19:55 11.06.2019
Գյումրին զբոսաշրջային ռեսուրս է՝ չիրացված հնարավորություններով: Այս կարծիքն են այսօր հայտնել տուրիզմի մասնագետները, որոնք քննարկել են, թե ինչն է խանգարում Գյումրին զբոսաշրջային հետաքրքիր ուղղություն դարձնելուն: Ենթակառուցվածքների բացակայությունը հիմնական պատճառն է, որը Գյումրիի զբոսաշրջային պոտենցիալն անհասանելի է դարձնում: Տուրիզմի մասնագետները խոսել են այն մասին, որ Շիրակ օդանավակայանը ամբողջ հզորությամբ վերագործարկելու մասին խոսակցությունները գործի չեն վերածվում, իսկ Երևան-Գյումրի արագընթաց գնացքի չվերթի ժամերը հարմար չեն զբոսաշրջիկներին մայրաքաղաքից Գյումրի և հակառակ ուղղությամբ տեղափոխելու համար:
«Արագընթաց գնացքի ժամերը շատ անհարմար են: Այս մասին միշտ խոսում ենք, բայց ոչ մի քայլ չի ձեռնարկվում: Երկաթուղային կայարանի սանհանգույցները շատ վատ վիճակում են: Մենք մեր տուրիստներից ներողություն ենք խնդրում, բայց ասում ենք, որ սա միակ սանհանգույցն է, որից կարող են կայարանի տարածքում օգտվել: Ես զբոսաշրջության մեջ աշխատում եմ 1983 թվականից: Տեսել եմ շատ-շատ զբոսաշրջիկների և հարցրել եմ իրենց հետաքրքրությունների մասին: Դրանք շատ տարբեր են և, ցավոք սրտի, մենք այդ հետաքրքրությունը չենք կարող բավարարել»,- ասել է «Տիգրան Տուր» տուրիստական ընկերության տնօրեն Լևոն Մարտիրոսյանը:
Միևնույն ժամանակ, տուրիզմի մասնագետներն այն կարծիքին են, որ զբոսաշրջության զարգացման լավ մտքերին անգամ ենթակառուցվածքների բացակայությունը չի կարող խանգարել:
«Մենք նման ենք Գեղարքունիքի մարզի այն բնակիչներին, որոնք չեն տեսնում Սևանա լիճը: Մենք էլ չենք տեսնում Արագած սարը: Արագածը քիչ է ներկայացված կամ ներկայացված չէ մեր տուրիստական ուղղություններում: Խնդրում եմ ուշադրություն հրավիրեք այդ ուղղությամբ: Գյումրին հանրաճանաչ է իր գաստրոնոմիայով: Ունենք քյալլա, որը ոչ մի տեղ չկա, ունենք այլ ճաշատեսակներ, որը մենակ մենք ունենք: Պետք է զարգացնել նաև այդ ուղղությունը»,- ասել է ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացման ծրագրի համակարգող Արման Վալեսյանը:
Այդուհանդերձ, զբոսաշրջիկների թվի աճ Շիրակի մարզում կա: Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի , զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը ներկայացրել է վերջին 3 տարիների վիճակագրությունը:
«Ունենք դրական տեղաշարժ և այդ դրական տեղաշարժը 2-3% չէ, այլ ավելի մեծ է՝ 12-13%: Եթե 3 տարիների համեմատականով նայենք, ապա տեսնում ենք, որ ամեն տարի 10-12% աճ ունենք»,- նշել է Շիրակի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Կարեն Բադիշյանը:
Տուրիզմի մասնագետները կարևորել են նոր մտահղացումների և մոտեցումների ներդրումը Շիրակի մարզի զբոսաշրջության զարգացման ոլորտում: Այդ նպատակով նաև Գյումրիի Կումայրի պատմական միջուկի փողոցներն են վերականգնվում:
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...
23:54 10.04.2025
Թբիլիսին պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև կարգավորման գործընթացինՎրաստանը միշտ բաց է երկխոսության համար և պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին Դելֆիի տնտեսական ֆորումի շրջանակներում կազմակերպված քննարկման ժամանակ: Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ Վրաստանը ցանկանում է օգնել երկու կողմերին երկխոսության […] ...
23:50 10.04.2025
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառն արմատից պոկվել էր և փակել մայթըԱպրիլի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ՓԾ 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը տապալվել է և փակել հետիոտնի համար նախատեսված մայթը, ինչի հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարեր։ Ինչպես հայտնել է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել Երևանի հրշեջ փրկարարական […] ...
23:44 10.04.2025
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանը հեռանում է իր պաշտոնիցՈւկրաինայում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինկը մտադիր է վաղաժամկետ հեռանալ իր պաշտոնից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «Այո՛, նա տուն է վերադառնում: Նա հիանալի աշխատանք է կատարել, և մենք նրան մաղթում ենք ամենայն բարիք», – ասել է Բրյուսը, երբ լրագրողները խնդրել են նրան հաստատել Բրինկի՝ Կիևում ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի […] ...
23:41 10.04.2025
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահը կայցելի ՀայաստանԵվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկու գլխավորած պատվիրակությունը ապրիլի 14-16-ը կայցելի Հայաստան։ Այս մասին նշվում է ԱԺ կայքում: Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. Կազմակերպել 2025 թվականի ապրիլի 14-16-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ […] ...
23:35 10.04.2025
«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Նաիր Թիկնիզյանին«Լոկոմոտիվը» չի նախատեսում նոր պայմանագիր առաջարկել Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանին, հայտնում է Sport Express-ը: 25-ամյա պաշտպանի գործող պայմանագիրը մոսկովյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։ Թիկնիզյանը թիմին է միացել 2021 թվականին: Այս մրցաշրջանում նա անցկացրել է 27 հանդիպում, գրանցել է 2 գոլ, 4 գոլային փոխանցում: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում […] ...