15:57 05.06.2019
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից խորհրդարանում այսօր ընթացող լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բացահայտված են Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի արտահոսքի աղբյուրները:
«Հանրությունն ականատես եղավ, թե ինչպես է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի արտահոսք տեղի ունեցել: Այն, որ երևույթն անընդունելի է, փաստ է, բայց արդյո՞ք այլևս նման ռիսկերից ապահովագրված ենք, էլ ավելի բարձրաստիճան պաշտոնյաներ ապահովագրված են դրանից»,- հետաքրքրվեց Թանդիլյանը:
Վանեցյանը գործի բացահայտման հետ կապված մեկնաբանություններից զերծ մնաց, տեղեկացրեց՝ գործը Քննչական կոմիտեում է: Պաշտպանվածության առումով ԱԱԾ տնօրենը նշեց, որ ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 1000 տոկոսանոց գաղտնիության ապահովում գրեթե անհնար է:
«Հայտնի են տասնյակ և հարյուրավոր դեպքեր, երբ գաղտնալսվել են շատ երկրների առաջնորդներ, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ, հավատացեք, որ հազարավոր դեպքերի մասին էլ չեն բարձրաձայնել: Այդ առումով՝ խոսել 100 տոկոսանոց պաշտպանվածության մասին, չենք կարող, բայց մինչև այդ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալը, ԱԱԾ-ն մեր ՏՏ ոլորտի տեղական մասնագետների հետ սկսել էր մշակել մի ծրագիր, որը պետք է կիրառվեր և զերծ պահեր մեզ ցանկացած տիպի գաղտնալսումներից: Այդ ծրագիրն այսօր կա, գործում է, իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռ թեստային տարբերակն է, ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները»,- ասաց նա:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ այս պահին իր հեռախոսը գաղտնալսումներից բավական պաշտպանված է, շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ գրեթե անհնար է այդ հավելվածի գաղտնալսումը: Նա տեղեկացրեց՝ ծրագիրը լրիվ հայկական արտադրանք է, սերվերը ֆիզիկապես գտնվում է ԱԱԾ շենքում, գաղտնագրվում է ամբողջությամբ:
«Անգամ եթե մենք ուզենք մեզ գաղտնալսել, անհնարին է: Այդ տիպի հավելված ունենք, աշխատանքային անունն ԱԱԾ է: Դա գաղտնիք չէ, հետագայում, եթե արդարացրեց իրեն, պետք է որոշվի այն պետական պաշտոնյաների խումբը, որը պետք է օգտվի, և տրամադրենք այդ ծրագիրը, որ կարողանա խոսել»,- նշեց Վանեցյանը:
00:00 06.04.2025
Մհեր Մարգարյանն ու Անտոնիո Գուտերեշն ընդգծել են բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունըՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոնավարման (2018թ. օգոստոսից) ժամկետի ավարտի կապակցությամբ` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը ՀՀ դեսպանը կարևորվել է միջազգային հարաբերությունների ներկայիս բարդ ժամանակահատվածում ՄԱԿ դերակատարությունը և Գլխավոր քարտուղարի առաջնորդությունը։ Ընդգծվել է բազմակողմ համագործակցության ձևաչափի ամրապնդման անհրաժեշտությունը` […] ...
23:53 05.04.2025
Al-Ikhbaria. Սիրիայի հարավում դիվերսիայի պատճառով դադարեցվել է էլեկտրամատակարարումըՍիրիայի հարավային Դարաա և Էս-Սուվեյդա նահանգներում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է գրանցվել։ Այս մասին հայտնել է Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ էլեկտրամատակարարումը դադարեցվել է դիվերսիայի հետևանքով առաջացած անսարքության պատճառով։ Հաղորդվում է, որ տեխնիկական սպասարկման բրիգադները սկսել են վերանորոգման աշխատանքները: ...
23:48 05.04.2025
Մակրոնը Սթարմերի հետ քննարկել է ԱՄՆ մաքսատուրքերի արձագանքը և Ուկրաինայում տիրող իրավիճակըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ քննարկել է Վաշինգտոնի նոր մաքսատուրքերին արձագանքելու միջոցները, ինչպես նաև Ուկրաինայում տիրող իրավիճակը։ «ԱՄՆ-ի մաքսատուրքերի պատճառով համաշխարհային տնտեսությանը հասցված հարվածի ֆոնին, մենք հաստատեցինք մեր պատրաստակամությունը սերտորեն համակարգելու դիրքորոշումները (խմբ.ԱՄՆ) նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ընթացքում: Առևտրային պատերազմը չի բխում կողմերից ոչ մեկի շահերից», – գրել է […] ...
23:37 05.04.2025
Ի՞նչ կազմով է մասնակցում ՀՀ սպորտային մարմնամարզության թիմը Սերբիայում անցկացվող «Գիմնազիադային»Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 4-ից 14-ը Սերբիայի Զլատիբոր քաղաքում անց է կացվելու մինչև 15 տարեկանների դպրոցականների համաշխարհային «Գիմնազիադա»-ն, որին մեր սպորտային մարմնամարզության թիմը կմասնակցի հետևյալ կազմով. մարզիկներ՝ Արսեն Ղազարյան, Արման Ղուկասյան, մարզիչ՝ Արտյոմ Չիլինգարյան, մրցավար՝ Արթուր Գյուրջինյան։ ...
23:24 05.04.2025
ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը կարևորել է ռազմական ոլորտում արհեստական բանականության հավելվածների օգտագործման համար մարդկային պատասխանատվության պահպանման անհրաժեշտությունըԱպրիլի 4-ին ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը համահեղինակեց «Անվտանգ, ներառական, հուսալի արհեստական բանականության օգտագործումը՝ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար» խորագրով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Arria Formula» ձևաչափով հանդիպում՝ կազմակերպված Հունաստանի, Ֆրանսիայի և Կորեայի Հանրապետության պատվիրակությունների կողմից: Այս մասին հայտնել են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից։ Հանդիպմանը Հայաստանի պատվիրակությունն ընդգծեց, որ արհեստական բանականության կարողությունների զարգացումը պետք է կարգավորվի միջազգային […] ...
23:09 05.04.2025
«Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է. հայտնի է պատճառըՖուտբոլի Բելառուսի առաջնության երրորդ տուրի «Դինամո Մինսկ»-«Նեման» հանդիպումը չեղարկվել է ձյան առատ տեղումների պատճառով։ Այս մասին հայտնում է Մինսկի «Դինամոյի» մամուլի ծառայությունը։ Մինսկում կայացած հանդիպումն առաջին խաղակեսում ընդհատվեց 0։0 հաշվով։ Մրցավարական թիմը որոշեց չեղարկել խաղը այն դադարեցվելուց 20 րոպե անց։ Հանդիպման նոր ժամկետի մասին կհայտարարվի ավելի ուշ։ Առաջին երկու տուրերում «Դինամոն» վաստակել է 4 միավոր […] ...