22:42 07.06.2019
Թերեզա Մեյը պաշտոնապես վայր է դրել Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության ղեկավարի լրազորությունները: Նա այդ մասին հայտնել է համապատասխան խորհրդարանական կոմիտեին: Կոմիտեն իր հերթին հայտարարել է թեկնածուների առաջադրման մասին: Թեկնածություններն ընդունվելու են երկուշաբթի՝ Գրինվիչի ժամանակով ժամը 17-ից: Հրաժարականը ենթադրում է նաև հեռացում վարչապետի պաշտոնից, սակայն Մեյը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև կուսակցության նոր լիդերի, հետևաբար՝ նոր վարչապետի ընտրությունը:
Brexit-ը փորձաքար դարձավ Թերեզա Մեյի համար: Սկսած գործընթացը նա այդպես էլ չկարողացավ հասցնել ավարտին: Մեկը մյուսի հետևից մերժվեցին այն փաստաթղթերը, որոնք ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի անջատման, այսպես ասած, փափուկ մեխանիզմներ էին ապահովելու: Վարչապետի հրաժարականը պահանջող կոչեր հնչեցին: Մեյը ինքը խոստացավ հրաժարական տալ, եթե ընդունեն փաստաթուղթը: Նրա առաջարկած փաստաթղթերը մերժվեցին, ինքն էլ ստիպված հայտարարեց, որ հեռանում է: Այդ մասին նա առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց մայիսի 24-ին՝ հազիվ զսպելով արցունքները:
«Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ասել է Թերեզա Մեյը:
Հենց այդ օրը նա հայտարարեց՝ հունիսի 7-ին, այսինքն՝ այսօր հեռանալու մասին:
Նա դեռ կկատարի իր պարտականությունները վարչապետի պաշտոնում, քանի դեռ ղեկավարող Պահպանողական կուսակցությունը նոր առաջնորդ չի ընտրել: Հավակնորդներն այս պահին 7-ն են, ըստ հարցումների, ցուցակը գլխավորում է Լոնդոնի նախկին քաղաքապետ, Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար 54-ամյա Բորիս Ջոնսոնը, որը ժամանակին առաջնորդում էր Եվրամիությունից դուրս գալու արշավը: Ջոնսոնը հայտարարել է, որ փաստաթղթով, կամ առանց դրա Մեծ Բրիտանիան կհեռանա ԵՄ -ից:
Վարչապետի մյուս թեկնածուն Մեյի կաբինետում Brexit-ի հարցով նախկին նախարար, 45-ամյա Դոմինիկ Ռաաբն է, որն այդ պաշտոնը զբաղեցնելուց հինգ ամիս անց հրաժարական ներկայացրեց Մեյի հետ գաղափարական հակասությունների պատճառով:
Գործարքով կամ առանց գործարքի ԵՄ-ից հեռանալու մասին էր հայտարարել նաև Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը, որը ևս վարչապետի պաշտոնի հավակնորդ է: Ավելի վաղ Պահպանողական կուսակցությունը գլխավորելու ցանկություն էին հայտնել առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով նախարար Մեթ Հենկոկը, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, միջազգային զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մակվին, խորհրդարանական Գրեմ Բրեյդին:
Պահպանողական կուսակցության նոր առաջնորդի, հետևաբար նոր վարչապետի ընտրության գործընթացը կսկսվի երկուշաբթի, երբ թեկնածուները պաշտոնապես առաջադրվեն: Գործընթացը կտևի մոտ 6 շաբաթ: Բրիտանական լրատվամիջոցները չեն բացառում, որ կառավարության նոր ղեկավարի անունն անակնկալ լինի:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...