20:57 12.06.2019
27 տարի առաջ ադրբեջանական զինված կազմավորումները նախկին սովետական բանակի 23-րդ դիվիզիայի ստորաբաժանումների աջակցությամբ օկուպացրին Արցախի Շահումյանի շրջանը։ Հաջորդած ժամանակահատվածում զավթվեց Մարտակերտի շրջանի մեծ մասը. ընդհանուր առմամբ, օկուպացված էր Արցախի շուրջ 50 %-ը։ Այս մասին այսօրվա հաղորդագրությամբ տեղեկացրել է Արցախի արտաքին գործերի նախարարությունը։
«Առ այսօր Շահումյանի շրջանը և Մարտակերտի ու Մարտունու շրջանների մի մասը գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո, որտեղ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվում է անօրինական բնակեցման քաղաքականություն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Պաշտոնական Ստեփանակերտը հայտնում է, որ Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման և բուն հայ բնակչության՝ իրենց հայրենիք վերադարձի հարցը դեռևս լուծում է պահանջում, ինչը Արցախյան հակամարտության կարգավորման առանցքային տարրերից մեկն է։
https://www.facebook.com/MFANKR/photos/a.576764009047497/2337015303022350/?type=3&theater&ifg=1
16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին16:17 25.11.2024
Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործովUFC-ի երկու քաշային կարգերի նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մեղավոր է ճանաչվել սեռական ոտնձգություն կատարելու գործով, հայտնում է MMA Junkie-ն։ 2021 թվականին Մաքգրեգորի և նրա ընկերոջ՝ Ջեյմս Լոուրենսի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել՝ երեք տարի առաջ հարբած վիճակում Նիկիտա Հենդին բռնաբարելու համար: Դուբլինի դատարանը Մաքգրեգորին պարտավորեցրել է բարոյական վնաս հասցնելու համար 250 հազար դոլար վճարել […] ...
16:12 25.11.2024
Թուրքիայում մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել. կան զոհերԹուրքիայի Բալըքեսիր նահանգի մարմարի հանքավայրում սողանք է տեղի ունեցել, 2 հանքափոր զոհվել է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այս պահին դեպքի վայրում համապատասխան աշխատանքներ են տարվում։ ...
16:06 25.11.2024
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […] ...
16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլըՀայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...
15:52 25.11.2024
FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանաԵվրամիությունը խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի կառավարման և ֆինանսավորման հարցում, եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Նրա գնահատականներով՝ Վաշինգտոնի հրաժարումը ձևաչափին մասնակցելուց կազդի դաշինքի գործառնական պլանավորման վրա, որն իրականացնում է Միացյալ Նահանգները։ Բացի այդ, պաշտպանական ծախսերի ավելացման պատճառով ԵՄ-ի պետական պարտքը կաճի, իսկ առողջապահության ու կրթության ծախսերը կնվազեն, կարծում […] ...
15:46 25.11.2024
Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութի ներդրումը բեկումնային կլինի։ Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի հետ։ Սկվորցովան խոսել է դեղամիջոցի վրա աշխատանքի մասին։ Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի անց FMBA քաղցկեղի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել օգտագործման։ «Դա բեկումնային կլինի»,- նշել […] ...