Վրաստանում առևանգված ադրբեջանցի լրագրողի կինը պնդում է, որ իրեն հետապնդում են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Վրաստանում առևանգված ադրբեջանցի լրագրողի կինը պնդում է, որ իրեն հետապնդում են

15:14 20.09.2017

Վրաստանում առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլիի կինը՝ Լեյլա Մուստաֆաևան պնդում է, որ իրեն եւ անչափահաս դստերը հետապնդում են: Նրա պնդմամբ՝ իր ընտանիքի նկատմամբ հետապնդումները սկսվել են դեռևս ամուսնու անհետանալուց առաջ և շարունակվում են առ այսօր: Հետապնդումներն առավել ակտիվանում են, երբ Վրաստան են ժամանում Ադրբեջանի իշխանության բարձրաստիճան այրերը: Մուստաֆաևան նաև կասկածներ ունի, որ հետապնդումներն իրականացնում են Բաքվից ժամանած ադրբեջանական SOCAR ընկերության Անվտանգության ծառայության աշխատակիցները: Նրա խոսքով՝ հետապնդողների լուսանկարներն ու տեսանյութերը, որոնց մի մասին նկարել էր ամուսինը, օգոստոսի 7-ին փոխանցել է Վրաստանի դատախազություն, սակայն պատկերված մարդկանց նույնականացման գործընթաց չի կատարվել: Նա իշխանություններից պահանջել է հետաքննություն սկսել ամուսնու հնարավոր առեվանգման իր ընտանիքի անդամների հետապնդման  գործով:

Ավելին՝ նշել է, թե այս ամենում պատասխանատու է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ամուսնու առեվանգման մասին տեղեկացված լինելու մեջ: «Հետաքննության վաղ շրջանում Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին բազմիցս հայտարարել է, թե`Վրաստանի իշխանությունները Մուխթարլիի գործի հետ ոչ մի առնչություն չունեն, սակայն, ես համոզված եմ, որ նա տեղեկացված է եղել Մուխթարլիի առեվանգման  մասին»,- հայտարարել է Մուստաֆաևան: Նրա փաստաբանը մտավախություն է հայտնել, որ հաճախակի դարձած հսկողության փաստերն ու Մուխթարլիի՝ ինքնահոսի մատնված առեվանգման գործը կարող են նոր հանցանքի պատճառ դառնալ`այս անգամ ուղղված Լեյլա Մուստաֆաևայի դեմ: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

14:13 25.11.2024

Le Monde. Եվրոպայում վերսկսվել են Ուկրաինա զորք ուղարկելու շուրջ քննարկումները

Եվրոպական երկրները վերսկսել են քննարկումները Ուկրաինա մասնավոր ռազմական ընկերություններից զորքեր կամ կործանիչներ ուղարկելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Le Monde թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ վերջին շաբաթներին Եվրոպայում վերսկսվել են քննարկումները Ուկրաինա արևմտյան զորքեր և մասնավոր պաշտպանական ընկերություններ ուղարկելու շուրջ։ Նշվում է, որ դա պայմանավորված է 2025 թվականի հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ […] ...

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

14:03 25.11.2024

ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ

Նոյեմբերի 25-ին, ժամը 08:09-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Կարբի ավտոճանապարհին՝ Կարբի գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «Nissan» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

13:54 25.11.2024

Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը սկսել է կատարել իր պարտականությունները

Հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կազմավորված Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանը, չնայած օրենսդիր մարմնի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցին, սկսել է կատարել իր պարտականությունները։ Խորհրդարանի առաջին նիստը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ այն բանից հետո, երբ խորհրդարանը սկսեց կատարել իր պարտականությունները, կառավարությունը հրաժարական է տվել։ Այսուհետ բոլոր նախարարները, ինչպես նաև վարչապետը կաշխատեն […] ...

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

13:46 25.11.2024

Զենքի կիրառմամբ խուլիգանություն և առևանգման փորձ՝ Եղեգնաձոր քաղաքում․ 4 անձի մեղադրանք է ներկայացվել. երկուսը կալանավորվել են

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել են խմբի կազմում խուլիգանություն կատարելու դեպքի՝ քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Ձեռնարկված վարութային գործողություններով, ինչպես նաև ոստիկանության համապատասխան ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը, անհատականացվել են […] ...

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

13:38 25.11.2024

Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ

«Սիոնիստական ​​ռեժիմը ռազմական հանցագործություն է կատարել Գազայում», ձերբակալության օրդեր տալը բավարար չէ։ Այս մասին  այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ «Նեթանյահուն և այս ռեժիմի հանցագործ առաջնորդները պետք է մահապատժի դատապարտվեն»,-ասել է նա։ ...

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

13:30 25.11.2024

Բայդենի թիմը շարունակում է սրել իրավիճակը Ուկրաինայում․ Պեսկով

Կրեմլը տեսնում է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը խոսում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորման անհրաժեշտության մասին, մինչդեռ ներկայիս ամերիկյան վարչակազմը՝ Ջո Բայդենի գլխավորությամբ, միայն թեժացնում է հակամարտությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա այսպես է մեկնաբանել տեղեկությունը, թե Թրամփի թիմն այս տարի աշխատելու է ամերիկյան ներկայիս […] ...

BACK_TO_TOP