ԱԱԾ-ն «պրոդուկտ» է պատվիրել հայկական ՏՏ ընկերություններում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

ԱԱԾ-ն «պրոդուկտ» է պատվիրել հայկական ՏՏ ընկերություններում

15:00 05.06.2019

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված ֆինանսական միջոցները բավարարում են մինիմալ պահանջները կատարելու համար, բայց ցանկալի կլիներ ավելի շատ գումար ունենալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքերով՝ հիմա նույնիսկ փոքր գաղտնալսող սարք գնելու համար հազարավոր դոլարներ են անհրաժեշտ, իսկ դրանից բացի, օրինակ, հիմա շատանում են պետական կայքերն ու դրանցում առկա տեղեկատվությունը, իսկ ԱԱԾ-ն այդ ամենի անվտանգությունը պետք է հոգա և այլն։ Վանեցյանն ասաց, որ իրենք նույնիսկ չգիտեն, թե որքան գումարն իրենց բավարար կլինի բարձր արդյունավետությամբ այդ խնդիրները լուծելու համար։

Վանեցյանը, սակայն, տեղեկացրեց, որ ծառայությունը հայկական ՏՏ ընկերություններին պատվիրել է ստեղծել «պրոդուկտ», որը թույլ կտա նույն ծրագրային ապահովումն ունենալ ԱԱԾ-ում՝ առանց օտար պետությունների ընկերություններին մեծ գումարներ վճարելու։ Վանեցյանի խոսքերով՝ արդեն համաձայնագիր կա ստորագրված, իսկ հաջողության դեպքում այդ ընկերության «պրոդուկտը» հնարավոր կլինի վաճառել նաև այլ պետությունների համապատասխան ծառայություններին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:05 25.11.2024

Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...

SHANTNEWS

12:00 25.11.2024

SHANTNEWS

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

11:53 25.11.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

11:47 25.11.2024

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

Նոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 25.11.2024

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:28 25.11.2024

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...

BACK_TO_TOP