«Ամռանն օրգանիզմը ջրազրկվում է, դանդաղում է նյութափոխանակությունը, մարսողական համակարգի աշխատանքը, յուղոտ մթերքներն ավելորդ ծանրաբեռնվածություն են ստեղծում օրգանիզմի համար՝ բարդացնելով շոգի դեմ առանց այդ էլ դժվար պայքարը»,- կարծում են սննդաբանները:
Նրանք խորհուրդ են տալիս նախընտրել բուսական սնունդ և քիչ քանակությամբ կենդանական սպիտակուց: Արտերկրում գտնվելիս սննդաբաններն առաջարկում են հատապտուղ և միրգ գնելիս անպայման արտոնագիր պահանջել ու պարզել, թե որքան քիմիկատներ են պարունակում դրանք. պեստիցիդների ու քիմիկատների ավելցուկը կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել: