13:01 07.06.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հանդիսանում է իր ամենամեծ երկրպագուն, գրում է Fox News-ը:
Թրամփի խոսքերով՝ իր նախագահության ընթացքում 15 տարվա մեջ առաջին անգամ դաշինքի բյուջե ներդրումները դադարել են կրճատվել և կտրուկ աճել են:
«Քարտուղար Սթոլթենբերգը, հավանաբար, իմ ամենամեծ երկրպագուն է, օրեր առաջ նա հանդես է եկել ելույթով: Նա ասել է, որ առանց Դոնալդ Թրամփի հավանաբար չէր լինի ՆԱՏՕ-ն»,- ասել է Թրամփը:
Նա հավելել է, որ դաշինքի մյուս երկրներն արդեն ավելի քան 100 միլիարդ դոլար են ուղղել ՆԱՏՕ-ի բյուջե:
18:19 09.04.2025
ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարինՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Արկադի Չերչինյանին։ Արկադի Չերչինյանը հիմնադրամի գործադիր տնօրեն է ընտրվել ապրիլի 8-ին տեղի ունեցած «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել հիմնադրամի նախկին ղեկավար Արմեն Զոհրաբյանին կատարած աշխատանքի համար, այնուհետև շնորհավորել է Արկադի Չերչինյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք։ Չերչինյանը […] ...
18:12 09.04.2025
ԿԸՀ արտահերթ նիստում Վիլեն Գաբրիելյանի մանդատը տրվել է Արտյոմ ՄեհրաբյանինԿենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 8-ին ստացել է Ազգային Ժողովի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին ԱԺ նախագահի արձանագրությունը։ Հանձնաժողովն ապրիլի 9-ի արտահերթ նիստում արձանագրել է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տրամադրվել է կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասին հերթական հաջորդ թեկնածու Արտյոմ Ղուկասի Մեհրաբյանին։ Մինչ […] ...
18:06 09.04.2025
Հայաստանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժությունԱպրիլի 9-10-ը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումներն անցկացնելու են համատեղ զորավարժություն: ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումը զորավարժությունն անցկացնելու է Հայաստանի տարածքում, ԻԻՀ ԶՈՒ ստորաբաժանումը՝ Իրանի տարածքում: Զորավարժությունը ենթադրում է Հայաստան-Իրան պետական սահմանին տեղակայված սահմանային անցակետերի վրա պայմանական ահաբեկչական խմբերի հարձակումը չեզոքացնելու գործողություններ: ...
17:54 09.04.2025
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...
17:48 09.04.2025
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...