Մելանյա Թրամփի նորաձև դիվանագիտությունը Ասիա կատարած այցելության ընթացքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+16.09 oC

Մելանյա Թրամփի նորաձև դիվանագիտությունը Ասիա կատարած այցելության ընթացքում

14:47 13.11.2017

Եթե Դոնալդ Թրամփը իր միջազգային այցելությունների ժամանակ ելույթներով և հանդիպումներով է քաղաքական դիվդենտներ հավաքում, ապա Մելանյա Թրամփն էլ զբաղված է իր նորաձևության դիվանագիտությամբ(fashion diplomacy) կերպար ձևավորել միջազգային հանրության մոտ:

Իր բոլոր հանդիպումներին Մելանյա Թրամփը աշխատում է լինել առաջին հերթին ոճային, աչք գրավող և ամենակարևորն է սկանդալային իրավիճակներից ցանականում է խուսափել: ԱՄՆ նախագահի 12 օրյա Ասիա այցելության շրջանակներում ԱՄՆ առաջին տիկնոջ ոճաբանները հստակ մտածված դիվանագիտություն են վարել և հենց դրա համար էլ  Մելանյայի բոլոր զգեստները հանգիստ կարելի է ամենաոճայինների շարքին  դասել:

Ճապոնիա

Առաջին կանգառը Ճապոնիան է: Այստեղ Մելանյա Թրամփը ինքնաթիռից իջնլիս կրում էր իտալական Fendi բրենդի բրդյա թեթև վերարկու: Իսկ երեկոյան Ճապոնիայի վարչապետի և տիկնոջ՝ Գինզա Ուկաի Տեի հետ  ընթրիքի ժամանակ Մելանյա Թրամփը կրում էր ֆրանսիացի ոճաբան Herve Pierre-ի մոդելավորած սև վերարկուն: Հատկանշական է, որ այդ ընթրիքին երկու առաջին տիկիններն էլ սև էին հագել: Միգուցե սա նույնպես դիվանագիտական քայլ է:

Ճապոնիա այցելության երկրորդ օրը Մելանյան ընտրել էր 3000 եվրո արժողությամբ Dior բրենդի զգեստը և համադրել էր 500 եվրո արժողությամբ Manolo Blahnik հայտնի ապրանքանիշի թավշյա բարձրակրունկների հետ: Այս զեշգեստով նա այցելեց Տոկիոյի միջնակարգ դպրոցներից մեկը: Իսկ երեկոյան պաշտոնական ճաշկերույթին նա ներկայացավ Valentino-ի կարմիր բամբակյա զգեստով և Manolo Blahnik-ի ադամանդյա ականջօղերով:

Հարավային Կորեա

Սեուլի օդանավակայանում ԱՄՆ առաջին տիկինը կրում էր իսպանական Delpozo բրենդի 3535 եվրո արժողությամբ վերարկու և այն  համադրել էր Christian Louboutin-ի յասամանագույն բարձրակրունկների հետ: Օդանավակայանում կարճ համբույրով հրաժեշտ տվեց ամուսնուն և նրանց հաջորդ հանդիպումը արդեն երեկոյան խնջուքին էր:

Երեկոյան ընթրիքին Մելանյան համեմատաբար ավելի համարձակ տարբերակ էր ընտրել՝ հանգնելով ժանյակապատ հագուստ: Պետական ճաշկերույթը տեղի է ունեցել Սեուլի Կապույտ տանը:

Չինաստան

Հաջորդ կանգառը Պեկինն էր: Իսկ ԱՄՆ առաջին տիկինը էլի սև երագի մեջ էր՝ back to black:

Նախկին մոդելը Ասիա կատարած իր 12 օրյա  այցելության ընթացքում օրինակելի ներկայություն ապահովեց, ելույթ ունեցավ զանազան ամբիոններից և իր առաջին տիկնոջ աշխատանքը կարելի է ասել պատշաճ կատարեց: Վիետնամ այցելությունից հետո Տեր և Տիկին Թրամփները այժմ գտնվում են Ֆիլիպիններում, այնպես որ Մելանյա Թրամփը դեռ անելիքներ ունի նորաձևության դիվանագիտական դաշտում: 

Լիլիթ Խաչատրյան

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

16:00 25.11.2024

Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Տիգրան Բարսեղյանը հերթական գոլի հեղինակն է դարձելմ Բրատիսլավայի «Սլովանի» կազմում։ Սլովակիայի առաջնության 15-րդ տուրի արտագնա խաղում «Սլովանը» մրցել է «Կոշիցեի» դեմ։ Խաղն ավարտվել է 1-1 հաշվով: Ընթացիկ մրցաշրջանում Բարսեղյանը մասնակցել է 23 հանդիպման, դարձել 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: «Սլովանը» 35 միավորով առաջատարն է, «Կոշիցեն»` 18 միավորով 5-րդը: […] ...

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

15:52 25.11.2024

FT. ԵՄ-ն խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի ֆինանսավորման հարցում, եթե ԱՄՆ-ն հեռանա

Եվրամիությունը խնդիրներ կունենա ՆԱՏՕ-ի կառավարման և ֆինանսավորման հարցում, եթե Միացյալ Նահանգները դուրս գա դաշինքից։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Նրա գնահատականներով՝ Վաշինգտոնի հրաժարումը ձևաչափին մասնակցելուց կազդի դաշինքի գործառնական պլանավորման վրա, որն իրականացնում է Միացյալ Նահանգները։ Բացի այդ, պաշտպանական ծախսերի ավելացման պատճառով ԵՄ-ի պետական ​​պարտքը կաճի, իսկ առողջապահության ու կրթության ծախսերը կնվազեն, կարծում […] ...

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

15:46 25.11.2024

Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութը բեկումնային կլինի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ քաղցկեղի դեմ ռուսական պատվաստանյութի ներդրումը բեկումնային կլինի։ Երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովայի հետ։ Սկվորցովան խոսել է դեղամիջոցի վրա աշխատանքի մասին։ Նրա խոսքով՝ մոտ մեկ տարի անց FMBA քաղցկեղի դեմ պատվաստանյութը կարող է պատրաստ լինել օգտագործման։ «Դա բեկումնային կլինի»,- նշել […] ...

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

15:40 25.11.2024

Գուցե ես համաձայնեմ․ Ալվարեսն արձագանքել է Փոլի մարտահրավերին

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն, լեգենդար մեքսիկացի Սաուլ Ալվարեսն արձագանքել է ամերիկացի բլոգեր Ջեյք Փոլի մարտահրավերին։ Մեկ շաբաթ առաջ 27-ամյա Փոլն ԱՄՆ-ի Արլինգթոն քաղաքում տեղի ունեցած պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր ծանր քաշային կարգի աշխարհի նախկին անվիճելի չեմպիոն, 58-ամյա Մայք Թայսոնին և մարտահրավեր նետել Ալվարեսին: «Երբ ես ավարտում եմ […] ...

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

15:34 25.11.2024

DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters

Լիտվայի ավիացիոն վարչությունը հայտնել է, որ DHL ինքնաթիռի օդաչուները վթարից առաջ որևէ խնդրի մասին չեն հայտնել ավիադիսպետչերներին, հաղորդում է Reuters-ը: «Օդաչուները ավիադիսպետչերին չեն ասել ինքնաթիռի հետ կապված որևէ խնդրի մասին նախքան վթարը»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Վիլնյուսի օդանավակայանի մոտ վթարի է ենթարկվել գերմանական DHL բեռնափոխադրող ընկերության բեռնատար ինքնաթիռը։ […] ...

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

15:25 25.11.2024

Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի․ Հնդկաստանի ԱԳ նախարարը՝ ուկրաինական հակամարտության մասին

Հնդկաստանի պաշտոնյաները մշտապես կապի մեջ են Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ ուկրաինական հակամարտությունը երկխոսության միջոցով լուծելու ուղիներ գտնելու համար։ Այս մասին Հռոմում «Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի ժամանակ ասել է Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։ «Այս հակամարտության շարունակությունը լուրջ ապակայունացնող հետեւանքներ ունի, այդ թվում՝ Միջերկրական ծովի համար։ Ակնհայտ է, որ պատերազմի դաշտում լուծում չի գտնվի»,- ասել է նա։ […] ...

BACK_TO_TOP