20:33 05.06.2019
Գյումրու դրամատիկական թատրոնի հրավերով այսօր Գյումրիում էր Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը, որը հանդիսատեսին ներկայացնելու է «Հաղթանակի գենեզիս» ներկայացումը, որը ոչ թե գեղարվեստական է, այլ վավերագրական։
Դերասաններն են խոստովանում, որ այս թատրոնում իրենք չեն խաղում, այլ ներկայացնում են իրենց կյանքի պատմությունները, հիմքում՝ դերակատարների հուշերն են։ Ներկայացման 3 հերոսների պատմությունները ծավալվում են 90-ականներին․ պատերազմ, տնտեսական, էներգետիկ ճգնաժամ և այլն։ Արցախի ամենաթեժ կետում, սահմանամերձ մի գյուղում ու մութ ու ցուրտ Երևանում մեծացած երեխաների պատմություններն են: 3 հերոսներին մարմնավորել են թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, տնօրեն Արման Նավասարդյանը, դերասան Վարշամ Գևորգյանը։ «Հաղթանակի գենեզիս» ներկայացումն արդեն ցուցադրվել է Մոսկվայում։
Ըստ հեղինակների՝ իրենց համար, կարելի է ասել, դժվար է եղել մարմնավորել իրենց իսկ կերպարները։ Ըստ թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանի՝ դա սովորական կերպար չէ, իր համար ավելի հեշտ կլիներ խաղալ Ռիչարդ 3-րդի դերը, քան այս ներկայացմանը մարմնավորել ինքն իր կերպարը։ Դժվարությունը հատկապես հարազատների ներկայությամբ խաղալն է, երբ նրանք գիտեն այն պատմությունները, որոնք ներկայացվում են բեմից։
Դերասան Վարշամ Գևորգյանի խոսքերով՝ իր պատմությունները հիմնականում պապից լսածների հիման վրա են հյուսվել։ Ասում է, որ պապը չէր հավատում, որ պատերազմը հայերը կարող են հաղթել։ Պատերազմի ու հաղթանակի վերաբերյալ այս ընկալումները, ըստ դերասանի, ընդհանրական են։
Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանը, ով ներկայացման մյուս հերոսն է, ասում է, որ ի սկզբանե, ներկայացումը որոշել էին վերնագրել պատերազմի խաղալիքներ, քանի որ օրինակ՝ արցախցի երեխաների խաղալիքները՝ ալազանը, գրադը ու մյուս զինատեսակների, այսպես ասած, «ասկոլկաներն» էին, բայց հետո, փոխվեցին մտադրությունները, քանի որ բեմադրությունը ոչ թե պատերազմի, այլ հաղթանակի մասին էր ու շատ կարևոր է, որ կարողանանք պահել այդ հաղթանակի ուժը, չթուլանանք։ Ըստ գեղարվեստական ղեկավարի՝ թատրոնի քաղաքականությունն էլ է նույնը՝ կամային ուժով, նաև հումորով կարողանալ հաղթել։
17:54 09.04.2025
Հայկ Կոնջորյանն ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպանինՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում ընդունել է Հայաստանում Կիպրոսի դեսպան Միքայել Մավրոսին: Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ` Հայկ Կոնջորյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական համագործակցությունը: Քննարկվել են առաջիկա ծրագրերի եւ գործակցության հեռանկարները: Դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ առկա բազմաշերտ ու խոր համագործակցության մակարդակը եւ այն զարգացնելու […] ...
17:48 09.04.2025
Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ նստաշրջանումՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում: Պատգամավորը նշել է. «Տիկի՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, ALDE խմբակցության անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Կանոնակարգի հանձնաժողովին վեհաժողովի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ մանրակրկիտ աշխատանքի համար: Սա զգայուն եւ կարեւոր գործընթաց է, որը վերաբերում է այս հաստատության գործառնությանը եւ թե ինչպես […] ...
17:42 09.04.2025
«Ռեալը» մտածում է Անչելոտիին հեռացնելու մասին«Ռեալը» ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` ավարտի համագործակցությունը գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի հետ, հաղորդում է Relevo-ն։ Աղբյուրի տեղեկություններով՝ «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղը դարձյալ ակտիվացրել է իտալացի մասնագետին հեռացնելու մասին քննարկումները։ «Ռեալը» մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է` փոխի գլխավոր մարզչին։ Անչելոտիին փոխարինելու հիմնական թեկնածուն Չաբի Ալոնսոն է։ ...
17:37 09.04.2025
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավարի հետԱպրիլի 8-ին աշխատանքային այցով Խորվաթիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի ԱԳՆ քաղաքական ծրագրավորման տնօրինության ղեկավար, Դուբրովնիկի համաժողովի համակարգող Անտուն Բուկլյաշի հետ: Դավիթ Կարապետյանը ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը: Զրուցակիցները քննարկել են «Երևանյան երկխոսության» և Դուբրովնիկի համաժողովի միջև համագործակցության հեռանկարները, կիսվել համաժողովների կազմակերպման փորձով: ...
17:30 09.04.2025
Հայաստան-Գերմանիա. ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության հռչակագիրՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի դաշնային նախարարության միջև ստորագրվել է մշակույթի ոլորտում համագործակցության մասին մտադրության համատեղ հռչակագիր: Փաստաթուղթը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
17:23 09.04.2025
«Չելսիի» նախկին ֆուտբոլիստը հարձակման է ենթարկվել«Լիվերպուլի» ու «Չելսիի» նախկին կիսապաշտպան Յոսի Բենայունը Թել Ավիվում հարձակման է ենթարկվել, գրում է The Sun-ը: Ապրիլի 6-ին անհայտ անձը մոտոցիկլով մոտեցել է իսրայելցի ֆուտբոլիստի տանը և ռումբ նետել դռան վրա: Բենայունը և նրա ընտանիքը չեն վնասվել: Նախկին ֆուտբոլիստը ենթադրում է, որ նրա վրա սխալմամբ են հարձակվել: «Սկզբում մտածեցի, որ գազի բալոն է և զանգահարեցի […] ...