները, տվյալ դեպքում՝ ԲԴԽ այն անդամները, որոնք դատավորներ չեն համենայն դեպս: Սա արձանագրենք, բայց բոլոր դեպքերում գործընթացը պետք է հասնի տրամաբանական ավարտին: Կարծում եմ՝ եթե այդ կազմում չկա, ասենք, Գևորգ Դանիելյանը, մնացածի գոյությունն ու ներկայությունն ինձ համար բացարձակ հասկանալի չէ»,- ասաց նա:
Նորիկյանը կարծում է, որ ԲԴԽ-ն իր մեջ պետք է քաջություն ունենա, ամբողջ կազմով հրաժարական ներկայացնեն, միաժամանակ նշում է՝ թեպետ այնտեղ կան պրոֆեսիոնալ մարդիկ, ինչպես, օրինակ, դատավորներից Սերգեյ Չիչոյանը: Ամեն դեպքում, ըստ փաստաբանի, մի իրավիճակ է, երբ դատական իշխանության շուրջ ձևավորված ճգնաժամի հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել նոր ԲԴԽ-ի ձևավորումը, այսինքն՝ բացառապես նոր անդամներով ԲԴԽ-ի ձևավորումը, որն իր վրա կվերցնի բարդ պատասխանատվություն՝ դատական իշխանության հեղինակության վերականգնումը և բնականոն գործունեությունը ապահովելուն միտված առաքելություն:
«Ես հորդորում եմ և հույս ունեմ, որ առաջիկա օրերի ընթացքում և ընդհանրապես տեսանելի ապագայում ԲԴԽ-ի մնացած անդամները նույնպես կներկայացնեն հրաժարական, ինչը հնարավորություն կտա նոր ԲԴԽ ձևավորելու»,- նշեց Նորիկյանը:
Հարցին՝ արդյո՞ք ԲԴԽ կազմում ընդգրկված դատավորների ու իրավաբան-գիտնականների լիազորությունները տարբեր են, փաստաբանը ժխտական պատասխան տվեց, նշեց՝ ԲԴԽ-ի լիազորությունները ՀՀ սահմանադրությամբ են ամրագրված, նաև «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով: Նորիկյանն ընդգծեց՝ ԲԴԽ-ն շատ կարևոր սահմանադրաիրավական մարմին է, միակ սահմանադրաիրավական մարմինը, որն ապահովում է դատավորների բնականոն գործունեությունն ու դատավորների անկախությունը, ուստի այս կառույցի գերկարևորությունը վիճարկել հնարավոր չէ:
«Այլ խնդիր է, որ այս կառույցը ձևավորվեց Գագիկ Հարությունյանի համար, դա ուղղակիորեն ընդգծենք, միայն այն բանի համար, որ Հարությունյանը Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների ավարտից հետո պաշտոն ունենա, բայց եթե մենք իսկապես գնում ենք գլոբալ փոփոխությունների՝ դատական իշխանության ոլորտում, արժե ընդհանրապես քննարկել ԲԴԽ-ի հետագա գործունեության նպատակահարմարության հարցը, այսինքն՝ արդյո՞ք ԲԴԽ-ն այն մարմինն է, որ կարող է ապահովել դատարանների անկախությունն ու բնականոն գործունեությունը: Բայց եթե խնդիրը այս հարթության վրա քննարկվի, անհրաժեշտություն կառաջանա սահմանադրական փոփոխությունների, քանի որ ԲԴԽ ձևավորման ու կազմման կառուցակարգերը սահմանադրությամբ են տրված»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ են հրաժարական ներկայացնում հենց իրավաբան-գիտնականները, ոչ թե դատավորները, Նորիկյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց, ասաց՝ ուշադրություն է հրավիրում նաև այս հանգամանքի վրա, դա կարող է որոշակի հետևությունների, մտորումների առիթ ստեղծել:
«Ստեղծված իրավիճակում, առանց անհատականացնելու, բոլորի նկատմամբ ունենալով հարգանք, կարծում եմ՝ այն վիճակն է, որ գործող ԲԴԽ-ն անելիք չունի, բոլորը պետք է հրաժարական ներկայացնեն: Մենք ճգնաժամային և արտառոց, նախադեպը չունեցող իրավիճակում ենք, կա քվորումի խնդիր, երբ ԲԴԽ նիստերը կարող են անցկացվել մասնակիցների այս կամ այն քանակի առկայության պայմաններում»,- նշեց Նորիկյանը:
Փաստաբանը նկատեց՝ այն սահմանադրական մարմինները, որ օժտված են ԲԴԽ անդամ առաջադրելու և ընտրելու իրավասությամբ, համապատասխան իրավական ընթացակարգերով կապահովեն թեկնածուների առաջադրումն ու ընտրությունը, քանի որ, եթե քվորում չլինի, ԲԴԽ նիստեր չեն լինի: Նորիկյանը կարծում է, որ առաջիկայում կարելի է ակնկալել հրաժարականներ նաև ԲԴԽ դատավոր անդամների կազմում:
Բարձրագույն դատական խորհրդի անդամների թիվը 10-ի փոխարեն այսօրվա դրությամբ 5 է: Ներկայացնենք մի շարք տվյալներ՝ ԲԴԽ կազմավորումից մինչև հրաժարականներ:
2018թ. մարտի 5-ին հրավիրվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին նիստը: Այն հրավիրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրված 5 անդամներից Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրելու նպատակով: Նիստի ժամանակ, օրենքով սահմանված կարգով, խորհուրդը գաղտնի քվեարկությամբ միաձայն Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրել Գագիկ Հարությունյանին:
Մինչ այդ՝ մարտի 1-ին, ՀՀ դատավորների տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ընտրվել են դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամները: Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամներից:
ԲԴԽ դատական խորհրդի կազմի դատավոր անդամներ են ընտրվել՝
Արմեն Բեկթաշյան՝ 5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քրեական մասնագիտացում,
Անի Մխիթարյան՝ 5 տարի ժամկետով, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում,
Սերգեյ Չիչոյան՝ 5 տարի ժամկետով, ՀՀ քրեական վերաքննիչ դատարան,
Արմեն Խաչատրյան՝ 3 տարի ժամկետով, ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, քաղաքացիական մասնագիտացում,
Ռուզաննա Հակոբյան՝ 3 տարի ժամկետով, ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական և վարչական մասնագիտացում:
Խորհրդարանը իր հերթին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր ԲԴԽ 5 անդամների:
Խորհրդի անդամի առաջին պաշտոնում ընտրվել էր Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը՝ 5 տարի ժամկետով,
երկրորդ պաշտոնում՝ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը՝ 5 տարի ժամկետով,
երրորդ պաշտոնում՝ իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Մելիքջանյանը՝ 5 տարի ժամկետով,
չորրորդ պաշտոնում՝ Հայաստանի հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության նախագահ Հայկ Հովհաննիսյանը՝ 3 տարի ժամկետով,
հինգերորդ պաշտոնում՝ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Սերգեյ Մեղրյանը՝ 3 տարի ժամկետով։
2018 թ. հոկտեմբերի 4-ին ՀՀ նախագահի հրամանագրով Ռուզաննա Հակոբյանը նշանակվել է վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ: 2019 թ. մայիսի 24-ին հրաժարականի դիմում ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը: Հունիսի 7-ին ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց իր հրաժարականի մասին: Հունիսի 13-ին հրաժարականի դիմում ներկայացրին ԲԴԽ անդամներ Արմեն Խաչատրյանը և Սերգեյ Մեղրյանը: Այսօր՝ հունիսի 14-ին, հրաժարականի դիմում ներկայացրեց Արմեն Բեկթաշյանը:
«ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 84-րդ հոդվածի 13-րդ մասով նախատեսված կարգով Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունների կատարումը վերապահված է տարիքով ավագ անդամին՝ Խորհրդի դատավոր անդամ Սերգեյ Չիչոյանին:
20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում00:59 02.04.2025
Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներինՄիացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...
00:52 02.04.2025
Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱդրբեջանԱպրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...
00:45 02.04.2025
ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցերԱպրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...
00:34 02.04.2025
609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցներըԵրևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
00:16 02.04.2025
Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակումՀռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...
23:59 01.04.2025
Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ ԷջմիածինԱպրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...