Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը. News.am – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+5.09 oC

Յուրի Խաչատուրովին արգելել են հատել հայ–վրացական սահմանը. News.am

22:23 08.06.2019

NEWS.am–ի տեղեկություններով ՝ «Մարտի մեկի» գործով մեղադրյալ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այսօր՝ հունիսի 8-ին, արգելել են հատել հայ-վրացական սահմանը և դուրս գալ երկրից։

Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ Յուրի Խաչատուրովը անձնական պատճառներով այսօր պետք է մեկներ իր ծննդավայր՝ Վրաստանի Տետրիցկարո (Թեթրի Ծղարոն) բնակավայր, սակայն ժամը 17։00-ի սահմաններում սահմանակետում, առանց հիմնավոր պատճառաբանության, արգելել են նրան դուրս գալ երկրից։

Նրա խոսքով՝ Խաչատուրովին թույլ չեն տվել հատել սահմանը դատարանի օրինական որոշման առկայության պարագայում։

«Թեև վարույթն իրականացնող մարմինը Խաչատուրովի ելքի վրա որևէ սահմանափակում չէր կարող դնել, սակայն մենք ծանոթ լինելով ԱԱԾ-ի , ՀՔԾ-ի և ոստիկանության գործելաոճին, միջնորդել էինք դատարանին՝ ելքի ենթադրյալ արգելքի դեպքում վերացնել այն»,–ասաց նա։

Նա նշեց, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը 2019թ. հունիսի 6–ին բավարարել է իր միջնորդությունը և թույլատրել է Խաչատուրովին մեկնել երկրից։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

00:00 22.11.2024

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի օրը խորհրդարանում ներկայացրել է Ինտերնետի անվտանգության մասին օրենքի փոփոխություն, որն արգելում է 16 տարեկանից ցածր երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է CNN-ը։ Ռոուլենդն ասել է, որ բարեփոխման նպատակն է «պաշտպանել երիտասարդներին և որպեսզի ծնողները իմանան, որ մենք իրենց կողքին ենք»: «Ի վերջո, սա երիտասարդ ավստրալացիների համար ավելի անվտանգ […] ...

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

23:55 21.11.2024

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետամուտ լինել Alphabet Inc.-ի մեջ մտնող Google-ի բաժանմանը, ներառյալ ընկերության կողմից Chrome վեբ բրաուզերի վաճառքը, որպեսզի լուծի ինտերնետ որոնման մենաշնորհը: Արդարադատության նախարարությունը կարծում է, որ իրավիճակը կարող է շտկվել միայն այն դեպքում, եթե Google-ն առանձնացնի որոնողական համակարգը և ինտերնետ հասանելիություն ապահովող ապրանքները, ինչպիսիք են Chrome-ը և Android շարժական սարքերի օպերացիոն […] ...

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

23:50 21.11.2024

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

Ամերիկյան Apple ընկերությունը Ինդոնեզիայի իշխանություններին է ներկայացրել երկրում 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Առաջարկվող գումարը 10 անգամ գերազանցում է նախորդ պլանը, որով ընկերությունը պատրաստվում էր 10 մլն դոլար ներդնել Բանդունգ քաղաքում (Արևմտյան Ճավա նահանգ) Apple սարքերի համար բաղադրիչների և աքսեսուարների արտադրության գործարան կառուցելու համար։ 100 դոլարի ներդրումը նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում։ Այս մասին […] ...

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

23:43 21.11.2024

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

Ռուսաստանը ավտոմատ ռեժիմով զգուշացրել է ԱՄՆ-ին «Օրեշնիկի» գործարկման մասին՝ Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի (NTCUYA) միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմը նախազգուշացրել է ամերիկացիներին «Օրեշնիկի» գործարկման մասին Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական ​​կապ է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում […] ...

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

23:36 21.11.2024

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

Ֆլորիդայի նախկին հանրապետական ​​կոնգրեսական Մեթ Գետցը հինգշաբթի հանել է գլխավոր դատախազի և Արդարադատության նախարարի իր թեկնածությունը։ «Վաշինգտոնում անհիմն կերպով երկարաձգված քաշքշոցի վրա վատնելու ժամանակ չկա, ուստի ես հանում եմ իմ թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի քննարկումից»,- գրել է Գետցը X սոցիալական ցանցում։ «Դոնալդ Թրամփի վարչակազմի արդարադատության նախարարությունը պետք է պատրաստ լինի նրա նախագահության առաջին օրվան։ Ես միշտ […] ...

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

23:30 21.11.2024

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա սևամորթ հարձակվող Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են։ Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ Վինիսիուսին պաշտոնապես հանձնել են այդ մասին վկայող փաստաթուղթ, հաղորդում է Ge.globo-ն։ Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, […] ...

BACK_TO_TOP