Ո՞րն է աշխարհի ամենազարմանալի մարզադաշտը, որտեղ ոչ միայն ֆուտբոլ են խաղում, այլև հարսանիք անում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.16
  • RUBLE
    4.65
  • 422.18
WEATHER
+10.23 oC

Ո՞րն է աշխարհի ամենազարմանալի մարզադաշտը, որտեղ ոչ միայն ֆուտբոլ են խաղում, այլև հարսանիք անում

08:27 13.06.2019

Ասիայում սկսվել են ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության նախաենթախմբային հանդիպումները: Բանն այն է, որ այստեղ ենթախմբում հայտնվելու համար էլ է պետք պայքարել: Այդ շրջանակներում Բութանի հավաքականը (186-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում)  հանդիպել է Գուամի (193-րդը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում ) հավաքականի հետ:  Հետաքրքիրը, սակայն, ոչ թե այս խաղն է, այլ մարզադաշտը, որտեղ անցկացվել է հանդիպումը: Բութանի մարզադաշտն աշխարհի ամենազարմանալի մարզադաշտերից մեկն է:

Այն գտնվում է մայրաքաղաք Թհիմփհուում: 25 հազար նստատեղ ունի, կոչվում է «Չանգլիմիտանգ»: Մարզադաշտը կառուցվել է ճիշտ այն ռազմադաշտի տեղում, որտեղ 1885 թվականին տեղի ունեցած ճակատամարտից հետո իշխանության եկավ Բութանի առաջին թագավորը՝ Ուգյեն Վանգչկուկը:

Մարզադաշտը բացվել է 1974 թվականին՝ Բութանի չորրորդ թագավոր Ջիգմե Սինգյե Վանգչկուկի թագադրման օրը: Այն ժամանակ մարզադաշտն ուներ 10 000 նստատեղ:

 

Մարզադաշտը կառուցվել է ոչ միայն ֆուտբոլային հանդիպումների, այլև նետաձգության մրցումների համար:  Նետաձգությունն այստեղ ազգային մարզաձև է: Հետագայում որոշեցին այստեղ նաև թենիս խաղալ:

2008 թվականին՝ հինգերորդ թագավոր Ջիգմե Քհեսար Նամգյալա Վանգչկուկի թագադրման տոնակատարությունների ժամանակ, մարզադաշտը վերանորոգումից հետո կրկին վերաբացվեց: Այն արդեն ուներ 25 000 նստատեղ:   

Այդ օրվանից մարզադաշտը ոչ միայն սպորտային,  այլև ցանկացած զանգվածային միջոցառման համար է ծառայում: Մարզադաշտում է, օրինակ, տեղի ունեցել հինգերորդ թագավոր Ջիգմե Քհեսար Նամգյալա Վանգչկուկի հարսանիքը:  Այստեղ նաև նշվում են թագավորական ընտանիքի բոլոր անդամների ծննդյան տոները:
 

 

 

Ամենազավեշտալին, սակայն, դա չէ:  Պարզվում է, որ «Չանգլիմիտանգի» դաշտ կարող է դուրս գալ և ֆուտբոլ խաղալ ցանկացած բութանցի: Աշխատանքային օրերին՝ ժամը 17։00-ից հետո կարելի է խաղադաշտը վարձակալել և ֆուտբոլ խաղալ: Արդյունքում՝ գրեթե ամեն օր այստեղ խաղեր են կայանում, իսկ Բութանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար սա ամենամեծ եկամուտն է ապահովում:

Բութանը երկրորդ անգամ է մասնակցում աշխարհի առաջնության ենթախմբային նախաորակավորման փուլին: 2015 թվականին Բութանը հաղթել էր Շրի Լանկայի հավաքականին և հայտնվել Չինաստանի, Կատարի,  Հոնկոնգի և Մալդիվների հետ նույն ենթախմբում: Արդյունքը եղավ 0 միավորն ու 52 բաց թողած գնդակները:

Այս անգամ դուրս գալ ենթախումբ չհաջովեց: Բութանը 1-0 հաշվով սեփական հարկի տակ հաղթեց Գուամին, իսկ մրցակցի դաշտում պարտվեց 0-5 հաշվով: Վերջին տարիներին ֆուտբոլը Բութանում վերելք է ապրում: Բոլորին ոգևորել էր Շրի Լանկայի նկատմամբ տարած հաղթանակը: Դրանից հետո հավաքականի ֆուտբոլիստներին 160 դոլարի չափով աշխատավարձ են նշանակել, մինչ այդ հազվադեպ էին վճարում: Երկիրը ներքին առաջնություն էլ ունի: 10 թիմ է հանդես գալիս: Բայց, ասում են, բոլորին հետաքրքրում է ազգային հավաքականը:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հորիզոն 22.00

00:11 03.04.2025

Հորիզոն 22.00

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

23:59 02.04.2025

Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի

Հարմար և հավասար միջավայր ստեղծելը նշանակում է հաշվի առնել բոլորի կարիքները՝ առանց բացառության։ 2025թ. Երևանում շուրջ 400 թեքահարթակ կկառուցվի: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Սահմանվել են այնպիսի պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի գործածության համար: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

23:54 02.04.2025

Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետո

Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

23:49 02.04.2025

Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

23:46 02.04.2025

Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքում

Սիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական ​​կենտրոնը։ ...

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

23:41 02.04.2025

Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենան

Այսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...

BACK_TO_TOP