Թոշակները, նպաստները, պատվովճարները նորից գերազանցել են ռազմական ծախսերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+6.09 oC

Թոշակները, նպաստները, պատվովճարները նորից գերազանցել են ռազմական ծախսերը

11:18 11.06.2019

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ավանդաբար ամենամեծ ծախսեր իրականացնող նախարարությունն է Հայաստանում։ Իր ծախսերով այն մշտապես գերազաnցում է նույնիսկ Պաշտպանության նախարարությանը։ Այս ամենի հաստատումը եղավ նաև այսօր Ազգային ժողովում նախարարի տեղակալի հաշվետվությունը։

Նախարարի տեղակալն ասաց, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը եղել են 415 միլիարդ դրամ։ Ընդ որում՝ դրանից 351 միլիարդն է, որ եղել է այս նախարարության գծով (այլ նախարարություններ նույնպես իրականացրել են այդպիսի ծախսեր)։ Փոխնախարարի խոսքերով՝ 335 միլիարդը եղել են թոշակները, նպաստները, պատվովճարները և նման ծախսեր․

  • Աշխատանքային և արտոնյալ կենսաթոշակներ – 218․7 միլիարդ դրամ,
  • Ընտանեկան և աղքատության նպաստներ – 34․6 միլիարդ դրամ,
  • Սպայական կենսաթոշակներ – 26․3 միլիարդ դրամ,
  • Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու նպաստներ – 13․6 միլիարդ դրամ,
  • Զինվորական վետերանների, զինծառայողների ընտանիքների պարգևավճարներ և պատվովճարներ – 11․1 միլիարդ դրամ։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:05 26.11.2024

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում և Շատինի միջնակարգ դպրոցում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ, որոնց ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: ...

SHANTNEWS

12:00 26.11.2024

SHANTNEWS

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

11:58 26.11.2024

ՀՀ վարչապետը որոշ պարզաբանումներ է ներկայացրել վերջին նշանակումների առիթով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է՝ քանի որ իր վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում է որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով: «Նոյեմբեր ամսվա ընթացքում բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. կամ 2018թ. Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխական թիմի այնպիսի անդամ […] ...

Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

11:55 26.11.2024

Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է

Նոյեմբերի 25-ին, ժամը 19.40-ին, «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը Կապան քաղաքի Հունան Ավետիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 66-ամյա Աշոտ Գ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց: Նոյեմբերի 26-ի առավոտյան հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Ռուսաստանը գիշերը արձակել է չորս «Իսկանդեր» և գրեթե 190 անօդաչու թռչող սարք. Ուկրաինայի ԶՈՒ

11:49 26.11.2024

Ռուսաստանը գիշերը արձակել է չորս «Իսկանդեր» և գրեթե 190 անօդաչու թռչող սարք. Ուկրաինայի ԶՈՒ

Նոյեմբերի 26-ի գիշերը Ռուսաստանի Դաշնությունը «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակվել է Ուկրաինայի վրա։ ՀՕՊ-ը խոցել է 76 անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է РБК-Украина- ն՝ հղում անելով Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերի Telegram ալիքին։ «Առավոտյան ժամը 9-ի դրությամբ Կիևում, Չերկասիում, Կիրովոգրադում, Չեռնիգովում, Սումիում և մի շարք այլ շրջաններում խոցվել է […] ...

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

11:44 26.11.2024

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ

Դիլիջանի ոլորաններում իրականացվում են մաքրման, աղ-ավազով մշակման աշխատանքներ։ «Վարորդներին հորդորում ենք երթեւեկել ձմեռային անվադողերով»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP