17:47 07.06.2019
Մարդասպանների ազգությունը չպետք է ազդի հայ-ռուսական հարաբերությունների վրա: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում՝ պատասխանելով Sputnik Armenia-ի լրագրողի հարցին՝ անդրադառնալով Մերձմոսկվայում ռուս հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության դեպքին, որի սպանության մեջ կասկածվողը հայ է:
«Իհարկե, գիտեք, դա ողբերգություն է: Ես իմ ցավակցությունն եմ հայտնում սպանվածի ընտանիքին և ընկերներին, քանի որ, ինչպես դուք նշել եք, դա ազդում է մեր հարաբերությունների վրա»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ այս թեմայով նաև կան շահարկումներ, քանի որ և՛ Հայաստանում և՛ Ռուսաստանում կա կրիմինալ.
«Կան մարդիկ, որոնք իրականացնում են իրավախախտումներ և սպանություններ և՛ Հայաստանում, և՛ ՌԴ-ում, սակայն դա որևէ կերպ չպիտի ազդի մեր հարաբերությունների վրա: Սա սկզբունքային դիրքորոշում է և էական չէ, թե որ ազգության ներկայացուցիչը այն կիրականացնի»:
Փաշինյանը հիշեցրել է վերջերս Գյումրիում ՌԴ զինվորականի կողմից կնոջ սպանության դեպքը և նշել, որ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ խուսափել են այս ամենին քաղաքական ենթատեքստ տալ:
«Սա ոչ մի ձև կապված չէ մեր հարաբերությունների հետ, քանի որ, եթե սա կապված լիներ մեր հարաբերությունների հետ, ոչ ոք ոչ ոքի չէր սպանի, քանի որ մենք ունենք ամուր, եղբայրական, ռազմավարական հարաբերություններ»,- ասել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 24-ամյա Բելյանկինը սպանվել է Մերձմոսկվայում կռվի հետևանքով: Դրանից հետո ձերբակալվել են Սուրեն Մարկոսյանը, Նարեկ Ստեփանյանը և Սերգեյ Խոջոյանը: Խոջոյանը մեղադրվում է սպանության մեջ, մյուս երկուսը` խուլիգանության (Ստեփանյան և Մարկոսյան):
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...