Կինոյի քաղաք Գյումրիի հայտնի պատշգամբը կվերակառուցվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
17:53:04
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+8.09 oC

Կինոյի քաղաք Գյումրիի հայտնի պատշգամբը կվերակառուցվի

18:50 12.06.2019

Հայ-իտալական համաժողովի մասնակիցների Գյումրի այցելության ընթացքում քննարկվել է նաև հին ու կոլորիտային Սաբոտկա թաղամասում գտնվող «Վառեմ-մարեմի» պատշգամբի պահպանման ու վերակառուցման հարցը։ Գրեթե փլուզման եզրին գտնող փայտե պատշգամբն ու պատմական շենքը, ըստ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանի, շուտով կվերակառուցվի։

«Ինձ նոր զանգահարել էին պայմանագիրը կնքելու հարցով, տեղեկացրեցի, որ նախագահի հետ միասին գտնվում ենք Գյումրիում: Փակագծեր այս պահին դեռ բացել չեմ կարող, բայց ասեմ, որ այդ շենքը կվերականգնվի, վերականգնվելուց հետո կլինի հասարակության համար բաց։ Պատշգամբում լուսանկարվելու հնարավորություն կունենան Գյումրի այցելած զբոսաշրջիկներն ու գյումրեցիները։ Շենքը հաստատ որպես մշակութային հաստատություն կծառայի»,- ասել է Տիգրան Գալստյանը։

Պատշգամբի շենքը բազմիցս ընդգրկված եղել է վերակառուցման ծրագրերում, բայց տարբեր պատճառներով հետագայում դուրս է մնացել։ Ըստ Տիգրան Գալստյանի` վերակառուցման այլ ծրագրերում են ընդգրկվելու նաև պատմական միջուկում գտնվող հայտնի գյումրեցիների տները, օրինակ` հայտնի «Օժիտի» շենքը, որոնք սեփականատերեր ունեն, բայց դրանց պահպանությանն ուղղված որևէ քայլ չի ձեռնարկվում։

«Սեփականության իրավունքը հաշվի առնելով միայն գերակա շահով հնարավոր է այդ տները հետ գնել և թանգարան դարձնել կամ ծառայեցնել այլ նպատակների համար»,- նշել է Տիգրան Գալստյանը։

Հիշեցնենք, որ Գյումրիի «Կումայրի» արգելոց թանգարանի կազմում գտնվող շինություններից շատերը գտնվում են վթարային վիճակում ու փլուզման վտանգի տակ են:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

21:34 15.04.2025

Թալին համայքի մի շարք բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են. ՏԿԵ նախարարը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ ընթացքի մեջ են սուբվենցիոն ծրագրով կառուցվող Թալին համայքի Կարմրաշեն, Ոսկեթաս, Զովասար, Գառնահովիտ բնակավայրերի գազաֆիկացման ցանցի կառուցման աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:21 15.04.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

21:17 15.04.2025

17-ամյա աստղը մրցելու է քրոջ հետ

Աշխարհի 7-րդ ռակետ Միրա Անդրեևան մրցելու է ավագ քրոջ հետ, հայտնում է Sports.ru-ն: Վիճակահանությունը 17-ամյա ու 20-ամյա ռուս քույրերին մրցակից է դարձրել Շտուտգարտում կայանալիք մրցաշարի առաջին շրջանում: Անդրեևա քույրերը պրոֆեսիոնալ թենիսում մրցել են միայն մեկ անգամ: Չինական Ուհանում կայացած WTA-1000 կարգի մրցաշարում Միրան հաղթել է 6:3, 6:1 հաշվով: Շտուտգարտում աշխարհի 97-րդ ռակետ Էրիկան չէր հաղթահարել […] ...

Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

21:14 15.04.2025

Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին «Infiniti»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

Ապրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիիրի մարզի բնակիչ 36-ամյա Նվեր Ե.-ն իր վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքնայով Թալին-Դաշտադեմ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա երկաթե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն, որտեղ […] ...

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

21:09 15.04.2025

Ձյուն, մառախուղ. իրավիճակը ՀՀ ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Գավառ քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում, Արագածի տարածաշրջանում, Քաջարան քաղաքում, Տաթև-Լծեն-Աղվանի և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում, Նոյեմբերյանի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում և Զորական, Հաղթանակ գյուղերում մառախուղ է։ ...

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

21:00 15.04.2025

Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10:00-16:00 Առաքելյան, Խաչատրյան, Բաշինջաղյան, Սիսակյան փողոցներ և Անդրանիկի փ. 95, 97, 101, 103 շենքեր, Գ․Հասրաթյան փ. 25/2, 25/4, 25/6 շենքեր, Դալմայի այգիներ, Գագարինի փողոց, Երևան պարկ, Լենինգրադյան փ. 23/2, 23/7, 27/7, 23/18 […] ...

BACK_TO_TOP