09:57 10.06.2019
«Գահերի խաղը» հեռուստասերիալում Սանսա Ստարկին մարմնավորած դերասանուհի Սոֆի Թուրները նշել է, թե վերջապես ով է մեղավոր սերիաlի կադրում սուրճի թղթե բաժակի առկայության համար:
Այս անգամ Քոնան Օ’Բրայանի հեռուստաշոուի ժամանակ Սոֆին տվել է Կիթ Հարինգթոնի անունը, որպես տեղի ունեցածի մեղավոր:
«Կիթն ալարկոտ է, և ես կարծում եմ, որ հենց նա է դա արել»,- նշել է դերասանուհին և հավելել, որ այդ սուրճի բաժակի մասին ավելի շատ է լսում քննարկումներ, քան սերիալի բուն ավարտի ու վերջին սեզոնի մասին:
Թուրների խոսքերով՝ բաժակը գտնվել է հենց Հարինգթոնի դիմաց:
«Սկզբում ես մեղադրում էի Էմիլիա Քլարկին՝ Դեյներիսի դերակատարին, բայց հիմա մտածում եմ, որ նա չի եղել: Կիթն այդ պահին փոխել է իր տեղը, և այդ պահին արվել է սուրճի բաժակով կադրը: Հենց դրա համար սկզբից մտածում են, որ դա իմ տեղն է սեղանի մոտ, բայց իրականում ես այդտեղ չեմ եղել: Դա Կիթն է եղել: 100 տոկոս նա է եղել»,- ասել է Սոֆին:
Նշենք, որ վերջին եթերաշրջանի սերիաներից մեկում սեղանին երկրպագուները նկատել են սուրճի բաժակ և համացանցում այդ մասին շատ քննարկումներ են սկսվել:
12:46 15.04.2025
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործըԱրբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում գրանցվել է 2025 թվականի 1️00-րդ արբիտրաժային գործը։ 2025 թվականի ապրիլի 14-ին, Կենտրոնի քարտուղարությունը գրանցել է տարվա 100-րդ արբիտրաժային գործը, որը վերաբերում է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրային հարաբերություններից բխող վեճին։ 2025 թվականի առաջին չորս ամիսների ընդհանուր հաշվարկով Կենտրոնի քննության ներքո գտնվող գործերը ներառում են ինչպես միջազգային, այնպես էլ տեղական բնույթի վեճեր, […] ...
12:38 15.04.2025
Tehran Times. Արաղչին ասել է Ուիթքոֆին, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրըԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի հետ անուղղակի բանակցությունների ժամանակ ասել է, որ Թեհրանը չի համաձայնի սահմանափակել իր միջուկային ծրագիրը, սակայն պատրաստ է ՄԱԳԱՏԷ-ին թույլ տալ մուտք գործել միջուկային օբյեկտներ։ Այս մասին հայտնում է Tehran Times թերթը ՝ հիմնվելով իր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա։ Հրատարակության […] ...
12:25 15.04.2025
Սպարտակիադա․ 7-12-րդ դասարանների աշակերտների միջև բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումներ7-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն դպրոցականները: Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Կոտայքի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Շիրակի մարզի թիմը: Սպարտակիադայի […] ...
12:12 15.04.2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը։ Փոխնախարարը ողջունել է հյուրերին և ընդգծել Հայաստանի ու Համաշխարհային բանկի միջև խորացող գործընկերության կարևորությունը՝ հատկապես ճանապարհային անվտանգության ոլորտում։ Հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ Ճանապարհային անվտանգության գլոբալ հիմնադրամը և Համաշխարհային բանկը հաստատել են 150․000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ՝ «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավում. անվտանգության […] ...
12:07 15.04.2025
Ապրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի արտաքին ու եվրոպական հարցերի նախարարըԱպրիլի 15-16-ը պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնը: Ապրիլի 16-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը: ...
12:04 15.04.2025
Հեղափոխությունից հետո մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել լրացուցիչ 4.2 միլիարդ դոլար․ վարչապետՀայաստանում 2018 թվականից ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից մինչև 2024 թվականը պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 4.2 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության 2021-2026 թթ. կառավարության ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ընդգծել, որ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը նախորդող […] ...