Թուրքիայի «և-և» քաղաքականությունը С-400 համակարգեր գնելիս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Թուրքիայի «և-և» քաղաքականությունը С-400 համակարգեր գնելիս

12:21 14.11.2017

Ռուսաստանից С-400 համակարգեր գնելու հետ միաժամանակ Թուրքիան չի հրաժարվում եվրոպական համանման համակարգերի գնման վերաբերյալ բանակցություններից։ Ներկա փուլում Ս-400 համակարգերի վերաբերյալ արդեն կա նախագահների մակարդակով քաղաքական ծանրակշիռ պայմանավորվածություն։ Իսկ եվրոպական (Ֆրանսիայի և Իտալիայի համատեղ արտադրության) SAMP-T տիպի համակարգեր գնելու վերաբերյալ շարունակվում են բանակցությունները։

Թուրքիայի պաշտպանության նախարարի բանակցությունները Ֆրանսիայի և Իտալիայի պաշտոնակիցների հետ

Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում թուրքական կողմը Ֆրանսիայի և Իտալիայի գործընկերների հետ նախնական համաձայնության է հասել՝ համատեղ ստեղծել հակաօդային պաշտպանության համակարգ և ժամանակի ընթացքում տեղայնացնել (Թուրքիայում կազմակերպել) դրա ամբողջական արտադրությունը։

Պատճառն այն է, որ Թուրքիան իրեն չի կարող Ռուսաստանի գերին դառնալ պաշտպանության նման կարևոր ոլորտում։ Ռուսական զենիթահրթիռային համակարգեր գնելը նշանակում է, որ Թուրքիան ավելի ուշ ստիպված է լինելու գնել դրա հրթիռները, ժամանակ առ ժամանակ ստիպված է լինելու համակարգերը սպասարկել (նորոգել, արդիականացնել) Ռուսաստանի օգնությամբ։ Իսկ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում լինի, ինչպես 2015 թվականի նոյեմբերին, երբ թուրքերը սիրիական սահմանին խոցեցին ռուսական ինքնաթիռ, ապա Թուրքիան կմնա առանց համակարգերի սպասարկման ու զինամթերքի։

Ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգի արձակման կայանները

Իսկ եվրոպական Eurosam Consortium ընկերության հետ համագործակցությունը թույլ կտա Թուրքիային գոնե ժամանակի ընթացքում դուրս գալ այլ երկրներից իր կախվածությունից ու սեփական բանակի համար զենքի արտադրությունը տեղափոխել սեփական դաշտ։

Ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգի արձակման կայան Եվրոպական SAMP-T ՀՕՊ համակարգի արձակման կայան

Սրան էին միտված նաև Թուրքիայի բանակցությունները ԱՄՆ-ի հետ, երբ С-400 համակարգեր գնելու պայմանավորվածությունը ձեռք բերելուց առաջ թուրքական կողմը փորձում էր իրեն հարմար պայմաններով գնել ամերիկյան Patriot նմանատիպ համակարգեր։ Հարմար պայմաններն այս դեպքում Թուրքիայի համար նշանակում էին ոչ միայն բուն համակարգերի գնում, այլ արտադրության տեխնոլոգիաների ներկրում ու ժամանակի ընթացքում տեղում արտադրության կազմակերպում։ Գործարքը չկայացավ, քանի որ ամերիկյան կողմը չհամաձայնեց փոխանցել տեխնոլոգիաները։

Ի սկզբանե նույն ոճով էին ընթանում Թուրքիայի բանակցությունները նաև Ռուսաստանի հետ։ ժամանակ առ ժամանակ թուրքական որևէ կողմի պաշտոնյա մամուլին հայտնում էր, որ իրենք անպայման պետք է պայմանագրով ստանան նաև տեխնոլոգիաներ։ Այնուհետև մամուլի միջոցով գալիս էր ռուսական կողմի պատասխանը՝ տեխնոլոգիաների փոխանցում չի լինելու։

Նույնիսկ այն բանից հետո, որ արդեն կա բարձր մակարդակի պայմանավորվածություն Ս-400 համակարգերի առևտրի վերաբերյալ, ավելի պասիվ, բայց շարունակվում են մամուլի միջոցով այդ «փոխհրաձգությունները»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

16:26 05.04.2025

Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ ...

Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

16:10 05.04.2025

Տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը

Ապրիլի 5-ին տեղի է ունեցել Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների շախմատի ամենամյա առաջնությունը։ Թեժ և հետաքրքիր մրցապայքարում առաջին մրցանակը կրկին նվաճել է Էդուարդ Մկրտչյանը՝ առաջնությունն ավարտելով առանց պարտության։ Երկրորդ տեղում Լևոն Անտոնյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գուրգեն Առաքելյանը։ «Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ գեղեցիկ խաղի, կամքի և հաղթանակի համար։ Մաղթում ենք նոր ձեռքբերումներ թե՛ խաղատախտակի […] ...

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

15:54 05.04.2025

Իրանի նախագահը շռայլ ճամփորդության պատճառով պաշտոնանկ է արել փոխնախագահին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  պաշտոնից ազատել է խորհրդարանական հարցերով փոխնախագահ Շահրամ Դաբիրիին՝ Նովրուզի ժամանակ կատարած շռայլ անձնական ճամփորդության համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Իրանի նախագահն իր հրամանագրում նշել է, որ Դաբիրիի ճամփորդության մասին զեկույցը ուսումնասիրելուց հետո որոշել է պաշտոնանկ անել նրան: «Հաշվի առնելով բազմաթիվ տնտեսական դժվարությունները, որոնց բախվել է հանրությունը, պաշտոնյաների շռայլ […] ...

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

15:40 05.04.2025

Արարատի մարզում բախվել են «Mercedes» բեռնատարը և «ՎԱԶ 2101»-ը․ կա տուժած

Այսօր՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 62-ամյա Աշոտ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի  բեռնատարը և 32-ամյա Սարիկ Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշ ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «ՎԱԶ 2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վթարի […] ...

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

15:28 05.04.2025

Անչելոտին կարճ պատասխանել է իր ապագայի մասին հարցին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին կարճ պատասխան է տվել իր ապագայի մասին հարցին․ «Ես երբեք չեմ ասի, որ հեռանում եմ «Ռեալից», — Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: «Ռեալն» այս պահին Լա լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ 63 միավորով։ Հաջորդ տուրում Կարլո Անչելոտիի սաները կհանդիպեն «Վալենսիայի» հետ։ ...

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

15:12 05.04.2025

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […] ...

BACK_TO_TOP