Առաջինը ինձ ու իմ թիմակիցներին ձեռք չէր տալիս ընտրություններից մեկ օր շուտ նման կեղտոտ արարքը. Աբովյանի գործող քաղաքապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
18:37:39
Ամսաթիվ
09 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+12.09 oC

Առաջինը ինձ ու իմ թիմակիցներին ձեռք չէր տալիս ընտրություններից մեկ օր շուտ նման կեղտոտ արարքը. Աբովյանի գործող քաղաքապետ

14:26 09.06.2019

Աբովյանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Վահագն Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երեկ Աբովյանում տեղի ունեցած դեպքին:

«Իմ խնդրանք-հորդորն է օր շուտ, վայրկյան շուտ բացահայտել: Ես ինքս անկուսակցական եմ, բերեք չքաղաքականացնենք, որևէ կուսակցության հետ չկապենք, ունենք կայուն թիմ, բազմահազար համախոհներ, և առաջինը ինձ ու իմ թիմակիցներին ձեռք չէր տալիս ընտրություններից մեկ օր շուտ նման  կեղտոտ, զազրելի արարք, նորմալ, խոհեմ մարդը դատապարտում է նման արարքը»,- ասել է նա:

Նա խոսել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից իրեն սատարելու մասին: Ասել է.

«ԲՀԿ-ն որևէ հայտարարություն պաշտոնապես չի արել, որևէ քաղաքական ուժ չի արել, երբևէ կուսակցական չեմ եղել ու այժմ էլ առաջադրվում եմ որպես անկուսակցական»:

Հարցին, թե ինչպես է գնահատում մրցակիցների հնարավորությունները, պատասխանել է, որ բոլոր մրցակիցներն էլ ունեն շանսեր: Իսկ ինչ վերաբերում է մրցակիցների կողմից իր կատարած աշխատանքին տրված ցածր գնահատականին, ասել է.

«Թող արխիվները լայն բացեն նման բաներ ասողները, եզակի քաղաքներից ենք, որ անցել ենք 100 տոկոսանոց էներգախնայող լուսավորության, չկա երեխա, որ մանկապարտեզ չհաճախի»,- ասել է նա, ապա խոսել խնդիրների մասին.

«Աբովյան համայնքի բնակֆոնդի պահպանությունն է առաջնային խնդիրը, բոլոր շենքերն ունեն 30-40 տարվա վաղեմություն»:

Նա նաև անդրադարձել է մարզպետի հետ համագործակցության հնարավորություններին:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

22:32 09.04.2025

Թրամփը 2 օրում 500 մլն դոլար է կորցրել. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

Ալիևը հայտարարել է, որ պատրաստ են քայլեր սկսել Հայաստանի հետ վստահության ձևավորման ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, թե Հայաստանի հետ բարեկամության կամ տնտեսական ինտեգրման մասին խոսելը դեռ վաղ է: Այս ամենի ֆոնին սահմանին շարունակվում են ադրբեջանական անկանոն կրակոցներն ու ապատեղեկատվության տարածումը: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: Նա նաև խոսել […] ...

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում

22:25 09.04.2025

Արագածոտնում «Opel»-ը բախվել է հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով` հայտնվել դաշտում

Ապրիլի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 19-ամյա Էրիկ Կ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 27 կմ հատվածում՝ Փարպի բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Գյումրի ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին, ծառերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանած […] ...

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

22:19 09.04.2025

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել

ՊՍԺ-ի ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուների միջև միջադեպ է տեղի ունեցել Փարիզում։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ Փարիզի բարերից մեկում, որտեղ հավաքված են եղել անգլիական ակումբի երկրպագուները, ծեծկռտուք է սկսվել։ Փարիզի երկրպագուներն ու «Ասթոն Վիլլայի» երկրպագուները միմյանց հարվածել են աթոռներով ու այլ իրերով։ Այսօր կայանալու է թիմերի միջև Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին […] ...

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ Անահիտ Մանասյան

22:08 09.04.2025

Ատելության խոսքի և խտրականության ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խիստ դատապարտելի է համարում Հայաստանում տարածվող ցանկացած խոսույթ, որը խտրական է, անհանդուրժողականություն ու ատելություն հրահրող, այդ թվում` մարդու ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով։ Այս մասին հայտնել են ՄԻՊ գրասենյակից։ Յուրաքանչյուր հայ` անկախ իր ծննդավայրից ու բնակության վայրից, ինչպես նաև Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է Հայաստանում իր իրավունքներն […] ...

SHANTNEWS

22:00 09.04.2025

SHANTNEWS

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր

21:58 09.04.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Խորվաթիա համագործակցությանն առնչվող հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մասնակցում է Ադրիատիկ ծովի պաշտպանության և տիեզերքի 8-րդ ռազմատեխնիկական ցուցահանդես-կոնֆերանսին։ Այս մասին հայտնել են ՊՆ-ից: Միջոցառմանը մասնակցության շրջանակում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Խորվաթիայի պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության հարցերով պետքարտուղար Տոմիսլավ Գալիչի և խորվաթական ռազմաարդյունաբերական համալիրի մի շարք ընկերությունների հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել […] ...

BACK_TO_TOP