09:52 07.06.2019
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն այսօր հրաժարական կտա Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոնից, ինչպես այդ մասին հայտնել էր շաբաթներ առաջ: Նա նշել էր, թե ցավում է, որ այդպես էլ հնարավոր չեղավ համաձայնության հասնել Brexit-ի փաստաթղթի հարցում:
«Ես արել եմ ինձնից կախված ամեն ինչ, որ պատգամավորներին համոզեմ՝ աջակցել այդ գործարքը: Ցավոք, ես չհասցրի»,- ավելացրել է Մեյը:
Թերեզա Մեյը, սակայն, կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչև նոր ընտրություններ: Դրանց պաշտոնական մեկնարկը կտրվի առաջիկա երկուշաբթի, երբ կառաջադրվեն կուսակցության ղեկավարի թեկնածուները: Ընդհանուր առմամբ, այդ գործըթնացը կտևի մոտ 6 շաբաթ: Ֆավորիտ թեկնածուներից են համարվում ԱԳ ներկայիս ղեկավար Բորիս Ջոնսոնը և Թերեզա Մեյի կաբինետում Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը, որը ժամանակին հրաժարական տվեց Մեյի հետ գաղափարական անհամաձայնության պատճառով:
Մինչ այդ արդեն հայտնի էր դարձել, որ բրիտանացի քաղաքական գործիչների թիվը, ովքեր բացահայտ հայտարարել են իշխող Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի վարչապետի պաշտոնին իրենց թեկնածությունների առաջադրման մասին, հասել է 7-ի։ Իր մտադրությունների մասին վերջինը հայտնել է Համայնքների պալատի նախկին առաջնորդ Անդրեա Լիդսոմը Sundy Times-ի էջերում։ Նա նշել է, որ իր հաղթանակի դեպքում երկիրը կլքի Եվրամիությունը հոկտեմբերին՝ գործարքով կամ առանց գործարքի։
Ավելի վաղ Պահպանողական կուսակցությունը գլխավորելու ցանկություն էին հայտնել առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով նախարար Մեթ Հենկոկը, ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնը, միջազգայն զարգացման հարցերով նախարար Ռորի Ստյուարտը, աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախկին նախարար Էսթեր Մակվին, խորհրդարանական Գրեմ Բրեյդին և Brexit-ի հարցով նախկին նախարար Դոմինիկ Ռաաբը։
Հիշեցնենք, որ Թերեզա Մեյը հրաժարականի մասին հայտարարեց մայիսի 24-ին:
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 09.04.2025
Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...