Հայտնի ու անհայտ մեղուները․ սենսացիոն բացահայտումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+10.09 oC

Հայտնի ու անհայտ մեղուները․ սենսացիոն բացահայտումներ

21:15 16.06.2019

Զարմանահրաշ աշխարհ: Գիտնականների սենսացիոն հայտնագործությունը ստիպում է է՛լ ավելի սիրել ու հարգել թաղանթաթևավորների դասին պատկանող մեղուներին:

Վերջերս բրիտանացի գիտնականները պարզել են, որ, 0․1 գրամ քաշ ունեցող մեղուներից յուրաքանչյուրի մեջ ապրում է բնածին մաթեմատիկոս. մեղուներն իրենց հիմնական ֆունկցիայից զատ, ունակ են ոչ միայն ճանաչել թվերն ու խորհրդանիշները, հաշվել ու համադրել դրանք, այլև լուծել բարդ մաթեմատիկական խնդիրներ:

Մեղուներն արագ և ճշգրիտ հաշվարկում են  ծաղկից ծաղիկ , ապա նաև` փեթակ վերադառնալու ամենակարճ ճանապարհը: Դա այն դեպքում, երբ յուրաքանչյուր օր ստիպված են կաթուկ ու ծաղկափոշի կուտակելու համար փեթակից 2 և ավելի կմ հեռանալ ու ետ վերադառնալ մի քանի անգամ ՝ կրելով իրենց քաշից ծանր բեռ: Ինչպե՞ս է դա լուծում մեղվի՝ հյուլեի չափ ուղեղը, մնում է ենթադրել:

Ըստ Միչիգանի համալսարանի գիտնականնեերի՝ մեղուները որոշ առումով մաթեմատիկա ավելի շատ էին հասկանում, քան միջնադարյան եվրոպացիները: Նրանց համոզմամբ՝ մեղուներն ի վիճակի են հասկանալ զրոյի հայեցակարգը՝ որպես թվերից ամենափոքրը: Միջնադարում՝ մասնավորապես Հռոմում, մարդիկ նման հայեցակարգը համարել են «վերացական»: Ահա, թե ինչու չկան զրոյին համապատասխանող հռոմեական թվեր: Զրոյի գաղափարը Եվրոպա է «ներմուծվել» Հնդկաստանից:

Հետաքրքիր են նաև Մելբուռնի համալսարանի փորձագետների դիտարկումները: Նրանք սովորեցնում էին մեղուներին որոշակի պատկերներ-խորհրդանիշներ հարաբերակցել կոնկրետ առարկաների քանակի հետ: Փորձաքննությունը ցույց տվեց, որ մեղուները կարողանում են մտապահել, որ փորձարկման ենթակա խորհրդանիշները համապատասխանում են թվերին և հակառակը՝ թվերը՝ խորհրդանիշներին: Սակայն, նանք դրանք ընկալում էին որպես իրարից տարբեր 2 ասոցիացիաներ:

Գիտնականների կարծիքով՝ դա այն իրողության հետևանքն է, որ մեղուների մոտ խորհրդանիշների վերլուծությունն ու ընկալումը տեղի է ունենում ուղեղի տարբեր կիսագնդերում:

Գիտնականները մեղուներին համարում են աշխարհում ամենաաշխատասեր միջատները: Վերջին 50 միլիոն տարիների ընթացքում ոչ մի միջատ նրանցից զատ չի կարողացել անել այն, ինչ մեղուներն անում են իրենց փեթակներում, երբ նրանց թիվը մի փեթակոմ կարող է տատանվել 20-50 հազարի:

Փեթակում մեղուները հստակ դասակարգմամբ բաժանված են երեք խմբի՝ մայր մեղու, բոռեր ու աշխատող մեղուներ: Յուրաքանչյուր խումբը բնազդով, թե գիտակցաբար հստակ կատարում է իր պարտականությունները:

Առաջին 2 խմբերի ֆունկցիան փեթակում ժառանգության ապահովումն է: Մայր մեղուն ընտանիքում գերակա դիրքը կարող է պահպանել 8-9 տարի՝ մինչև վերարտադրության ֆունկցիայի նորմալ գործունեությունը: Հակառակ դեպքում՝ գահընկեց էին անում՝ ընտրելով նորին: Բոռերին փեթակում հանդուրժում էին մինչև մայր մեղվի հետ նրանց զուգակցվելը, որը տեղի էր ունենում օդում՝ թռիչքի ժամանակ: Ի դեպ, դրանից հետ բոռերն անմիջապես սատկում էին՝ նրանց սերմնախողովակը թռիչքի ընթացքում պոկվում էր՝ մի որոշ ժամանակ կցված մնալով մայր մեղվին: Բեղմնավորման գործընթացին չմասնակցած բոռերին զինվոր մեղուները արգելում էին մուտքը փեթակ՝ դատապարտելով նրանց սովամահության:

                                 

Փեթակում մեղվարտադրության բարդ պրոցեսը դրված էր աշխատող մեղուների վրա: Դրանք չզարգացած սեռական օրգաններով էգերն են։ Վերջիններս, իրենց 35-40-օրյա կարճատև կյանքի ընթացքում կարողանում են գերազանց լուծել բարդ խնդիրներ․ կյանքի 1/3-ն ապրելով փեթակում` կառուցում էին հարյուրավոր մեղվախորշեր, դրանք մոմակալում՝ պատրաստելով մայր մեղվի ձվադրման համար, կերակրում, խնամում թրթուռներին, մեղրի հասունացման համար ապահովում պահանջվող խոնավությունն ու ջերմությունը: Եվ միայն  իրենց կյանքի վերջին 7-10-րդ օրերին էին զբաղվում մեղրարտադրությամբ:

Այստեղ ևս ժամանակն օպտիմալ օգտագործելու նպատակով՝  հաշվարկում  ծաղկից ծաղիկ , ապա նաև սեփական փեթակ վերադառնալու ամենակարճ ճանապարհը:

 

Գիտնականներն առանձնացրել են մեղուների 100 առանձնահատկություններ.

«Մեղր» բառը Աստվածաշնչում հանդիպում է  ավելի քան 50 անգամ: Աստվածաշնչում կան բազմաթիվ հղումներ մեղվապահների և հասարակության միջև հարաբերությունների վերաբերյալ. մեղվաբուծությամբ պետք է զբաղվեին քաղաքից դուրս՝ մարդկանցից հեռու: Մեղվապահներն ունեին որոշ իրավունքներ և պարտականություններ. օրինակ, հարևանի ծառի վրա բնավորված մեղվաընտանիքը համարվում էր նախկին տիրոջ սեփականությունը, որն իրավունք ուներ կտրել ու տանել մեղուների պարսը:

-Հնագույն Եգիպտոսում մեղրը օգտագործվում էր զմռսելու համար, իսկ հին Հունաստանում՝ որոշ մթերքների, մասնավորապես՝ մսի պահածոյացման համար, ի դեպ, այսօր էլ հասունացած մեղրը մեղուները զմռսում են մեղվամոմով: Պեղումների ժամանակ գտել են հազար տարվա նման ձևով զմռսված մեղր, որը համային որակները չէր կորցրել։

-Մեղրը բարձր կալորիականությամբ խտացված մթերք է, որն իր բաղադրությամբ մոտ է արյան պլազմային, իր քիմիական բաղադրությամբ զգալիորեն տարբերվում է սննդամթերքից: Մեղրի քիմիական և կենսաբանական բաղադրության մեջ մտնում են օրգանիզմի համար կարևոր 70-ից ավելի նյութեր ու տարրեր:

-Մեղուների տարիքն, ըստ տարբեր աղբյուրների,  50-200 մլն է: Մեղուները բնակվել են բոլոր մայրցամաքներում՝  Անտարկտիդայից բացի։

-Թրթուռներից ծնված առաջին էգ մեղուն ոչնչացնում էր բոլոր էգերին։

– Մեղուն միակ միջատն է, որն արտադրում է այնպիսի սնունդ, որոնք մարդիկ կարող են ուտել առանց լրացուցիչ մշակման: Մեղուներն օժտված են յուրահատուկ «ինտելեկտուալ ունակություններով», ինչպես նաև բնազդով։

-Մեղուները շատ վատ տեսողություն ունեն, չեն կարողանում տարբերակել օբյեկտները 1.5 մետր հեռավորության վրա, սակայն սուր հոտառության շնորհիվ հեշտությամբ գտնում են այն:

-Ձմռանը՝ չսառչելու և մայր մեղվին տաքացնելու համար, մեղուները նրա շուրջ գնդաձև շրջան են մազմում և ձմռան ողջ ընթացքում շարժվում՝ ջերմություն հաղորդելով նրան և իրենց։

-Մեղուները հոտառության առումով  չեմպիոն են: Նրանք հոտերը ընկալում ու տարբերակում են 1000 անգամ ավելի լավ, քան մարդիկ, իսկ  ծաղիկների բույրը՝ ավելի քան 2 կմ հեռավորությամբ: Հաղորդակցվում են միմյանց հետ մարմնի շարժումներով (մեղուների պարերով) ևիրենց իսկ արտադրած բուրող նյութերով` ֆերոմոնով:

                      

 

-Մեղվամոմից, մեղվահացից, ծաղկափոշուց, կաթից, թույնից ու մեղրից պատրաստած մթերքների բուժիչ հատկությունների մասին հիշատակել են դեռևս անտիկ շրջանի գիտնականները` 7-9 հազար տարի առաջ: Մեղվաբուժությունը զարգացած էր Ասորեստանում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Հին Հունաստանում, Հռոմում, Պաղեստինում, Սաուդյան Արաբիայում, Հայաստանում:

-Մեղուները գերադասում  են սատկել ազատության մեջ

-Մեղուների օդային մանևրումները գերազանցում  են մեր  ամենաժամանակակից գերարագ  ինքնաթիռների նվաճումները

-2013 թ.-ին Սենթ Լուիսում գտնվող Վաշինգտոնի բժշկական համալսարանի գիտնականները մշակել են ՄԻԱՎ բջիջների դեմ հարձակման միջոց՝ օգտագործելով մեղվաբուծության մեջ գտնվող հզոր տոքսինը։

-Մեղրը պարտադիր կարգով ընդգրկված է տիեզերագնացների սննդակարգում։

-Գիտնականները մեղուներին սովորեցրել են գտնել պայթուցիկ սարքեր։

 

 

Աստվածաշնչում կան բազմաթիվ հղումներ մեղվապահների իրավունքների և պարտականությունների մասին: Օրինակ՝ հարևանի ծառի վրա բնավորված մեղվաընտանիքը համարվում էր նախկին տիրոջ սեփականությունը, որ իրավունք ուներ կտրել-տանել հարևանի ծառի ճյուղը, որի վրա բնավորվել էր մեղուների պարսը:

Մեղուները հայտնի են եղել նաև քարե դարում: Երբ են մեղուներ սկսել պահել տնային պայմաններում`հայտնի չէ:  Իսպանիայի քարանձավներում մոտ 8 000 տարի առաջ արված ժայռապատկերներում պատկերված  մարդը բարձրանում է ծառը՝ վայրի մեղուների փեթակից մեղր հանելու: Հին Եգիպտոսում մեղվապահությունը հայտնի էր  մ.թ.ա. III հազարամյակից: Այդ զբաղմունքն այնքան հարգի էր, որ եգիպտական փարավոններից մեկին կոչել էին մեղուների տիրակալ: Իսկ հին հույները մեղրն անվանում էին «աստվածների շնորհ»:

1968թ. մի խումբ հայ և ռուս հնագետներ Ղարաբաղի Ազոխ քարանձավում պեղումների ժամանակ հայտնաբերել էին կավե սափորներ, որոնց վրա մեղուներ էին պատկերված: Ըստ գիտնականների՝ դրանց տարիքը մոտ 150 հազար տարի է: Այսօրվա դրությամբ, այդ գտածոն մեղուների հետ մարդկությանը ծանոթ լինելու ամենահին վկայությունն է:

Հայաստանն ընդունված է համարել մեղվաբուծության հնագույն կենտրոններից մեկը: Այդ են վկայում պեղումների ժամանակ քարանձավներում մեղուների պատկերով հայտնաբերված նկարները , հայկական մետաղադրամները, կնիքներն ու մատանիները: Հայկական մեղուն ունի վառ դեղին գունավորում, շատ դիմացկուն է, դիմանում է ծարավին, ինչը, հավանաբար, բացատրվում է նրա բաց գունավորմամբ:

Ռեկորդակիր է բոլոր մեղրատուների մեջ իր երկար կնճիթով` 7․2 մմ-ից մինչև 8 մմ,ինչը թույլ էր տալիս նրան նեկտար ստանալ գրեթե ցանկացած բույսից, նույնիսկ՝ ամենախորը ծաղկաբաժակ ունեցող ծաղիկներից, ինչն էլ ավելի արժեքավոր էր դարձնում նրա տված մեղրը:

Հայկական մեղվաբուծության մասին իրենց աշխատություններում նշել են անտիկ շրջանի բազմաթիվ պատմիչներ` Քսենոֆոնտը, Ստրաբոնը (I դար մ.թ.ա.), Էլիան, հռոմեացի պատմիչ Դիոդորոս Սիցիլիացին, հայ պատմիչներից՝ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Եզնիկ Կողբացին և այլք:

Հին  Հայաստանում մեղուները նաև որպես զենք են ծառայել: Ամրոցներում մեղվանոցներ կային, որտեղ պահվում էին հատկապես «չար» դեղին մեղուներ: Ճյուղերից հյուսված մեղվափեթակները պարսպից նետում էին ամրոցը պաշարած թշնամու վրա: Չդիմանալով կատաղած մեղուների հարձակմանը` նրանք նահանջում էին: Իմանալով հայկական մեղվի առանձահատկությունների մասին` արաբները, պարսիկներն ու մոնղոլները Հայաստան արշավանքների ժամանակ գողանում էին փեթակները:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

19:20 24.11.2024

Իրանը Ժնևում ծրագրում է միջուկային համաձայնագրի շուրջ բանակցություններ․ Kyodo

Իրանը մտադիր է նոյեմբերի վերջին բանակցություններ վարել Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի և ԵՄ ներկայացուցիչների հետ միջուկային համաձայնագրի երկարաձգման հարցի շուրջ, կիրակի հայտնել է Kyodo-ն՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ բանակցությունները Ժնևում տեղի կունենան նոյեմբերի 29-ին։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Ակնկալվում է, որ քննարկման մասնակիցները կքննարկեն Իրանի միջուկային ծրագիրը և ԵՄ-ի կողմից վերջերս […] ...

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

19:00 24.11.2024

ՄԿՈՒ-ներում 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են․ կառավարություն

ՄԿՈՒ-ներում ոսկերչություն, խոհարարություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն դասավանդող 361 մասնագետ կարողությունների զարգացման դասընթացներն արդեն անցել են, այժմ պատրաստվում են ստուգատեսի, հայտնում է ՀՀ կառավարությունը։ Առնվազն 60 տոկոս արդյունք ցույց տվածների դրույքային աշխատավարձը կբարձրանա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Կատարվել է քահանայական  ձեռնադրություն

18:40 24.11.2024

Կատարվել է քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 24-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց քահանայական ձեռնադրություն, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։ Պատարագիչն էր Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող վեց սարկավագներ: Սուրբ Պատարագի […] ...

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

18:20 24.11.2024

«Բերթ» փոթորկի առաջացրած ջրհեղեղների հետևանքով Ուելսում երեք մարդ է զոհվել

«Բերթ» փոթորիկը, որն ուղեկցվում է անձրևով, թաց ձյունով և ուժեղ քամիներով, հանգեցրել է Ուելսի մի քանի շրջաններում ջրհեղեղի, երեք մարդ զոհվել է, հազարավոր տնային տնտեսություններ մնացել են առանց էլեկտրականության և նկատվել են տրանսպորտի հետ կապված խնդիրներ, կիրակի հաղորդել է Sky News-ը: Հեռուստաալիքի տվյալներով՝ տեղի իշխանությունները ստեղծված իրավիճակն աննախադեպ են անվանում։ Երեկ ոչ միայն Ուելսում, այլև […] ...

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

18:00 24.11.2024

ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ

Նոյեմբերի 24-ին, ժամը 13:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel» (վարորդ՝ Է. Հ., ծնված 2005 թ․) և «Toyota» (վարորդ՝ […] ...

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

17:40 24.11.2024

Իրանը հայտարարել է ուրանի հարստացման համար առաջադեմ ցենտրիֆուգների գործարկման մասին

Իրանը շահագործման է հանձնել ուրանի հարստացման նոր առաջադեմ ցենտրիֆուգներ, կիրակի օրը հայտարարել է Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Նրա խոսքով՝ Իրանի իշխանություններն այս քայլին են դիմել՝ ի պատասխան վերջերս ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի նիստում հակաիրանական բանաձևի ընդունմանը։ «Իրանի պատասխանը հիմնված է փոխադարձության սկզբունքի վրա, քանի որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհուրդն օգտագործվել է անարդար քաղաքական նպատակներով»,- ասել է […] ...

BACK_TO_TOP