Պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում, ի՞նչ է լինելու աշխարհի հետ. Արմեն Սարգսյանի ելույթը գագաթնաժողովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում, ի՞նչ է լինելու աշխարհի հետ. Արմեն Սարգսյանի ելույթը գագաթնաժողովում

16:22 08.06.2019

«Մտքերի գագաթնաժողովը» մի գագաթնաժողով է, որի հարկի տակ ամեն տարի հավաքվում է 200-300 մարդ աշխարհի տարբեր հատվածներից։ Աշխարհի լավագույն մտածողները հավաքվում են՝ սկսելու մտածել մոլորակի կարևոր բաների մասին։ Եթե նայեք այս լուսանկարի վրա առկա Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովի» լոգոյին, կտեսնեք Արարատ սարը։ Երբ ես մտածում եմ «Մտքերի գագաթնաժողովի» մասին և նայում Արարատի այս նկարին, այն ինձ մտովի տանում է փիլիսոփայական մի քննարկման, քանի որ մենք «Մտքերի գագաթնաժողովում» ենք, ես կարող եմ ինձ թույլ տալ այդպես անել։ Արարատ սարը Հայաստանի խորհրդանիշն է։ Սակայն այն նաև բիբլիական սարն է, որը, համաձայն լեգենդի, հազարավոր տարիներ առաջ, երբ մարդկությունը սկսեց ավելի նախանձ լինել, չգնալ երխոսության ու չհարգել մարդկանց գաղափարները, գերակշռող դարձան վիճաբանություններն ու բամբասանքները, երբ մարդիկ սկսեցին կորցնել իրենց հավատն ու Աստծուն, Աստված որոշեց փոխել վիճակը և ստեղծել ջրհեղեղ։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր մեկնարկած «Մտքերի գագաթնաժողովում»:

«Այնուհետև Աստված մտածեց Նոյի մասին և վստահեց նրան գտնելու վստահելի մարդկանց ու կենդանատեսակների, բարձրացնել նրանց Նոյի տապանն ու նոր սկիզբ սկսել։ Երբ ես անձամբ նայում եմ նոր աշխարհին, ես տեսնում եմ ջրհեղեղի նշաններ շատ տեղերում։ Ես տեսնում եմ ջրհեղեղի նշանները մեր վարքագծում, թե ինչպես ենք մենք վարվում, ինչ ենք անում բնությանը՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ։

Այս ամենը հիշեցնում է, որ կան ջրհեղեղի նշաններ և մենք ինչ-որ բան սխալ ենք անում։ Հստակ է, որ մենք սխալ ենք վերաբերվում մեր բնությանը։ Երբ նայում ենք համաշխարհային աշխարհաքաղաքականությանը, մի բան հստակ է՝ աշխարհում հսկայական անորոշություններ կան։ Անորոշություններ կան՝ կապված Եվրոպայի ապագայի հետ՝ կապված «Բրեքսիթ»-ի հետ, ԱՄՆ-ում՝ առաջիկա ընտրությունների հետ կապված, Մերձավոր Արևելքում և շատ այլ վայրերում։ Աշխարհն այսօր լի է նոր կամ հնից եկող գաղափարներով։

Մեծ քանակությամբ պոպուլիզմ, ֆեյք լուրեր, թյուրըմբռնում։ Ի վերջո, ինչ է լինելու աշխարհի հետ։ Մենք կորցնում ենք ավելի ու ավելի շատ վստահություն, կորցնում ենք երկխոսելու կարողությունը։ Այս տեսնակյունից «Մտքերի գագաթնաժողովն» ասես փոքր տապան լինի։ Այսօր սա Նոյի տապանը չէ, հայկական տապան է, որտեղ մարդիկ գալիս են քննարկելու, թե ինչպես ենք փրկելու մոլորակը։ Եվ սա շատ կարևոր է։

Ես շատ ուրախ եմ՝ ունենալ մոլորակի ապագայի մասին այս փոքր տապանն այստեղ՝ Հայաստանում։ Ի՞նչ է այն տալու Հայաստանին։ Կարծում եմ՝ շատ կարևոր է սկսել լսել, թե ինչ է ասում աշխարհը։ Սկսել «Մտքերի գագաթնաժողով»-ին տալ հիմնական հարցը՝ ի՞նչ է կատարվում այս աշխարհում, ի՞նչ անել և ինչպե՞ս անել։ Սրանք գլոբալ հարցեր են, սակայն դրանք առնչվում են նաև Հայաստանին։

Ո՞ւր ենք մենք շարժվում՝ որպես Հայաստանի Հանրապետություն, որպես ժողովուրդ և ի՞նչ ու ինչպե՞ս պետք է անենք։ Մեզ համար իմանալը, թե ուր է շարժվում աշխարհը, որտեղ է աշխարհը լինելու 20-30 տարի անց, շատ կարևոր է՝ ունենալու մեծ ծրագիրն ու գծելու մեր ուղին, իմանալու ինչ ու ինչպես անել։ Սա կարևոր է Հայաստանի համար։ Կարևոր է նաև, քանի որ «Մտքերի գագաթնաժողովի» և մի շարք այլ գագաթնաժողովների շնորհիվ աշխարհն ավելի շատ բան կիմանա մեր մասին, իսկ մենք ավելի շատ բան՝ աշխարհի մասին։

Ուստի, ևս մեկ անգամ շնորհակալություն, Թիերի´, այս հնարավորության համար՝ բերելու «Մտքերի գագաթնաժողովը» Հայաստան։ Ուզում եմ ասել մեր հյուրերին, որ այս տարի մենք ունենալու ենք երկու կամ երեք այլ մեծ իրադարձություն մեր երկրում։ Հայաստանը հյուրընկալելու է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մեծ մասնագետների և այլն։ Ես ասում եմ քեզ այս մասին, Թիերի՝ հուսալով, որ Հայաստանի «Մտքերի գագաթնաժողովը» մշտական կդառնա, և մենք ամեն տարի կկազմակերպենք»,- ասել է նախագահն իր ելույթում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

17:04 22.11.2024

Տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի հերթական հանդիպումը

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Կանաչ Հայաստան» հարթակի քաղաքականությունների երկխոսության շարքի 5-րդ նիստը՝ ուղղված կլիմայական փոփոխություններին ընդառաջ աղետների ռիսկի նվազեցման ուղղությամբ առկա բացերի և քաղաքականությունների լավարկման հնարավորությունների վերհանմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին […] ...

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

16:57 22.11.2024

Ավստրալիան պայքարից դուրս թողեց ԱՄՆ-ին. Դևիսի գավաթ

Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Ավստրալիայի հավաքականը 2-1 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի թիմին։ Առաջին խաղում աշխարհի 77-րդ ռակետ Թանասի Կոկինակիսը (Ավստրալիա) 6-1, 4-6, 7-6 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ Բեն Շելթոնի (21-րդ ռակետ) նկատմամբ։ Հաշվի հավասարակշռությունը վերականգնեց աշխարհի չորրորդ ռակետ Թեյլոր Ֆրիցը, որը 6-3, 6-4 հաշվով պարտության մատնեց Ալեքս Դե Մինորին (9-րդ ռակետ)։ Վճռորոշ դարձավ զուգախաղի […] ...

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

16:50 22.11.2024

ՃՏՊ Սիսիան-Կապան ավտոճանապարհին․ կա զոհ

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:10-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շամբի ՀԷԿ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատարն ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Սիսիան-Կապան […] ...

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

16:40 22.11.2024

ՄԱԿ-ը կոչ է արել համագործակցել ՄՔԴ-ի հետ Նեթանյահուի ձերբակալության օրդերից հետո

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի հարցերով հատուկ զեկուցող Բեն Սաուլը բոլոր երկրներին կոչ է արել համագործակցել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ՝ կալանքի օրդերները կիրառելու համար։ «Ես կոչ եմ անում բոլոր երկրներին համագործակցել դատարանի հետ՝ ապահովելու ձերբակալության օրդերների կատարումը», – գրել է նա X-ում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար […] ...

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

16:33 22.11.2024

«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»

Լևերկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը ցանկանում է կարիերան շարունակել անգլիական «Մանչեսթեր Սիթիում»։ Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 120 միլիոն եվրո։ 21-ամյա ֆուտբոլիստը մտադիր է փոխարինել բելգիացի կիսապաշտպան Քևին Դե Բրույնեին, որն այս մրցաշրջանի վերջում կարող է հեռանալ անգլիական ակումբից։ Ֆլորիան Վիրցը մտավախություն ունի, որ մշտական տեղ չի ունենա Մադրիդի «Ռեալի» ու Մյունխենի «Բավարիայի» մեկնարկային […] ...

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

16:26 22.11.2024

Կասեցվել է թռչնամսի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ստուգումների արդյունքում կասեցվել է «Ոսկե հավիկ պլյուս» ՍՊԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասի գործունեությունը: (Կոտայքի մարզի, գ. Նոր Գեղի)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները տեղում անցկացրել են մանրակրկիտ ստուգումներ և նմուշառում ամբողջական հավի և կրծքամսի խմբաքանակներից։ Լաբորատոր փորձաքննությունը ցույց է տվել, որ ամբողջական հավի մսի նմուշը ամբողջական հավի մսի նմուշը մանրէաբանական […] ...

BACK_TO_TOP