Ոռոգման համար Սևանից ջրառ կկատարվի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Ոռոգման համար Սևանից ջրառ կկատարվի

13:16 06.06.2019

Այս տարի Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառի չափաքանակը սահմանվել է մինչեւ 170 մլն քմ: Այս մասին այսօր կառավարության նիստում հարց է բարձրացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Ջրառը նախատեսված է Արմավիրի, Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հա հողատարածքների համար:

Նախարարը նկատել է, որ այս տարի ձյունը, թեև քիչ էր, սակայն ջրամբարները բավարար չափով լցված են:

«Վերոնշյալ 4 մարզերի որոշ հատվածներ ջրելու համար, քանի դեռ նոր ջրամբարներ չենք կառուցել, առայժմ Սևանից 170 մլն խմ ջուր թողնելը կենսական անհրաժեշտություն է գյուղատնտեսության համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ 170 մլն խմ-ն ամբողջությամբ չօգտագործվի, կամ հավելյալ ջրառի կարիք չլինի, որը նախորդ տարիներին ունեցել ենք»,- ասել է նախարարը:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ իրենք այն չափաքանակն են սահմանում, որն օրենքով արդեն սահմանված է:

«Ամեն ինչ պետք է անենք, որ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չլինի: Դրա համար նախադրյալներ կան, բայց խնդիրն այն է, որ եղանակային պայմանները, ցավոք, մի փոքր ավելի անկանխատեսելի են լինում: Կարող է նախատեսվածից ավելի շոգ լինել, և պետք է ճկուն լինենք, որ այս իրավիճակներին արձագանքենք»,- ասել է վարչապետը:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին ջրամբարներում ջուր այլևս չի ավելանում, ընդհակառակը՝ գոլորշիացմամբ պայմանավորված պակասում է: Ու քանի որ ջրամբարներում ջուրն ավելի արագ է գոլորշիանում, քան Սևանա լճում, նախընտրելի է, որ նախ ջրամբարների ջուրն օգտագործվի, իսկ Սևանից ջրառը մի փոքր հետաձգվի: Ցոլակյանը նշեց նաև, որ իրենք առաջարկել էին, որ ընդամենը 140 մլն խմ ջրառ իրականացվի:

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ ասաց, որ ջրի պահանջարկը չի արտացոլում իրական պահանջարկը: «Հաշվարկները ներկայացվում են հեկտարներով, վերահսկող կառույցի՝ հանձնաժողովի դերն այստեղ կարևոր է: Եթե հանձնաժողովը լավ աշխատի, հնարավոր է` նույնիսկ կարիք չլինի այս ծավալի ջուր վերցնելու»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP