Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր. Վանեցյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր. Վանեցյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

15:58 05.06.2019

«Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որ կփորձի ՀՀ-ում զենքի կամ այլ ապօրինի ու անօրինական գործողության արդյունքում կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, և ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին: Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր, եթե լինեն, կստանան համապատասխան հակազդեցություն»,- հունիսի 5-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, որ կլինեն ուժեր, ովքեր կարող են կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենին հարցրեցին նաև դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի մասին` հետաքրքրվելով, թե արդյոք հաջողվել է պարզել` դատավորները կապ ունեցե՞լ են ՀՀ 2-րդ նախագահի խափանման միջոցի փոփոխության հետ:

«Այդ հարցով դիմեք ԱԱԾ քննչական դեպարտամենտին, և թույլատրելիի սահմաններում դեպարտամենտը կպատասխանի Ձեզ»,- ասաց Վանեցյանը:

Անդրադառնալով ԱԱԾ հավելվածին` նա նշեց, որ ԱԱԾ աշխատակիցներն ու ինքը ևս օգտվում են դրանից:

«Զանգելուց ասում ենք ԱԱԾ-ով զանգիր»,- ժպտալով պատասխանեց ԱԱԾ տնօրենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

10:59 25.11.2024

Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Ծիլքար բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

10:52 25.11.2024

Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է

Նոյեմբերի 22-ին, ժամը 11.05-ին, Մեղրի-Երևան ճանապարհի 218-րդ կմ-ին «ԻՎԵԿՈ» բեռնատարը դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել գետը: 50-ամյա վարորդ Ալիզադեն Յ.-ն մահացել է: Կատարվում է նախաքննություն: ...

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

10:50 25.11.2024

Վրաստանում հայտնել են, որ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականին

Վրաստանում նախագահական ընտրությունները, ինչպես նաև նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսվում է անցկացնել 2024 թվականին։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է նախագահ ընտրենք հինգ տարի ժամկետով, հետևաբար, որպեսզի նախագահն ընտրվի հինգ տարով, կարևոր է, որ ընտրություններն ու երդմնակալությունը տեղի ունենան այս տարի»,- ասել է Պապուաշվիլին։ ...

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

10:42 25.11.2024

Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Նոյեմբերի 20-ին հաղորդվել էր 2006 թ. Սուսաննա Բունիաթյանի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 22-ին, ժամը 21.30-ին, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում նա հայտնաբերվել և տեղափոխվել է Հրազդանի բաժին, ապա ներկայացվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են: ...

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

10:35 25.11.2024

2024թ․-ի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն դրամ

2024թ․-ի երրորդ եռամսյակում Հայաստանի Համախառն ներքին արդյունքն (ՀՆԱ) ընթացիկ գներով կազմել է 2 տրլն 738 մլրդ 969.1 մլն ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 2 տրլն 574 մլրդ 593․3 մլն ՀՀ դրամի համեմատ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ՀՀ-ում ՀՆԱ-ն աճել է 5․2%-ով։ 2024թ.-ի երրորդ եռամսյակում Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմել է 894 հազ. […] ...

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

10:33 25.11.2024

Ռուսաստանը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին. Սերգեյ Կոպիրկին

Ռուսաստանի Դաշնությունը հավատարիմ է մնում Հայաստանի անվտանգությունն ապահովելու իր պարտավորություններին՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջոցով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով հարցին, թե որո՞նք են ՀԱՊԿ-ում Երևանի լիարժեք գործունեության վերսկսման հեռանկարները, և արդյոք այդ գործունեության սառեցումն ազդե՞լ է Մոսկվայի […] ...

BACK_TO_TOP